Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հուլիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

«Ավագ եղբոր» ողբերգությունը՝ միջոց

Ալիեւի նենգության անբարտավան դրսեւորումը

Փետրվարի 9, 2023
Տարածաշրջան
Անհնար է բանակցային սեղանին ուժի դիրքերից որեւէ բան պարտադրել
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
81
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի երկրորդ օրը, երբ Հայաստանի վարչապետը հեռախոսազրույց էր ունենում Թուրքիայի նախագահի հետ եւ այդ երկիր ուղարկում իր փրկարարների ջոկատը, Ադրբեջանի զինված ուժերը, չհարգելով իրենց դաշնակցի՝ բնական աղետից զոհված հազարավոր քաղաքացիների հիշատակը, կրակում են Արցախի հետ շփման գծի հյուսիսարեւելյան հատվածում: Հրադադարի խախտման փաստն արձանագրել է ՌԴ խաղաղապահ զորակազմը: Այդ մասին ՌԴ ՊՆ-ի պաշտոնական կայքէջում հրապարակված տեղեկագրում ասվում է, որ  Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմ է խախտվել, եւ տուժածներ չկան:

«Այդ փաստի առթիվ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Փետրվարի 7-ի, ինչպես նաեւ դրան նախորդած օրերի ՌԴ ՊՆ-ի տարածած տեղեկագրերում նաեւ ասվում է, որ ռուս խաղաղապահները շարունակում են բանակցային գործընթացը Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային միջոցների անարգել երթեւեկությունը վերականգնելու ուղղությամբ: Այստեղ պետք է արձանագրել, որ արդեն երկու ամիս տեւող բանակցությունները չեն տալիս ցանկալի արդյունք, Բերձորի միջանցքը մնում է փակ, դրան զուգահեռ Ադրբեջանը որոշել է արցախա-ադրբեջանական շփման գծում նաեւ խախտել հրադադարը:

Այս օրերին, երբ բնական աղետը հարվածել է իրենց դաշնակցին, եւ արյունակից ժողովուրդը սգում է բազմահազարանոց կորուստները, տասնյակ պետությունների քաղաքական ղեկավարները ցավակցություն ու զորակցություն են հայտնում Թուրքիային, որոնց թվում եւ՝ Հայաստանը, պաշտոնական Բաքուն նման քայլ է կատարում: Քաղաքակրթության բոլոր գրված եւ չգրված բարոյական նորմերով նման պահվածքը կարող է միայն գնահատվել որպես անհարգալից վերաբերմունք բնական աղետի զոհերի հիշատակի հանդեպ: Այստեղ տեղին է հիշել, որ Սպիտակի երկրաշարժի օրերին էլ առանձին ադրբեջանցիներից նույնպես անհարգալից հայտարարություններ եւ գործողություններ արձանագրվեցին:

Համաշխարհային պատմությունը հարուստ է օրինակների հիշատակումներով, երբ բնական աղետների ժամանակ դադարեցվում են ռազմական գործողությունները՝ ի հարգանք անմեղ զոհերի հիշատակի: Այսօր շատ պետություններ իրենց աջակցությունն են ցուցաբերում Թուրքիային, որպեսզի փրկեն փլատակների տակ կենդանի մնացածներին: Փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար ժամանակը շատ սուղ է, քանի որ ամեն անցնող ժամի հետ փոքրանում են ավերակներում դեռ կենդանի մնացածների փրկության հնարավորությունները: Բոլոր սրտացավ պետությունների գործողությունների նպատակը եւ մտահոգությունը փլատակների տակից նոր կյանքեր փրկելն է, իսկ դրա փոխարեն Ադրբեջանը զբաղված է Արցախի ժողովրդի նկատմամբ իր ապակառուցողական գործողություններով, որոնց նպատակը միայն տարածաշրջանում իրավիճակի լարումն է, իսկ այդ տարածաշրջանում նաեւ աղետի ենթարկված նրա դաշնակից Թուրքիան է:

Արցախի Մարտակերտի շփման գծում արձանագրված հրադադարն ակնառու ցույց է տալիս, թե տարածաշրջանի երկրներից որն է կառուցողական եւ հանդուրժողական քաղաքականություն վարում, որը՝ ագրեսիվ եւ ոչ կառուցողական: Հայաստանը օգնության ձեռք է մեկնում իր հետ դիվանագիտական հարաբերությունների մեջ չգտնվող Թուրքիային, իսկ Ադրբեջանն իր «ավագ եղբոր» ողբերգությունն անտեսելով՝ շարունակում է սադրիչ գործողությունները: Պաշտոնական Բաքվի այս պահվածքից պետք է հետեւություն անի ոչ միայն համաշխարհային հանրությունը, այլեւ պաշտոնական Անկարան:

Թեգեր: ԱդրբեջանԱրցախխաղաղապահ ուժերսադրանք
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Աշխարհաքաղաքական խառնամարտ

Աշխարհաքաղաքական խառնամարտ

Թեհրան-Բաքու լարվածությունն աննախադեպ է

Թեհրան-Բաքու լարվածությունն աննախադեպ է

Ամենաընթերցվածը

  • Հերոսների ոգին անմահ է

    Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Հիշողության խոսք

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist