Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հուլիսի 7, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Օժանդակելով տեղահանված մեր հայրենակիցներին հուզող շատ խնդիրների լուծմանը

Փետրվարի 10, 2023
Տարածաշրջան
Օժանդակելով տեղահանված մեր հայրենակիցներին հուզող շատ խնդիրների լուծմանը
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
487
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«ՀՀ» օրաթերթի հարցազրույցը ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի հետ

-Ինչպե՞ս եզրափակվեց 2022 թ. շտաբի համար, եւ ո՞րն է եղել Ձեր ղեկավարած կառույցի առաջնահերթ խնդիրը:

-Օպերատիվ շտաբի ձեւավորման առաջին օրվանից մեր խնդիրն է եղել աշխատանքներ տանել Արցախյան 44-օրյա պատերազմի հետեւանքով թշնամու կողմից բռնազավթված տարածքներց տեղահանված մեր հայրենակիցներին կացարաններով եւ այլ անհրաժեշտ պարագաներով ապահովելը, հնարավորինս զբաղվածության խնդիրը լուծելը:

-Հիմնականում ի՞նչ հարցերով են դիմել մեր հայրենակիցները:

-Արդեն նշել եմ՝ օպերատիվ շտաբը ձեւավորման առաջին օրերից ՀՀ-ում ապաստանած արցախցիների համար վերածվել է բազմաֆունկցիոնալ մի կառույցի, որտեղ իրենց լուծումն են ստանում բազմաթիվ ու բազմաբնույթ հարցեր։ Հաշվետու ժամանակաշրջանում հատկապես շատ են դիմել առողջապահական, կրթական, սոցիալական, բնակկենցաղային տարրական պայմանների ապահովման հարցերով: 2022 թ. օպերատիվ շտաբի կողմից սպասարկվել են շուրջ 30241 տեղահանված արցախցիներ, ամսական կտրվածքով՝ միջին հաշվով 2520 մարդ։

-Ինչպե՞ս է որոշվում՝ ում եւ որ հարցում աջակցել:

-Տեղահանված մեր հայրենակիցների կողմից բարձրացված խնդիրներն ուսումնասիրվում են, ձեռք են բերվում տարբեր փաստաթղթերի կրկնօրինակները, եւ դրանց վերականգնման գործընթացում անհրաժեշտ աջակցություն է ցուցաբերվում։

-Օպերատիվ շտաբի ենթակայությամբ քանի՞ ստորաբաժանումներ են գործում եւ ո՞ր բնագավառներն են ներկայացնում։

-Հաշվետու ժամանակահատվածում օպերատիվ շտաբին կից գործում են Արցախի Հանրապետության պետական գերատեսչությունների 18 ստորաբաժանումներ՝ նոտարական, քաղաքացիական կացության ակտերի գրանցման, միասնական սոցիալական ծառայությունների գրասենյակի, նպաստների եւ կենսաթոշակների, կրթության, կադաստրի, նյութական վնասների հարցերի մասնագետի, արխիվի, հաշվառման եւ վերաբնակեցման խնդիրների կազմակերպման, անձնակազմի կառավարման եւ հասարակայնության հետ կապերի, սոցիալ-տնտեսական խնդիրների եւ այլ բաժիններ։

-Որո՞նք են այդ ստորաբաժանումների խնդիրները։

-Յուրաքանչյուր բաժին զբաղված է իր բնագավառների խնդիրների լուծմամբ՝ աշխատելով բնակչության հետ։ Օրինակ՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի կողմից իրականացվել է քաղաքացիների նորմալ կենսագործունեությունը։ Այդպիսի գրանցումների թիվը կազմել է 1591։ Միասնական սոցիալական ծառայությունների գրասենյակի՝ նպաստների եւ կենսաթոշակների բաժինների կողմից սպասարկվել եւ ձեւակերպվել են համապատասխանաբար 1600 եւ 1871 գործեր։ Բռնի տեղահանված քաղաքացիները հնարավորություն են ունեցել տեղում ձեւակերպելու ամենամսյա պետական նպաստի, ծննդյան միանվագ նպաստի, ամուսնության միանվագ նպաստի, մայրության նպաստի, կենսաթոշակների նշանակումներն եւ վերահաշվարկները, ինչպես նաեւ դրանցից բխող փոփոխությունները եւ համապատասխան տեղեկանքների տրամադրումը։ Առողջապահության բաժնի 2022 թ. գործունեության հիմքում եղել են տեղահանված անձանց պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպումը, անհետաձգելի պայմաններում կատարված բժշկական միջամտության եւ սպասարկման համար շահառուի կողմից կատարված վճարումների փոխհատուցման համար փաստաթղթերի կազմումը եւ դիմումը, շաքարային դիաբետ, բրոնխիալ ասթմա, էպիլեպսիա ունեցող հիվանդներին դեղորայքի բախշումը, բժշկական խորհրդատվությունը։ Հաշվետու ժամանակահատվածում բաժնի կողմից սպասարկվել է 1611 շահառու։ Շտաբում գործող հոգեբանական ծառայությունն անհրաժեշտ, ուշագրավ եւ հաջողված փորձ էր։ Այս ուղղությամբ իրականացվել է նշանակալի աշխատանք, մասնավորապես` կատարվել է 45 այց շրջաններ եւ բնակարաններ, 369 առկա եւ առցանց խորհրդատվություն։ 289 շահառուների հիմնական մասն անչափահասներ են: Կրթության բաժնի համար առաջնահերթ խնդիր է եղել սովորողներին ՀՀ ուսումնական հաստատություններում ընդգրկելու գործընթացը։ 44-օրյա պատերազմի հետեւանքով ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններ է տեղափոխվել թշնամու վերահսկողության տակ անցած դպրոցների 4595 սովորող։ Հավաքագրվել եւ ԱՀ ԿԳՄՍ նախարարություն են ներկայացվել 1-ին դասարան հաճախող երեխաների մասին տեղեկություններ․ 2022 թ. սեպտեմբերի 1-ին ՀՀ-ում առաջին դասարան է հաճախել 392 տեղահանված երեխա։ Հարյուրավոր աշակերտների, ինչպես նաեւ դպրոցն ավարտած քաղաքացիների միջնակարգ կրթության ատեստատները եւ հիմնական կրթության վկայականները, բուհերի դիպլոմները մնացել են թշնամու վերահսկողության տակ անցած բնակավայրերում։ Կազմակերպվում է այդ փաստաթղթերի կրկնօրինակների տրամադրման գործընթացը, որը կրում է շարունակական բնույթ։ Նյութական եւ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման բաժնի 2022 թ. գործունեության հիմքում եղել է ՀՀ-ում գտնվող տեղահանված բնակչությանը իրականացվող մշակութային միջոցառումների, նախաձեռնությունների շուրջ համախմբելը։ Հաշվետու ժամանակահատվածում բաժնի կողմից ապահովվել են թշնամու վերահսկողության տակ անցած թանգարանների ու թանգարանային ցուցանմուշների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրումը եւ բռնազավթված տարածքների պատմության ու մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակագրումը։ Ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառում կազմակերպվել են ցուցահանդեսներ, որոնց շրջանակներում իրականացվել է հայկական պատմամշակութային ժառանգության ներկայացում ՀՀ-ում եւ ՌԴ-ում, ինչպես նաեւ՝ «Գուպար» ազգային ավանդական խաղերի մրցույթը՝ ԱՀ Աստղաշեն գյուղում: Իրականացվել են համերգային ծրագրեր Երեւանի դպրոցներում եւ մարզերում։ Ոլորտում գործում են տեղահանված շրջանների մի շարք մշակութային օջախներ՝ Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը, «Դիզակ Արտ» մշակութային կնտրոնը եւ Շուշիի տիկնիկային ու ստվերների թատրոնները։ Բնակարանային հարցերի բաժինն ապահովում է 40.000 դրամ բնակվարձերի փոխհատուցման եւ բնակարանային ծրագրերի իրականացման աշխատանքները։ 2022 թ. ընթացքում հավաքագրվել եւ բնակարանային հաշվառման ծրագիր է մուտքագրվել 1512 գործ, բնակիչներից ընդունվել է 646 դիմում՝ կապված ԱՀ կառավարության 736-Ն եւ 505-Ն որոշումների իրականացման հետ։ Սրանք կատարված աշխատանքների մի մասն են։ Նշված աշխատանքները համակարգվում, կազմակերպվում, վերադաս մարմինների հետ համագործակցությամբ սպասարկվում եւ վերահսկվում են օպերատիվ շտաբի կողմից. աշխատանքները հիմնականում ծրագրավորված են։

-Արցախի Հանրապետությունից տեղահանվել են մի քանի շրջանների բնակիչներ, կա՞ ընդհանուր մոտեցում, թե՞ յուրաքանչյուր շրջանի բնակիչ սպասարկվում է առանձին:

-Օպերատիվ շտաբի կենտրոնական ապարատի հաշվառման եւ վերաբնակեցման խնդիրների համակարգման բաժնից բացի, շտաբին կից գործում են նաեւ Հադրութի, Քաշաթաղի, Շահումյանի, Շուշիի վարչակազմերի գրասենյակները: Այս գրասենյակների, համայնքների ղեկավարների, քաղաքացիների (շատերն անձամբ ներկայանում են շտաբ, բարձրացնում իրենց խնդիրները) կապի միջոցով ապահովվում է ՀՀ-ում ապաստանած, բռնի տեղահանված արցախցիների համատարած հաշվառումը՝ ըստ ՀՀ մարզերի եւ համայնքների։ Հաշվառումն ընդգրկում է ընտանիքների եւ քաղաքացիների ընդհանուր թվաքանակի, ինչպես նաեւ մի շարք վիճակագրական տվյալների (զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված ընտանիքների, հաշմանդամների, բազմազավակ ընտանիքների, մինչեւ 18 տարեկան երեխաների, դպրոցականների եւ ուսանողների, կենսաթոշակառուների եւ նպաստառուների, միայնակ կենսաթոշակառուների եւ մանկուց հաշմանդամ երեխաների, բնակչության սեռատարիքային խմբակազմի եւ աշխատանքի զբաղվածության) մասին մանրամասն տեղեկություններ։

-Ի՞նչ ժամկետում է իրականացվում բնակչության հաշվառումը՝ ըստ բնակության վայրերի:

-Ամենամսյա պարբերականությամբ իրականացվող հաշվառման հիման վրա տվյալների բազան մշտապես թարմացվում եւ ընդլայնվում է։ 2023 թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ տարբեր մարզերում ժամանակավորապես ապաստանած, բռնի տեղահանված ԱՀ քաղաքացիների թիվը կազմում է շուրջ 20500 մարդ՝ 5300 ընտանիք (2022 թ. հունվարի 1-ի դրությամբ՝ շուրջ 21000 մարդ՝ 5400 ընտանիք)։ Տեղահանված մեր հայրենակիցների 26 տոկոսը տեղավորվել է Երեւանում։ Համեմատաբար խոշոր համայնքներ են ձեւավորվել Արարատի, Սյունիքի, Կոտայքի եւ Արմավիրի մարզերում, իսկ ամենափոքրը՝ Տավուշի մարզում։

-Կա՞ն տեղահանված ընտանիքներ կամ անհատներ, որ ցանկություն ունեն հաստատվելու Արցախում:

-2022 թ․ տվյալներով Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրեր վերաբնակեցման նպատակով տեղափոխվել է 82 ընտանիք, 338 անձ, որից 134-ը՝ անչափահաս։

-Շտաբի կողմից լինո՞ւմ են այցեր ՀՀ մարզեր եւ հանդիպումներ տեղահանված բնակիչների հետ:

-2022 թ. կատարվել է այդպիսի 49 շրջայց՝ օպերատիվ շտաբի եւ դրան կցված Հադրութի, Քաշաթաղի, Շահումյանի, Շուշիի գրասենյակների աշխատակիցների ընդգրկմամբ:

-Մինչ պատերազմը տեղահանված մեր հայրենակիցներն իրենց բնակավայրերում հիմնականում զբաղվում էին գյուղատնտեսությամբ: Նույն գործը շարունակո՞ւմ են ՀՀ մարզերում:

-Իհարկե, շատերն են ցանկանում շարունակել զբաղվել հիմնականում հողագործությամբ, այգեգործությամբ, մեղվաբուծությամբ եւ գյուղատնտեսական այլ աշխատանքներով: 2022 թ. օպերատիվ շտաբ է ընդունվել 169 դիմում-հայտ՝ գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով աջակցություն ստանալու համար: 734 հա հողատարածքի համար. ստուգման արդյունքում հաստատվել է 157 հայտ՝ 437.2 հա մշակված հողատարածք (փոխհատուցումը 1 հայտի համար ոչ ավելի, քան 3 հա, փոխհատուցվող գումարը հա-ի դիմաց՝ 200 000 ՀՀ դրամ)։ Վճարված գումարը կազմում է 87.44 մլն դրամ, կատարված աշխատանքների ամփոփ հաշվետվությունը եւ ֆինանսական պայմանագրերի պատճենները ներկայացված են ԱՀ գյուղատնտեսության նախարարություն։ Գյուղատնտեսական բաժնի եւ պայմանագրային հիմունքներով աշխատող գյուղատնտես մասնագետի միջոցով օպերատիվ շտաբի կողմից ընթացքավորվում եւ վերահսկվում են ՀՀ-ում բնակվող եւ բանջարաբոստանային մշակաբույսերի մշակությամբ զբաղվող՝ ԱՀ-ից տեղահանված հողօգտագործողների կողմից իրականացվող ընթացիկ աշխատանքները։

-Պարզ է, այլ աշխատանքներ նույնպես իրականացվել են շտաբի եւ նրա ենթակայությամբ գործող ստորաբաժանումների կողմից։ Արդեն 2 ամիս է, ինչ մեր հայրենի Արցախը շրջափակված է թշնամու կողմից, ի՞նչ է անում այս դեպքում օպերատիվ շտաբը։

-Օպերատիվ շտաբի կողմից հաշվառվել եւ համապատասխան աշխատանքներ են տարվել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի եւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունների հետ համագործակցությամբ ապահովելու համար ՀՀ-ում մնացած Արցախի քաղաքացիների ժամանակավոր տեղավորումը Երեւան եւ Գորիս քաղաքներում, որոնց թիվը կազմել է 282 մարդ (125 ընտանիք), որից 59-ը՝ անչափահաս: Հասարակական կազմակերպությունների կողմից ստացվել եւ նրանց է տրամադրվել սննդի 25 փաթեթ:

-Ովքե՞ր են աշխատում օպերատիվ շտաբում։

-Օպերատիվ շտաբի միասնական հաստիքացուցակը կազմում է 92, որից 55-ի աշխատավարձը վճարվում է պետական տարբեր գերատեսչությունների կողմից։ Աշխատակիցների գերակշռող մեծամասնությունը մինչեւ պատերազմը աշխատում էր տեղահանված շրջանների համապատասխան ստորաբաժանումներում, եւ օպերատիվ շտաբի՝ որպես իրավաբանական անձի ձեւավորումից հետո, աշխատակիցները, ըստ պահանջի, մնացել են տեղերում. ընդհանուր առմամբ` աշխատակիցների 92 տոկոսը տեղահանված քաղաքացիներ են, որոնց 16 տոկոսը զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված ընտանիքների ներկայացուցիչներ են։

Թեգեր: ԱրցախՄիքայել Վիրաբյան
Կիսվել2Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Խիզախ երազներ հյուսած հայուհին՝ Սոսե Մայրիկը…

Խիզախ երազներ հյուսած հայուհին՝ Սոսե Մայրիկը…

«Պատիվն ու հարգանքը ավելի ցանկալի են, քան հարստությունը»

Գործարար խրատանի

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    433 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Աղոթքներ ամուսնու համար

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    60 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    129 Կիսվել են
    Կիսվել 52 Tweet 32
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist