Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հուլիսի 12, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Սահմանային վիճակ

Պետք չէ ակնկալել, թե պետության եւ հասարակության տեսակետները պարտադիր համընկնելու են

Փետրվարի 10, 2023
Հանրապետություն
Սահմանային վիճակ
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
136
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իմ համադասարանցին ապրում է Ուկրաինայում։ Պատերազմի վերաբերյալ իր հայացքներում նա ո՛չ ուկրաինամետ է, ո՛չ էլ՝ ռուսամետ, որքան էլ պատերազմը չի խնայում նաեւ նրա բնակավայր քաղաքը։

Իմ համակուրսեցին նույնպես ապրում է Ուկրաինայում՝ մեկ այլ քաղաքում, ով նույնպես չի խուսափում պատերազմից։ Նրա դիրքորոշումն ամբողջովին ուկրաինական է։

Իմ բարեկամուհին ապրում էր… կրկին Ուկրաինայում։ Երբ պատերազմը հասել էր նրա քաղաքի մատույցները, կարողացավ անցնել Ռուսաստան, հիմա բնակվում է արդեն այնտեղ եւ ռուսական կողմնորոշում ունի։

Նրանցից եւ ոչ մեկն ազգությամբ ուկրաինացի չէ, ոչ էլ ռուս, բայց, անկախ դրանից, նրանց դիրքորոշումների տարբերություն բնական է, որովհետեւ տարբեր են նաեւ  ելակետները…

Որպես հասարակություն՝ մենք սահմանային վիճակում ենք ոչ միայն սահմանների հետ կապված վիճակի առումով։ Հոգեբանական առումով եւս մենք սահմանային վիճակում ենք։ Թյուրըմբռնումից խուսափելու համար ընդգծենք, որ խոսքը բժշկական եզրույթի կամ դրա տիրույթի մասին չէ…

Մեր հասարակությունը լարախաղացի նման քայլում է ճոպանի վրայով: Յուրաքանչյուր դեպք կամ իրավիճակ, դիրքորոշում կամ որոշում որոշակիորեն տարուբերում է նրան այդ ճոպանային սահմանագծից այս ու այն կողմ։ Աղետյալ Թուրքիային օգնություն ցուցաբերելուն վերաբերող արձագանքները հենց այդ շարքից են (ի դեպ, երկրաշարժից նույնպես տուժած Սիրիային օգնելու հարցում տարակարծություններ չկան)։ 

Արձագանքները նախ եւ առաջ քաղաքական դաշտից են եւ քաղաքական դաշտում։ Իշխանության եւ նրան համակրողների արձագանքն առավելապես դրական է, ոչ իշխանության եւ նրանց կողմնակիցների կարծիքը տրամագծորեն հակառակն է։ Անշուշտ, քաղաքական դաշտը նույնպես հասարակության մասն է։ Այնտեղ հնչող տեսակետները որոշակիորեն պատճառաբանված են, իսկ ապաքաղաքական հասարակության արձագանքն առավելապես զգացմունքային ոլորտում է։ Մի մասի պարագայում դա պայմանավորված է պատմական ցավով, մյուս մասի դեպքում՝ պատմական արդարությամբ, մեկ այլ մասի դեպքում՝ պատմական վրեժով, մյուսների դեպքում՝ պատմական հիշողությամբ, ոմանց դեպքում՝ զգուշավորությամբ, ոմանց պարագայում՝ անվստահությամբ, ոմանց մոտ՝ թվացյալ կամ իրական շահով, ոմանց մոտ՝ իրական անկեղծությամբ, ոմանց մոտ՝ կեղծավորությամբ կամ քծնանքով եւ այլն։

Այս տարբերությունները նույնպես բնական են, որովհետեւ կրկին տարբեր են ելակետները: Ինչպես ասում են՝ ճշմարտությունն այս բոլորի արանքում է՝ թաքնված կամ բացահայտ…

Պետք չէ ակնկալել, թե պետության եւ հասարակության տեսակետները պարտադիր համընկնելու են: Եվ սովորաբար գերազանցապես հենց այդպես էլ լինում է, որովհետեւ դա պարտադիր չէ որեւէ երկրում՝ անկախ նրա անվտանգության, տնտեսության, քաղաքացիական հասարակության կամ ժողովրդավարության մակարդակից: Մյուս կողմից՝ տեսակետների այդ տարբերությունը պետությանը մղում է ավելի շրջահայաց գործողությունների, եթե, իհարկե, հասարակության կարծիքը կարողանում է կշեռքի նժարին որոշակի ծանրություն ստեղծել: Եվ միայն ժամանակն է ցույց տալիս, թե նրանցից որի տեսակետն էր արդարացված:

 Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Շահավետ գործա՞րք, թե՞ կատարյալ խելագարություն

Շահավետ գործա՞րք, թե՞ կատարյալ խելագարություն

Հաղթել նախ իմացական մակարդակում

Հաղթել նախ իմացական մակարդակում

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    8 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    433 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Թուրքերի վայրագությունները հաստատվում են

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Ռուսա Առաջինի սեպագիրը

    20 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    104 Կիսվել են
    Կիսվել 42 Tweet 26

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist