Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հունիսի 7, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Եռաբլուրում՝ հերոսի ծննդյան օրը

Հունվարի 21, 2023
Սոցիում
Եռաբլուրում՝ հերոսի ծննդյան օրը
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
728
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հունվարի 19-ին դարձյալ Եռաբլուրում էինք։ Մեր մարտական ընկերոջ՝ Մանվել Խաչատրյանի՝ դեռեւս 90-ականներից տարիքով փոքր լինելու պատճառով Ճուտ անունն ստացած հերոս ազատամարտիկի ծննդյան օրն էր։ Հերոսի շիրմին ծաղիկներ խոնարհեցինք, խնկարկեցինք նրա եւ բոլոր անմահ հերոսների հոգիների համար։

Արցախյան բոլոր պատերազմներով անցած Մանվելը կդառնար 48 տարեկան, իր աջակցությունը կբերեր ազատամարտի մասնակիցներին, հայոց բանակին, մեր երկրին, սակայն անցած տարվա սեպտեմբերի 13-ին Ջերմուկի դիրքերը պաշտպանելիս մարտիրոսվեց նաեւ Մանվելը։ Այդ օրը՝ գիշերը, «Վարդանանք» ջոկատը, հրամանատար Մանվել Խաչատրյանի գլխավորությամբ, կամավոր բարձրացել է դիրքեր։ Եվ նույն գիշերը թշնամու ԱԹՍ-ի հարվածից նահատակվեցին նաեւ «Վարդանանք»-ի 7 մարտիկներ, նրանց թվում՝ հրամանատարը, եղան ծանր վիրավորներ։ Այժմ Եռաբլուրում են հանգչում նաեւ Մանվելի ջոկատի 5 մարտիկներ։ Մանվելը ծնվել է Երեւանում, 1975 թ., Միքայել Խաչատրյանի եւ Ռուզաննա Սողոմոնյանի ընտանիքում, ավագ զավակն էր, ունի երկու քույր՝ Գայանեն ու Նարգիզը։ Մանկուց աչքի էր ընկել իր ակտիվությամբ, առաջնորդելու ունակությամբ։ 1988 թ., երբ սկսվեց Արցախյան շարժումը, ու ոտքի ելավ ողջ հայությունը, Մանվելը ցուցարարների շարքերում էր, կազմակերպում էր դասադուլներ, երթեր։ 1989 թ. ավարտել է Օշականի Մ. Մաշտոցի անվան միջնակարգի ութամյակը։ 14 տարեկան հասակում արդեն Արցախի ազատագրման համար կազմակերպվող ջոկատների կազմում էր։ Սկզբում, ինչպես շատերս, Հայոց ազգային բանակի (ՀԱԲ) զինվոր էր։ Արցախյան առաջին գոյամարտի տարիներին ընթացող բազում մարտական գործողությունների մասնակցեց հերոսը, տուն եկավ։

1996-ի հոկտեմբերից, որպես պատրաստի հետախույզ, ծառայության է անցել ՀՀ  ԶՈՒ N զորամասի հետախուզական վաշտում, սկզբում՝ ջոկի, այնուհետեւ՝ դասակի հրամանատար։ 1999 թ. դեկտեմբերի 11-ին ամուսնացել է Զարուհի Հարությունյանի հետ։ Ունեն երկու երեխա. դուստրը՝ Ռուզաննան, եւ որդին՝ Միքայելը։ Մանվելն իր ամբողջ կյանքի ընթացքում մնաց հայրենիքի զինվոր՝ նաեւ ղեկավարելով հասարակական կազմակերպություններ։ 2005-2012 թթ. ղեկավարել է «ՀԱԲ» ՀԿ Էրեբունու տարածքային բաժանմունքը՝ համատեղությամբ գլխավորել նույն ՀԿ-ի ռազմահայրենասիրական բաժինը՝ բազում միջոցառումներ կազմակերպելով հատկապես դպրոցականների համար ու նրանց մասնակցությամբ։ 2012-ին հիմնադրել է «Հայրենյաց պաշտպան ազատամարտիկներ-միավորում» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը։ Որոշ ժամանակ ընտանիքով բնակվել է Ռուսաստանի Դաշնությունում, սակայն 2016 թ. ապրիլի առաջին օրերին արդեն հայրենիքում էր, առաջնագծում՝ Թալիշում։

Տուն եկավ՝ հայոց հազարավոր քաջերի հետ պաշտպանած Արցախ աշխարհի սահմանները։ Եկավ ու վերստին հպարտություն պարգեւեց հատկապես իր զավակներին։ 44-օրյա պատերազմի առաջին օրից դարձյալ մարտադաշտում էր։ Մասնակցել է բազում մարտերի, ջոկատով ընկել շրջափակման մեջ, փորձառության ու հերոսության շնորհիվ դուրս եկել։  2021 թ. օգոստոսի 25-ից իր ջոկատի հետ Կապանի տարածաշրջանի սահմանամերձ Ներքին Հանդ գյուղի սահմանում մասնակցել է եռամսյա հավաքներին, տուն են եկել նոյեմբերի 25-ին։ Փորձառու ազատամարտիկը հասկանում էր՝ պատերազմը շարունակվելու է, ու իր ջոկատը մշտապես մարտունակ էր պահում։ 2022 թ. ապրիլի 1-ից մինչեւ հուլիսի 1-ը մասնակցել են եռամսյա հավաքներին Ջերմուկում, իրականացրել մարտական հերթապահություն Սյունիքի Գորայք գյուղի դիրքերում։ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար արժանացել է բազում պարգեւների, նաեւ՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի։

Եռաբլուրում, ինչպես միշտ, օդը ծանր է՝ հագեցած հազարավոր անմահ հերոսների ծանր կորստով։ Նրանց հոգիներն այժմ անհանգիստ են՝ ինչքան էլ խնկարկենք, ծաղիկներ խոնարհենք շիրիմներին, հիշենք… Լուռ ու անխոս կանգնած ենք Մանվելի շիրմի մոտ, որը «զարդարված» էր ծննդյան տորթով, ծաղիկներով, 48 թիվ-խորհրդանիշով։ Կինը՝ Զարուհին, կտրում է տորթը, որի վրա գրված է հայ զինվորի ճակատագիրը խորհրդանշող եռախոսքը՝ «Կյանքս՝ հայրենիքիս, հոգիս՝ Աստծուն, պատիվս՝ ինձ…»։ Տորթի կողքերը նույնպես զինվորական են զարդարված՝ նռնակ ու փամփուշտներ… Զրուցում ենք, հիշում մարտական տարբեր գործողություններ, հետաքրքիր ու զվարճալի դեպքեր։ Ծանր է հոր կորուստը դստեր՝ Ռուզաննայի համար: Խոսելով հոր մասին՝ ասում է. «Մարդ, ով իր կյանքի 33 տարիները նվիրեց Արցախի եւ Հայաստանի պաշտպանությանը… Ապրեց արժանապատիվ եւ իր կյանքը նվիրեց հայրենիքին։ Իմ ամբողջ գիտակցական կյանքում ես չեմ պատկերացրել հորս առանց հայրենիք, իսկ հայրենիքը՝ առանց հորս… Բայց դե, հասկացիր՝ մեզ քո երկրայինն է պետք, որովհետեւ երկնայիններին գրկել չի լինում…»։

Թեգեր: ԱրցախհերոսՄանվել Խաչատրյանպատերազմ
Կիսվել3Tweet2Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«…Իսկ նման պարագայում` Արցախը չի կարող պարտվել»

«...Իսկ նման պարագայում` Արցախը չի կարող պարտվել»

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • ԱՍԱԼԱ. երբ այլեւս այլընտրանք չի մնում

    66 Կիսվել են
    Կիսվել 26 Tweet 16
  • Թումանյանի ընտանիքը, զավակները

    66 Կիսվել են
    Կիսվել 26 Tweet 17
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist