Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Որպես անգլիական հանճարի լիազոր դեսպան՝ հայության մեջ…»

Փետրվարի 11, 2023
Մշակույթ
«Որպես անգլիական հանճարի լիազոր դեսպան՝ հայության մեջ…»
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
183
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Շեքսպիրը դարձել է մի չափ ազգերի զարգացման աստիճանը որոշելու համար: Եթե մի ժողովուրդ նրան չի թարգմանում, կնշանակի տգետ է, եթե չի հասկանում, կնշանակի՝ տհաս, եթե մի լեզու նրա վրա չի գալիս, կնշանակի տկար է…»:

Հովհաննես ԹՈՒՄԱՆՅԱՆ

Գուցե լինեն շատերը, որոնց բախտ չի վիճակվել դիտելու բոլոր ժամանակների խոշորագույն ողբերգակ Շեքսպիրի «Համլետի» էկրանավորման հայերեն թարգմանության տարբերակը: Եվ գուցե շատերն են ծանոթ ֆիլմում Համլետի սքանչելի դերակատար Ինոկենտի Սմոկտունովսկու այն խոստովանությանը, թե՝ հայերեն թարգմանությունն ավելի բարձր է, քան իր խաղը: Եվ դա՝ շնորհիվ մեծատաղանդ Խորեն Աբրահամյանի փառահեղ կրկնօրինակման, իսկ դրանից առաջ՝  շնորհիվ շեքսպիրյան գործերի անգերազանցելի թարգմանիչ Հովհաննես Խան Մասեհյանի:

Իրանի Թեհրան քաղաքում է ծնվել թարգմանիչ, պետական-հասարակական գործիչ, դիվանագետ, հրապարակախոս, մանկավարժ եւ խմբագիր, Շեքսպիրի, Ջորջ Բայրոնի ստեղծագործությունների հայերեն առաջին թարգմանիչ Մասեհյանը: Նրա հայրը՝ Ծերունի աղա Մասեհյանը, եղել է պարսից Նասրեդդին շահի արքունական ոսկերչապետը: Փոքրիկ Հովհաննեսի առաջին կրթարանը եղել է սուրբ Թադեւոս-Բարդուղիմեոսի եկեղեցուն կից վարժարանը: Միջնակարգ կրթությունն ստացել է հայաշատ Թեհրանի Հայկազյան դպրոցում եւ Թավրիզում, ապա ավարտել Փարիզի ֆրանսիական քոլեջը:

Տիրապետելով բազմաթիվ լեզուների՝ հայերեն, պարսկերեն, թուրքերեն, հունարեն, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, ռուսերեն՝ 20 տարեկանում նշանակվում է շահի պալատական թարգմանիչ, միաժամանակ ուսուցչություն անում իր ուսանած Հայկազյանում: 1887-ին, որպես Նասրեդդին շահի պատվիրակության ավագ թարգմանիչ, մեկնում է Լոնդոն: 1886-ից ղեկավարում է Հայկազյան դպրոցը, ընտրվում Ուսումնասիրաց ընկերության նախագահ, հիմնում եւ խմբագրում է իրանահայ առաջին տպագիր պարբերականը՝ «Շավիղ» շաբաթաթերթը: 1894-ին մեկնում է Պետերբուրգ՝ որպես Իրանի թագավորի պատվիրակության թարգմանիչ, 1897-ին՝ Լոնդոն՝ պատվիրակության առաջին քարտուղար: 1895-1901 թթ. Իրանի արտաքին գործերի նախարարությունում վարում է մամուլի բաժնի վարիչի, արեւելյան երկրների բաժնի պետի, օպերատիվ տեսչի պաշտոնները՝ շարունակելով մնալ թագավորի թարգմանիչը:

Չնայած բնությունը Մասեհյանին շնորհել էր գրելու, բանաստեղծելու ակնհայտ տաղանդ, սակայն նա իր ամբողջ գիտակցական կյանքը, դիվանագիտական փայլուն գործունեությանը զուգահեռ, նվիրելու էր թարգմանական արվեստին: Հայտնի է, որ Մասեհյանն Ավետիք Իսահակյանի խորհրդով է սկսել շեքսպիրյան գլուխգործոցների հայացումը: Առաջին թարգմանությունը՝ «Համլետը», լույս է տեսել 1894-ին: Դրան յուրաքանչյուր տարի հաջորդում է մի նոր թարգմանություն՝ «Ինչպես կուզեք», «Ռոմեո եւ Ջուլիետ», «Վենետիկի վաճառականը», «Արքա Լիր»: Շուրջ քառորդ դար անց՝ «Օթելլոն» եւ «Մակբեթը»: Ինչպես վկայում է երախտաշատ Ռուբեն Զարյանը՝ Մասեհյանի կատարած թարգմանությունները նշյալ գործերով չեն սահմանափակվում. թարգմանչի մահից հետո նրա թղթերի մեջ գտնվել են ուրիշ թարգմանություններ եւս՝ «Անտոնիոս եւ Կլեոպատրա», «Իզուր աղմուկ», «Փոթորիկ», «Հուլիոս Կեսար», «Կորիոլան»: Սրանց հետ միասին նաեւ «Ռոմեո եւ Ջուլիետի» վերախմբագրված թարգմանությունը: Վերջին երեքը լույս են տեսել Վենետիկում եւ Թեհրանում: «Ըստ անդրանիկ կենսագրի հաղորդած տվյալների,- գրում է Ռուբեն Զարյանը,- Մասեհյանի թարգմանություններից վեցը՝ «Թիմոն Աթենացի», «Ձմեռային հեքիաթը», վերամշակված «Արքա Լիրը», «Ինչպես կուզեքը» ու երկու այլ, մեզ անհայտ գործեր, կորել են: Նշանակում է՝ Մասեհյանը Շեքսպիրից կատարել է ոչ թե յոթ թարգմանություն, ինչպես մինչեւ հիմա էր հայտնի, այլ տասնչորս: Նկատի ունեմ՝ 12-ը, որոնք հրապարակի վրա են եւ երկուսը, որ թեեւ կորել են, բայց հայտնի է, թե ինչ պիեսներ են եղել…»: Դեռեւս արքունի թարգմանիչ եղած տարիներին Մասեհյանը եվրոպական մի շարք գրողներից թարգմանություններ է կատարել նաեւ պարսկերեն լեզվի:

Մասեհյանը, ըստ զբաղմունքի, դիվանագետ էր: Երկար տարիներ դեսպանատներում բարձր պաշտոններ է վարել եւ հակառակ Պարսկաստանում ընդունված այն կարգի, թե՝ այլազգին, այն էլ ոչ մահմեդականը, չի կարող պետությունը ներկայացնել մեկ այլ պետության առաջ, եղել է բարեկամ Պարսկաստանի լիազոր դեսպան Բեռլինում, Լոնդոնում եւ Տոկիոյում: Վարած պաշտոնները նրան ոչ միայն պատիվ ու հեղինակություն են բերել, այլեւ այնպիսի արտոնություններ, որոնց հազվադեպ են արժանացել ոչ մահմեդականները, համենայնդեպս, Պարսկաստանում: « Եվ, այնուամենայնիվ,- ընդգծում է խորագիտակ Ռուբեն Զարյանը,- Խան Մասեհյանի անունը մեր գրականության մեջ անմահանալու էր ոչ թե նրան արված այդ պատիվների շնորհիվ, այլ շեքսպիրյան թարգմանությունների: Եթե իմ միտքը կամենամ պատկերավոր արտահայտել, ապա պետք է ասեմ, որ այո, նա որպես դեսպան անմահացավ, բայց որպես անգլիական հանճարի լիազոր դեսպան՝ հայության մեջ…»:

Անուրանալի է այս մեծ հայորդու երախտիքը պարսկական դպրոցների հիմնադրման եւ ընդարձակման գործում: Նրա նախաձեռնությամբ է 1899-ին Թեհրանում բացվել քաղաքական գիտությունների դպրոցը, որտեղ եղել է միջազգային իրավունքի եւ ընդհանուր պատմության ամբիոնի վարիչը եւ դասախոսը: 1901-ին սկսվելու էր նրա կյանքի եվրոպական փուլը, որը նշանակալից էր ոչ միայն դիվանագիտական աշխատանքի, այլեւ ստեղծագործական եւ ազգային-հասարակական-քաղաքական գործունեության տեսակետից. նույն այս թվականին նշանակվում  է Գերմանիայում Իրանի դեսպանի խորհրդական, 1905-ին՝ գործերի հավատարմատար: Իրանը ներկայացնում է միջազգային մի շարք խորհրդաժողովներում՝ Բեռլին, Փարիզ, Լոնդոն, այլուր: 1912-ին դեսպան է նշանակվում Գերմանիայում, 1916-ին Լոնդոնում մասնակցում է Շեքսպիրի մահվան 300-ամյակի հանդիսություններին: Նույն թվականին մտնում է Պողոս Նուբարի գլխավորած հայկական ազգային պատվիրակության կազմի մեջ: 1927-ին նշանակվում է Իրանի դեսպան Անգլիայում, 1930-ին՝ Ճապոնիայում:

Բուռն ու հունձքառատ կյանք, որ արարումների եւ գործունեության նոր շրջափուլերով կարող էր հարստանալ: Մինչդեռ անողոք է իրականությունը՝ մեծ հային ապրելու շատ քիչ ժամանակ էր մնացել. 1931 թ., ծանր հիվանդության պատճառով, հրաժարական է ներկայացնում եւ մեկ ամիս անց՝ դեկտեմբերի 19-ին, Ճապոնիայի մայրաքաղաքից Թեհրան վերադառնալու ճանապարհին՝ Չինաստանի Խարբին քաղաքում, մեծանուն թարգմանիչն ու լիազոր դեսպանը հրաժեշտ է տալիս երկրային կյանքին…

Թեգեր: ՀՀովհաննես Խան ՄասեհյանՀովհաննես Թումանյան
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
IPSE DIXIT. Էդվարդ ԱԹԱՅԱՆ

IPSE DIXIT. Էդվարդ ԱԹԱՅԱՆ

«Ես պատրաստ եմ ծառայել, բայց ծառա լինելուց նողկում եմ»

«Ես պատրաստ եմ ծառայել, բայց ծառա լինելուց նողկում եմ»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist