Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հուլիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հայաշունչ ու մնայուն արարումների վարպետը

Հունիսի 16, 2021
Սոցիում
Հայաշունչ ու մնայուն արարումների վարպետը
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
374
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Ցանկացած երկիր, որ ունենար էսպիսի քանդակագործ, կդներ նրան ամենաբարձր պատվանդանի վրա: Ցավոք, մեզ մոտ այդ գնահատանքը չկա: Քանդակագործության մեջ նա հայերեն էլեմենտ մտցրեց, որն այսօր ունի իր շարունակողները: Մի քիչ դժվար է դա բառերով բացատրել, բայց նրա արած գործերը շատ հայերեն են…»:

Գետիկ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, քանդակագործ

Ի վերուստ շնորհյալները լույս աշխարհ են գալիս  իրենց ասելիքն ասելու առաքելությամբ, նրանք անշփոթելի սեփական  ձեռագիրն են թողնում, թողնում են իրենց ոտնահետքերը, որպեսզի եկողները քայլեն ճիշտ ուղղությամբ ու միտեն ազգաշահ նոր արարումների:

Նրանցից մեկը՝ Ղուկաս Չուբարյան. քանդակագործ, Հայաստանի ժողովրդական նկարիչ, նախկին միության Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, տաղանդավոր զավակը իր հոր՝ նշանավոր իրավաբան, հասարակական-քաղաքական գործիչ, Հայաստանի առաջին սահմանադրության համահեղինակ, ԵՊՀ իրավաբանական ամբիոնի հիմնադիր Գրիգոր Չուբարյանի: Հեղինակավոր մի օրենսգետ, որին վիճակված էր զուլումի տարիներին ստանձնելու խելագարված ամբոխների հեղինակի՝ Չարենցի դատապաշտպանությունը:

Հիրավի, դժվար է պատկերացնել, որ Ղուկաս Չուբարյանի ստեղծագործություններից շատերով սքանչացած չլինի գեղեցիկը տեսանող մարդը, կատարյալի չափանիշներն հասկացող-գնահատող  արվեստաբանն ու խստապահանջ քննադատը: Ինչպե՞ս կարելի է չսքանչանալ հայոց ձեռագիր մատյանների գանձատան՝ Մատենադարանի խորհրդանիշը դարձած Մաշտոց-Կորյուն փառահեղ հուշարձանով, Մխիթար Գոշով, օպերայի հրապարակը զարդարող Ալեքսանդր Սպենդիարյանի մոնումենտալ արձանով, Հովհաննես Թումանյանի խոսուն դիմաքանդակով՝ իր թանգարանի մուտքի մոտ, նրա կենդանի կերտվածքով՝ ուխտատեղի դարձած Դսեղում, եղերական Չարենցի կիսանդրիով: Նշյալներն ու տասնյակ այլ կերտումներ հայ քանդակագործական արվեստի դասական արժեքներ են, որ զրուցելու են եկող սերունդների հետ բոլոր ժամանակների հոլովույթներում…

Վաստակաշատ քանդակագործը ծնվել է 1923 թ. այս օրը, Երեւանում: Ավարտել է արվեստների դարբնոց Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, ապա՝ գեղարվեստա-թատերական ինստիտուտը, դասավանդել իր ուսումնառած կրթօջախներում, Խ. Աբովյանի անվան մանկավարժականում, իսկ 1996-ից մինչեւ իր երկրային կյանքի վախճանը՝ 2009 թ., եղել է Երեւանի գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի պրոռեկտորը: Քանի-քանի սերունդների է ուղղորդել դեպի արվեստի մեծ աշխարհ, քանի-քանիսին փոխանցել իր արվեստի գաղտնիքները եւ քանիսի համար եղել արվեստագետ-ուսուցչի փափագելի օրինակ…

Ղուկաս Չուբարյանը ստեղծել է բազմաթիվ դիմաքանդակներ, արձաններ, մոնումենտալ այլ կոթողներ, կերտել ժամանակակիցների ու պատմական անհատների դիմաքանդակներ՝ «Անահիտ», «Ասպետը», «Մարտիրոս Սարյան», «Կոմիտաս», «Հովհաննես Հովհաննիսյան», այլ գործեր: Պատմական դեմքերից՝ «Մովսես Խորենացի», «Անանիա Շիրակացի», «Ֆրիկ», «Թորոս Ռոսլին» հուշարձանները, որոնք Մատենադարանի ճարտարապետական-քանդակագործական համալիրի մասն են կազմում, առանձնանում ազգային եւ ժամանակակից ձեւամտածողության ինքնատիպ համադրումով ու պլաստիկ ընդհանրացումներով: 1994 թ. ստեղծել է մայրաքաղաքի Հանրապետության հրապարակի համար նախատեսված քանդակային հորինվածքը եւ Հայաստանում քրիստոնեության մուտքը խորհրդանշող նախաքանդակը:

Ծանրակշիռ է հայ քանդակագործության անդաստանում իր շքեղ վրանը խփած վարպետի (նրան նաեւ այսպիսի պատվանունով են դիմել) վաստակը: Բայց արդյոք արժանվո՞ւյնս է գնահատված ու ճանաչված եղել արվեստում ազգային կերտվածքով առանձնացող այս նվիրյալը, որով կարծես թե ավելի շատ օտարներն են հիացել: Նորից  գանք հայտնի քանդակագործ Գետիկ Բաղդասարյանին. մի անգամ միասին Մոսկվայում էին, ակադեմիայում պետք է ցուցահանդես լիներ, բոլորը մեծ ակնածանքով մոտենում էին Չուբարյանին, ասում, որ անհամբերությամբ սպասում են, թե այս անգամ ինչ գործ է ցուցադրելու. «Մեծ հպարտություն է, որ քո հայրենակցին այդքան բարձր են գնահատում օտարազգի մեծ վարպետները: Նման մարդու մասին պետք է շատ խոսել, որպեսզի նրա վաստակը գնահատվի, տարածվի: Նման մարդիկ քիչ են…»: Այսպես են արձագանքել նրա արվեստին ու գնահատել նրան այլազգի երեւելիներն ու արվեստի գիտակները: Իսկ այստե՞ղ…

Ամեն դեպքում, իսկական արվեստը մնում է որպես անկորնչելի արժեք եւ փառավորվում՝ ուր էլ որ լինի: Այն պանծացնում է իր ազգի հարգն ու պատիվը ու հեղինակին զարդարում մեծարանքի պսակով: Չուբարյանի ստեղծագործություններից  շատերն օժտված են նման զորությամբ եւ պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի համբավավոր Տրետյակովյան պատկերասրահում, Սանկտ Պետերբուրգի ռուսական թանգարանում, արժեքների արտասահմանյան այլ հանգրվաններում: Իսկ ինչո՞ւ չհպարտանանք …

Թեգեր: Ղուկաս ՉուբարյանՄատենադարանմշակույթքանդակագործ
Կիսվել2Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ipse dixit

«Որտեղ զուռնա՝ դու պար բռնա»

Շուշիում ոտնահարվեցին հայերի իրավունքները եւ Ռուսաստանի շահերը

Շուշիում ոտնահարվեցին հայերի իրավունքները եւ Ռուսաստանի շահերը

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    18 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 5
  • Հայաստանի ազգային հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Գերմանիային

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist