Հաճախ մեր հանրապետության ողջ տարածքով երկաթուղով կամ ավտոմեքենայով երթեւեկելիս զարմանքով տեսնում ես ճանապարհների եզրերին, երկաթգծին հարող տարածքներում աղբի կույտեր՝ ոչ պիտանի շինանյութի թափոններ, օգտագործված կենցաղային ստվարաթղթե տուփեր, թիթեղյա եւ ապակե շշեր, պլաստիկ, պոլիէթիլենային տոպրակներ եւ այլն: Տխուր եւ վիրավորական է դառնում մեր հանրապետության համար, կարծես քաղաքակրթությունը չի դիպչել մեր հասարակությանը կամ հեռու է մեր բնակչությունից:
Սա մարդկային գործոն է, եւ մեզնից յուրաքանչյուրը, որպես կանոն, անկախ կրթությունից, մշակույթից եւ ծագումից, պետք է պահպանի մեր քաղաքների, ավանների, գյուղերի կենցաղային բոլոր նորմերը հանրապետության ողջ տարածքում։ Ի վերջո, ոչ միայն մեր բնության գեղեցկությունը, այլեւ հայրենիքը պետք է սիրել, ինչպես նաեւ պահպանել բոլոր առումներով:
Մաքրությունն ու կարգուկանոնը մեր ազգային դեմքն են։ Մեզնից, յուրաքանչյուրից շատ բան է կախված։ Պետք է ձերբազատվել բոլոր բացասական երեւույթներից, ինչպիսիք են, օրինակ, բացօթյա հանգստից հետո աղբը չթողնելը (ավելի լավ չէ՞ ամեն ինչ հավաքել եւ նետել հատուկ աղբարկղերի մեջ, որոնք հասանելի են հանրապետության ողջ տարածքում) կամ մեքենայի պատուհաններից աղբը նետելը երթեւեկելի մաս եւ այլն:
Հայաստանի տնտեսության վերջին տարիներին զարգացած ճյուղերից մեկը զբոսաշրջությունն է։ 2022-ին, կես տարվա ընթացքում, Հայաստան են ժամանել 580 հազար զբոսաշրջիկներ եւ հյուրեր տարբեր երկրներից, ինչը 50 տոկոսով ավելի է, քան 2021 թ.։ Հարգելի հայրենակիցներ, մեր խնդիրն է բոլորին արժանապատվորեն եւ պատվով ընդունել։ Հազարամյակներ շարունակ մեր Հայաստանը եղել եւ լինելու է համաշխարհային քաղաքակրթության եւ իրավակարգի առաջին շարքերում։ Մեր հայրենիքի մաքրությունն ու կարգուկանոնը մեր հասարակության, տնտեսության, մշակույթի եւ հոգեւոր դաստիարակության զարգացման գործում մեր հետագա հաջողությունների գրավականն են:
Վ. ՄԻԿՈՅԱՆ
«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենի խորհրդական