Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հուլիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Չմշակված կաշին էլի դուրս չի տարվի

Արգելքը, սակայն, որոշ դեպքերում չի գործի

Հունվարի 20, 2023
Հանրապետություն
Չմշակված կաշին էլի դուրս չի տարվի
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
245
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայաստանից չմշակված կաշվի արտահանումը կարգելվի։ Կառավարության երեկվա նիստում, չզեկուցվող հարցերի շարքում, Հայաստանից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում կայացվեց: Ըստ էկոնոմիկայի նախարարության, դա պայմանավորված է Հայաստանի համար կարեւոր նշանակություն ունեցող ապրանքի (անմշակ կաշի) արտահանումը սահմանափակելու, տեղական արտադրությունը պաշտպանելու եւ հումքային բազայով  ապահովելու անհրաժեշտությամբ:

Կաշվի արտահանումն արգելող առաջին որոշումն ընդունվեց 2021 թ. հունիսին՝ 6 ամսով։ Հետո 2021 թ. դեկտեմբերի 16-ի նիստում դարձյալ 6 ամսով երկարաձգվեց Հայաստանից կաշվի հումքի արտահանման արգելքը: Եվ եւս 6 ամսով արտահանման արգելք սահմանվեց 2022 թ. հուլիսի 8-ից։ Հերթական արգելքը երեկվա որոշմամբ կգործի 2023 թ. հունվարի 20-ից հուլիսի 20-ը։

Եթե ավելի հստակ այս սահմանափակման մասին, ապա՝ սահմանվել է ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններ արտահանման ժամանակավոր արգելք այս ապրանքների մասով. 1. ԱՏԳ ԱԱ 4101` խոշոր եղջերավոր անասունների (ներառյալ գոմեշների) կամ ձիազգի կենդանիների (թարմ կամ աղադրված, չորացրած, մոխրած, աղջրած կամ այլ կերպ պահածոյացված, բայց չդաբաղած, չմագաղաթացրած կամ հետագա մշակման չենթարկված) չմշակված մորթեր՝ մազածածկույթով կամ առանց մազածածկույթի, կրկնորդված կամ չկրկնորդված, 2. ԱՏԳ ԱԱ 4102` ոչխարների չմշակված մորթեր կամ գառների մորթիկներ (թարմ կամ աղադրված, չորացրած, մոխրած, աղջրած կամ այլ կերպ պահածոյացված, բայց չդաբաղած, չմագաղաթացրած կամ հետագա մշակման չենթարկած)՝ բրդյա ծածկույթով կամ առանց բրդյա ծածկույթի, կրկնորդված կամ չկրկնորդված, 3. ԱՏԳ ԱԱ 4103` այլ չմշակված մորթեր (թարմ կամ աղադրված, չորացրած, մոխրած, աղջրած կամ այլ կերպ պահածոյացված, բայց չդաբաղած, չմագաղաթացրած կամ հետագա մշակման չենթարկած)՝ մազածածկույթով կամ առանց մազածածկույթի, կրկնորդված կամ չկրկնորդված:

Արգելքը չի տարածվում՝ «ժամանակավոր ներմուծում», «վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգերով ձեւակերպված եւ հետագայում վերաարտահանվող, հետագայում վերաներմուծման պայմանով «վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով ձեւակերպվող վերոնշյալ ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող ապրանքների վրա:

2021 թ. տվյալներով (ըստ էկոնոմիկայի նախարարության), հունիսի 3-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը ընկերություններն ընդունել են 382583 կգ տավարի եւ 6275 հատ ոչխարի չմշակված կաշի։ Հումք վերամշակող ընկերությունների հզորությունը ամսական 360 տոննա է: Համեմատության համար նշենք, որ, դարձյալ ըստ նույն կառույցի տվյալների, մինչեւ կաշվի հումքի արտահանման արգելքի սահմանումը տեղական կաշվի հումքի վերամշակումից ստացված արտադրանքի ծավալը մոտ 34 մլն դրամ էր, իսկ արգելքից հետո ընկերությունների կողմից վերամշակվող տեղական կաշվից ստացվող արտադրանքի ծավալը կազմել է 206 մլն դրամ:

«Կաշվի մշակումը վերամշակող ընկերությունների կողմից ավելացել է ավելի քանի 4 անգամ, եւ որոշման ընդունումը հնարավորություն է տվել ընկերություններին ամբողջությամբ օգտագործել տեղական հումքը՝ առանց լրացուցիչ խմբաքանակ ներմուծելու։ Տեղական հումքի ապահովումը հնարավորություն է տվել ընկերություններին ընդլայնել արտադրական ծավալները եւ գրեթե ամբողջությամբ իրացնել տեղական հումքը». սա դարձյալ նախարարության պնդումն է։ Նաեւ այն՝, որ 1. ներկայումս Հայաստանում կաշվի վերամշակման գործունեություն իրականացնող տեղական արդյունաբերական ընկերություններն ունեն կաշվի հումքի պահանջարկ, եւ հումքային բազայի հնարավորությունները դեռեւս ոչ ամբողջական հզորությամբ են օգտագործվում։ 2. Որոշումը հնարավորություն կտա ԵԱՏՄ օրենսդրության շրջանակներում` սահմանափակումներ կիրառել այնպիսի ապրանքների արտահանման նկատմամբ, ինչը վերամշակելով՝ տեղում կնպաստի երկրի պաշտպանության եւ անվտանգության ապահովմանը:

Տարիներ առաջ, երբ ուսումնասիրում էինք Հայաստանի կաշեգործության ոլորտը, սովետական շրջանի տարբեր զեկույցներ թերթելիս ուշագրավ փաստի հանդիպեցինք. ժողտնտեսության կաշեգործության ճյուղը զարգացնելու համար մասնագետները խորհուրդ են տվել սկսել անասնապահության ճյուղի բարեփոխումներից, սպանդանոցային գործը ճիշտ վարել։ Այս երկուսը միասին թույլ կտային տեղական որակյալ հումք ունենալ։ Գյուղոլորտի մասնագետները շրջել են գյուղերով, գյուղացիներին խորհուրդներ տվել, օրինակ՝ որ անասունների մորթու վրա լցնեն մանր, ոչ թե խոշոր աղ, որ հետեւեն անասունների առողջությանը, որպեսզի դրանք մաշկային քերծվածքներ ու վնասվածքներ չստանան, որ անասունների մորթն արվի սպանդանոցներում, ոչ թե բակերում։ Այսինքն՝ խորհրդային շրջանում խնդիրը դիտարկել են համալիր՝ ամբողջական շղթայում՝ անասնապահություն-սպանդանոցային գործ-կաշեգործություն։ Հաջողությունը զարգացրեց կոշկագործության ոլորտը եւ այն աստիճան զարգացրեց, որ այդ տարիներին մենք իրապես ապրանքանիշ ձեւավորեցինք՝ դուրս գալով նաեւ խորհրդային սահմաններից։

Այլ կերպ՝ սա այն է, ինչին մշտապես պետք է ուշադրություն դարձնել. եթե պետությունն ուզում է որեւէ ոլորտ զարգացնել, ապա դա պետք է անի հիմնային՝ բոլոր շղթաներում ու միաժամանակ։

Թեգեր: ԵԱՏՄկաշիՏնտեսություն
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Բերձորի միջանցքը Հայաստանի եւ Արցախի կյանքի ճանապարհն է

Արցախցին իր բռնած ճանապարհից հետքայլ չի անի

Բումերանգի կանոնը եւ թուրքական նահանջը՝ ելքի բացակայությամբ

Բումերանգի կանոնը եւ թուրքական նահանջը՝ ելքի բացակայությամբ

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    18 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 5
  • Հայաստանի ազգային հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Գերմանիային

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist