Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հուլիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Նա եւս ծնվել էր սիրված լինելու համար

Բարեկամ վրաց ժողովրդի մեծանուն զավակի հիշատակին

Հունվարի 18, 2023
Մշակույթ
Նա եւս ծնվել էր սիրված լինելու համար
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
143
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Կան անհատականություններ, որոնք լույս աշխարհ են գալիս Աստծո օրհնությամբ օծված: Նրանք ծնվում են, որպեսզի դառնան հարազատ ժողովրդի արժանապատվության, հպարտության ու աշխարհին ներկայանալու խորհրդանիշներից մեկը: Հենց դրանով է պայմանավորված նմանների մեծությունը, որոնց վերերկրային կյանք տեղափոխվելուց հետո բաց է մնում նրանց փայփայելի կենսատարածքը, եւ տիրում է խորհրդավոր ու սրտմաշուկ լռություն: Մեր բարեկամ վրաց ժողովրդի համար այդ խորհուրդն էր վերապահված դերասան, երգիչ, սցենարիստ, պրոդյուսեր եւ կոմպոզիտոր Վախթանգ Կիկաբիձեին, ով ապրեց 84 տարի՝ սերունդներին ժառանգելով ստեղծագործական պատկառելի հունձք:

Սիրված երգիչն ու դերասանը նույնքան հոգեհարազատ էր նաեւ մեզ, եւ դա պայմանավորված էր ոչ միայն իր արտիստական տաղանդով, այլեւ ջերմ ու անկեղծ վերաբերմունքով դեպի մեր ժողովուրդը, իր մտերմությամբ մեր մշակութային երեւելի դեմքերից շատերի հետ: Ավելին՝ նրա կապը հայերի ու Հայաստանի հետ տասնյակ տարիների պատմություն ունի. ծնված լինելով հայաշատ Թբիլիսիում՝ դեռ մանուկ հասակից լավ հասկանում ու փոքրիշատե խոսում էր հայերեն, քանի որ բակում բազմաթիվ հայ ընկերներ ուներ: Հետագայում, երբ մուտք էր գործել երգարվեստի ու կինոյի մեծ աշխարհ, մանկության տարիների բակային հայ ընկերներին հավելվելու էին այնպիսի փառավոր արվեստագետներ, որոնցով հիանում ու հպարտանում ենք ոչ միայն մենք, այլեւ օտարներն ու այլազգիները: Նրանցից առաջինը ողջ հայության խնկելի Ֆրունզիկն է՝ Մհեր Մկրտչյանը, ում հետ Կիկաբիձեն առաջին անգամ հանդիպել էր Գեորգի Դանելիայի «Մի վշտանա» ֆիլմի նկարահանման հրապարակում:

Հետագայում երկու մեծ դերասանները մտերմանալու էին նույն հանճարեղ ռեժիսորի ստեղծած հանրահայտ ու եզակիորեն սիրված «Միմինո» ֆիլմում՝ վարորդ Ֆրունզիկը շփոթությամբ պրոֆեսոր Խաչիկյան «դարձած» իր սքանչելի դերակատարումով, իսկ Վախթանգ Կիկաբիձեն՝ Թելավիում ծնված օդաչու Վալիկո Միզանդարիի: 1977-ին նկարահանված այս կինոնկարն արժանանալու էր ԽՍՀՄ ամենաբարձր՝ Պետական մրցանակի, իսկ գլխավոր դերակատարներն արժանանալու էին անսպասելի ու աննախադեպ ճանաչվածության նախկին ողջ Միությունով մեկ: Մինչեւ իր օրերի վախճանը Կիկաբիձեն հիացած էր մեր Ֆրունզով, նրա անսպառ հումորով, նրա այնքա՜ն տխուր հայի աչքերով ու անսահման այն սիրով, որ տածում էր ողջ հայությունը Մհեր Մկրտչյանի նկատմամբ: «Նա ծնվել էր սիրված լինելու համար»,- այսպես էր հիշելու իր ընկերոջը համաժողովրդական մեծ սիրո ու գնահատանքի արժանացած վրացի դերասանը:

Կիկաբիձեի մյուս հայ մտերիմ ընկերը կոմպոզիտոր Ալեքսեյ Հեքիմյանն էր: Իրենց ընկերության սկսվելու պատմությունը հաճախ էր պատմում լրագրողների հետ հանդիպումների ժամանակ եւ հարցազրույցներ տալիս: Պարզվում է, որ այն տարիներին մոսկվաբնակ ոստիկանության գնդապետ-կոմպոզիտորը հանրահայտ երգչի ուշադրությունը գրավելու համար «օգտվել է» պաշտոնական իր դիրքից ու «բերման» ենթարկել իր աշխատասենյակ: «Ինչ է, իրերս հավաքա՞ծ գամ»,- զավեշտով հարցրել է «բերման ենթարկված» երգիչը: Հետո հայկական մեկ շիշ ընտիր կոնյակի ընկերակցությամբ մեկ գիշերվա ընթացքում 14 երգ են ձայնագրում ու կենացներով պսակում իրենց ընկերության ուխտը: Ապա նաեւ թողարկում համատեղ ձայնասկավառակ: Օրեր անց սիրված երգիչը հյուրընկալվում է Հեքիմյանի տանը, վայելում կոմպոզիտորի կնոջ պատրաստած «մանր», բայց «անչափ համեղ» հայկական տոլման…

Վրաց ժողովրդի մեծանուն զավակը, որ քաջատեղյակ էր մեր պատմությանն ու նոր ժամանակների անցուդարձերին, հայերիս համար առավել թանկ ու հարազատ դարձավ նաեւ այն բանից հետո, երբ այսօր էլ արցախահայության մահն իր բորենիական մթագնած ուղեղում «որոճացող» Ալիեւը մեծ փողեր էր առաջարկել անվանի երգչին՝ ղարաբաղյան հարցում իրենց օգտին խոսելու համար, բայց արժանացել Կիկաբիձեի ասպետական պատասխանին. «Ներիր, բայց ես անկարող եմ փոխել պատմությունը…»: Եվ այսքանից հետո, Ադրբեջան կոչված հորինովի երկրի ողորմելի այս առաջնորդը, սրբելով երեսի թուքը, երկարաշունչ այնպիսի՜ «ցավակցական» տեքստ է հրապարակել երգչի մահվան կապակցությամբ, որ քիչ է մնում, թե հավատաս շնագայլ հիշեցնող «սրտացավ» այս լպրծունին…

Ինչեւէ, չմթագնենք մեր ջերմ խոսքն այդ գարշելու անունը կրկին տալով: Ասվածին միայն հավելենք, որ Վախթանգ Կիկաբիձեն շատ էր սիրում նաեւ հայկական երգեր: Դրանցից ամենահայտնին «Ով սիրուն, սիրուն» տարածված երգն էր, որը բազմիցս ենք լսել հենց իր կատարմամբ, ու դեռ կլսեն եկող սերունդները…

Թեգեր: Գեորգի ԴանելիաՎախթանգ ԿիկաբիձեՖրունզիկ Մկրտչյան
ԿիսվելTweetԿիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Աղոթքներ ամուսնու համար

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist