Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Որսորդ Բաբեն, կապույտ ջուրն ու վագրերը…

Հունվարի 25, 2023
Մշակույթ
Որսորդ Բաբեն, կապույտ ջուրն ու վագրերը…
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
108
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Ես էլ սկսեցի մտածել, թե իսկապես ինչի՞ է նման, երբ վագրը կաղում է: Ախր նա պետք է գիշերները եղեգնուտներից դուրս գա, հասնի լեռնակատարներին, աստղերի ցոլքերից հարբած պտտվի շուրջը, չանգերը բաց արած ցատկի՝ աստղին իր ցոլքի հետ բռնելու, հետո հոյակա՜պ, հոյակա՜պ գահավիժումով կործանվի, գնա»:

Աբիգ Ավագյան

Աբիգ Ավագյանը մեր դասագրքերում չկար։ Նրա մասին խոսք չեղավ նաեւ բանասիրական ֆակուլտետում, բայց մեր սերունդը, որ սովոր էր կարդալ ամեն ինչ՝ անկախ հանձնարարականներից, իր համար հայտնաբերեց ուրույն, ինքնատիպ ոճով, գրական թարմ շնչով, ազատ ու համարձակ՝ մի գրողի, ում աշխարհն ինքնաբուխ էր, կախարդող, որ հմայելով ընթերցողին տանում էր այնտեղ՝ ինչ-որ գաղտնիք բացելու թաքուն երանությամբ, կանխավ վայելելով ընթերցողի բավականությունն ու զարմանքը։ Իրադարձությունների եւ  հարաբերությունների մեջ՝ ոչ միայն մարդկային, Աբիգ Ավագյանը ներաշխարհի տերն է, սիրո ու գեղեցկության, հավատարմության ու վստահության։ Մարդը բնության մասնիկն է, ինչպես որ բույսը կամ կենդանին, ու եթե նա առավել է ինչ-որ բանով այլ արարածներից, այդ առավելությունը ենթադրում է վեհանձնություն, արարչություն, եւ ոչ երբեք բարբարոսություն, ավերչություն։ Այդպես «Հարավային տենդում» կապույտ ջուր փնտրող որսորդ Բաբեն, երբ սկսեց վագրերի որս անել, նրա ջարդուփշուր ոսկորները միայն գտան ու թաղեցին, իսկ ծեր վագրը բացատրեց տեղի ունեցածը.  «Բաբեն հազար տեղից կարկատված հրացանով իջնում էր եղեգնուտ… մենք սիրում էինք այդ մարդուն այնքան ժամանակ, մինչեւ որ ծերացավ եւ սկսեց մեզ չսիրել: Մեկ-մեկ պոկում էր մեզ ու տանում էր: Հետո ցեղակիցներս նրան ջարդուփշուր արեցին»: Թվում է՝ ֆանտաստիկայի ժանրից, բայց եւ զգացմունքների իրականությամբ՝ գազանին խոսեցնելու միջոցով մարդուն վերադարձնելու մարդկային սերն ու բարոյականությունը։ Բնությունը հանդուրժող է այնքան ժամանակ, քանի դեռ մարդը չի դավաճանել բնությանը, ձեռք չի բարձրացրել նրա վրա…

Աբիգ Ավագյանը գրական ոսկե կամուրջ էր հայ եւ իրանական աշխարհների միջեւ։ Նրան համարում էին իրանահայ գրող՝ արեւելյան փիլիսոփայությամբ, եվրոպական մտածելակերպով, սակայն գրականության լեզվական այնպիսի հյուսվածքով, որ միայն իրեն էր հատուկ, եւ որն էլ հենց կարեւորում է արվեստի ուժը։ Հենց սա նկատի ունի Սեւակը, երբ ինչ-ի ու ինչպես-ի միջեւ նախընտրում է ինչպես-ը։ Եվ, իրոք, գրական թեմատիկան ընտրության այնքան հնարավորություն է տալիս, որքան կյանքը, իսկ գրողները շատ-շատ են, եւ որքա՜ն են գրում նույն թեմայի շուրջ, բայց որքա՜ն տարբեր ու բազմազան, եւ միայն քչերին է հաջողվում լինել եզակի, անկրկնելի… Այդ քչերից էր Աբիգ Ավագյանը, ով չկրկնեց որեւէ մեկին, եւ որեւէ մեկը չկրկնեց նրան, քանզի այն աշխարհը, որ ուներ նա, իր ստեղծածն էր, իրականությունից պոկած իր տեսակի ներաշխարհը՝ ազնվական, թախծոտ, բայց եւ անպարտելի վեհությամբ, որ ներկայանում է արտահայտչական ուրույն գունապնակով…

Աբիգ Համազասպի Ավագյանը ծնվել է Թեհրանում, 1919 թ. սեպտեմբերի 14-ին։ Ծննդավայրում հաճախել է  հայկական, պարսկական, ֆրանսիական դպրոցներ, ամերիկյան քոլեջ, տիրապետել մի քանի լեզուների, հաղորդակից եղել տարբեր միջավայրերի։ 1939-ին զորակոչվել է բանակ եւ, որպես ռազմական օդաչու, ծառայել մինչեւ 1941 թ.։ Ու թեեւ Իրանը հարազատ էր, լեզուն՝ հարգելի, գրականությունը՝ սրտամոտ, հայրենիքի կանչին արձագանքող առաջին ուսանողներից էր Աբիգը, այն տասնմեկից, որոնցից էին նաեւ Հովհաննես Բադալյանը, Երվանդ Մանարյանը։ Եվ 1946 թ. գարնանային մի սքանչելի օր՝ մարտի 10-ին, իրանահայ ուսանողները ոտք դրեցին մայրենի հողին, որի մասին լսել, բայց չէին տեսել։ «Հարավային տենդ» պատմվածքների ժողովածուն հենց ներկայացնում է հայերի եւ պարսիկների կյանքը Իրանում, առաջին գաղթը Իրանից հայրենիք։ Այդ իրադարձությունները ժամանակային առումով գրական համարժեքը չունեն եւ կարող են նաեւ փաստագրական նյութ լինել ուսումնասիրողի համար։ Ինչպես Իրանում, այնպես էլ Հայաստանում Աբիգը հարազատ միջավայր գտավ, որտեղ ոչ միայն ինքն էր զարմացնում, այլեւ իրեն էին զարմացնում։ Այդ միջավայրը զարդարված էր այնպիսի մեծություններով, ինչպես Արամաշոտ Պապայանը, Սերգո Պայազատը, Պարույր Սեւակը, Սերո Խանզադյանը, Համո Սահյանը, Հրաչյա Հովհաննիսյանը, Ռուբեն Մելիքյանը, Երվանդ Մանարյանը, երիտասարդ Դավիթ Հովհաննեսը, շատերը, եւ, վերջապես, Լեւոն Ներսիսյանը, ով, Դավիթ Հովհաննեսի վկայությամբ, ուղիղ 40 տարի առաջ մի պահ կանխեց Աբիգ Ավագյանի դագաղը հողն իջեցնելու արարողությունը։ Ուշացումով հուղարկավորությանը հասած Լեւոն Ներսիսյանն իր ազդեցիկ ձայնով գրեթե հրամայեց՝ «Սպասե՛ք…»: Նա խոսք ուներ ասելու…

Թեգեր: Աբիգ Ավագյան
ԿիսվելTweetԿիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Քարավանատունը՝ Վարդենյաց լեռնանցքում

Քարավանատունը՝ Վարդենյաց լեռնանցքում

…Երբ բանաստեղծն առավել է մտերմանում ընթերցողին

…Երբ բանաստեղծն առավել է մտերմանում ընթերցողին

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    11 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist