Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Արցախի նվիրյալ զավակն ու կենսագիրը

Մարտի 2, 2023
Սոցիում
Արցախի նվիրյալ զավակն ու կենսագիրը
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
414
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Քաջերն ենք մենք հայկազուն,

Մռավ ենք, Քիրս ենք ու Թարթառ,

Մեր վանքերով լեռնապահ՝

Անհաղթելի մի բուռ աշխարհ։

Արցախի Հանրապետության պետական օրհներգի այս տողերը միշտ են ուղեկցել հերոս արցախցիներին, եւ Հադրութի շրջանի լեռներում ծվարած Արփագեդուկ գյուղում ծնված ու մեծացած Վարդան Հակոբյանն առավել ճիշտ է բնորոշել արցախցուն իր «Ազատ ու անկախ Արցախ» ձոներգ-բանաստեղծությունով։ Արցախի Հանրապետության Գլխավոր խորհրդի 1994 թ. դեկտեմբերի 23-ի որոշմամբ բանաստեղծությունը որպես օրհներգ է հաստատվել։ Երաժշտության հեղինակն է Արմեն Նասիբյանը։

Երբ առավոտյան արթնանում եւ մի վատ լուր ես լսում… Կյանքի 75-րդ տարում վախճանվել է Արցախի լավագույն զավակներից Վարդան Հակոբյանը՝ դեռ պատանի տարիքից հայրենիքի իսկական զավակն ու նվիրյալը։ Արցախի Քաշաթաղի շրջանում աշխատելու տարիներին ծանոթացա նրա հետ, եւ այդ ծանոթությունը վերածվեց բարեկամության, մտերմության։ 1983-ից Արցախի գրողների միության նախագահ գրող-բանաստեղծը, չնայած խորհրդային իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում էր, սակայն կարողացել է ստեղծել այնպիսի գործեր, որոնք կմնան հայ գրականության մեջ մշտապես։ Նրա աջակցությամբ ժամանակին շատ երիտասարդ ու տարեց արցախցի ստեղծագործողներ են գտել իրենց տեղը։

Արցախի լրագրողների միության նախագահ, գրող Կիմ Գաբրիելյանը Վ. Հակոբյանի մահվան կապակցությամբ գրում է. «Մեր գրչընկերության չորս տասնամյակների ընթացքում ամեն ինչի մասին խոսել ենք եւ ոչ միայն խոսել՝ գործել ենք: Ընդ որում, չորս տասնամյակը պայմանական է. 1977-ին «Սովետական Ղարաբաղ» թերթում բանաստեղծություններիս անդրանիկ շարքի հետ գրական օրհնանքի խոսքը հենց ինքն էր գրել… Ինձ հորդորեց Ասկերանից գալ ու միասին աշխատել: Եկա, ու միասին աշխատեցինք: Համագործակցության ժամկետ չէինք նշել, քառասուն տարի անց էլ դարձյալ միասին ճանապարհ ունեինք գնալու, բայց թե ինչի շտապեց ու հավերժի ճամփան բռնեց, դա երեւի միայն ինքը գիտեր: Նրա հետ քայլելով հասունացա, շատ իմաստություններ սերտեցի՝ աշակերտի խոնարհությամբ հնազանդվելով, երբեմն էլ գործընկերոջ սկզբունքայնությամբ հետը կռվել-հաշտվելով: Դժվար է ասել՝ նա իմ ուսուցի՞չն էր, թե՞ ընկերը: Շատ բաներ գիտեի իր ներքին կյանքի մասին, որոնք թերեւս ուրիշները չգիտեին, բայց այդ բոլորն այլեւս ոչ իրենն են, ոչ էլ իմը, դրանք Աստծուն են պատկանում: Ամեն ինչն ու ամենքս ենք Աստծունը. ափսոս, որ այս պարզ ճշմարտութունն ուշ ենք հասկանում…»։  Նույնը կասեն շատերը՝ երիտասարդ, թե տարեց, ովքեր եղել են Վարդանի ընկերն ու գրչակիցը։

Իմ մտերմությունը Վ. Հակոբյանի հետ սկսվեց այն օրից, երբ Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի վարչությունը նրա հիմնադրած «Գրիգոր Նարեկացի» հավատամագրված համալսարանի հետ սկսեց համագործակցել։ Վ. Հակոբյանը մեծ սիրով համաձայնեց իր գլխավորած հաստատություն Քաշաթաղի շրջանից ընդունված ուսանողների վարձավճարը կիրառել 50 եւ ավելի տոկոս զեղչով, ոմանց համար՝ նույնիսկ անվճար։ 2000-ից հետո, ինչ-որ ժամանակ Քաշաթաղի շրջանի հանրակրթական դպրոցներ աշխատանքի էին ընդունվել նաեւ գրողներ, բանաստեղծներ՝ Սերգեյ Սողոմոնյան, Խաչիկ Բաղդասարյան, Սասուն Վարդանյան, Ռաֆայել Հայրապետյան, Արմեն Մովսեսյան եւ այլք։ Վ. Հակոբյանի նախաձեռնությամբ շրջանում սկսեց գործել Արցախի գրողների միության բաժանմունքը, որի համակարգողը ես էի։ Հաճախ էինք Բերձորում կազմակերպում հանդիպումներ արցախցի գրողների հետ։ Բերձոր են ժամանել այն ժամանակ Արցախի գրողների նահապետ Գուրգեն Գաբրիելյանը, ում հեղինակած «Ղարաբաղի հորովել» երգը հաստատուն տեղ ունի հայ գրականության ու երաժշտարվեստում, երջանկահիշատակ Հրաչյա Բեգլարյանը, ինչպես նաեւ Դավիթ Միքայելյանը, Կիմ Գաբրիելյանը, Ռոբերտ Եսայանը, Նորեկ Գասպարյանը, Արկադի Թովմասյանը, Ժաննա Բեգլարյանը, Զինաիդա Բալայանը, երիտասարդ ստեղծագործողներ Սոնա Համբարձումյանը, Վիտալի Պետրոսյանը, այլք։ Վ. Հակոբյանը մշտապես կապի մեջ էր Արցախում ստեղծագործող բոլոր գրող-բանաստեղծների հետ։

«Գրիգոր Նարեկացի» համալսարանը, բացի ուսումնական հաստատություն լինելուց, նաեւ մշակույթի, գրականության, լրագրության կենտրոն էր։ Այստեղ էին կազմակերպվում գրողների միության ամենամյա համաժողովները, գրական շաբաթները, որոնցից մեկին ես ներկայացրել եմ իմ «Արծիվներն ամպերի մեջ» գիրքը։ Այստեղ էին կայանում նաեւ հանդիպումները ՀՀ-ից Արցախ ժամանած գրողների հետ. հանդիպումներ, որոնք դառնում էին տոնական միջոցառումներ ազատ ու անկախ Արցախում։  Պահպանվել են այդ օրերի լուսանկարներ, որոնցում կան արդեն հավերժի ճամփորդ գրական գործիչներ Վարդան Հակոբյանը, Հրաչյա Բեգլարյանը, Մաքսիմ Հովհաննիսյանը… Վարդան Հակոբյանի նախաձեռնությամբ յուրաքանչյուր տարի, մայիսի վերջին օրերին Արցախում կազմակերպվում էին «Մուրացանյան օրեր», որոնք դարձել են ավանդական, եւ հավատում եմ՝ կշարունակվեն հիմնադրի արդեն հոգեւոր ներկայությամբ։ Շուշիում ծնված հայ մեծ պատմավիպասան Մուրացանի կյանքին ու ստեղծագործությանը նվիրված այս գրական միջոցառումները կայանում էին հանրապետության բոլոր շրջաններում՝ դպրոցներում, մշակույթի պալատներում, սրբավայրերում: Մասնակցում էին նաեւ ՀՀ գրողների միության ղեկավարներ, անդամներ։

2019 թ. մայիսի 26-28-ին Վ. Հակոբյանի նախաձեռնությամբ «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում կայացավ «Հայոց լեզուն անաղարտ պահենք» խորագրով գիտաժողովը։ Մասնակիցները ՀՀ-ից, Արցախից եւ Սփյուռքից էին՝ տարբեր բնագավառների ներկայացուցիչներ՝ գրականագետներ, լեզվաբաններ, գրողներ… Շատ կարելի է հիշել ու գրել մեր ժամանակների լավագույն մտավորականներից Վարդան Հակոբյանի մասին, ու բախտ եմ ունեցել ճանաչել, հաճախ հանդիպել։

Հայ ժամանակակից բանաստեղծ, դրամատուրգ, բանասիրական գիտությունների դոկտոր (1998), պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2005), Արցախի Հանրապետության պետական օրհներգի հեղինակ Վարդան Սարգսի Հակոբյանը ծնվել է 1948 թ. մայիսի 21-ին Արցախի Հադրութի շրջանի Արփագետուկ (Քարինգ) գյուղում, մանկավարժի ընտանիքում։ Սովորել է հայրենի գյուղի յոթնամյա, Բաքվի թիվ 152 եւ հայրենի շրջանի Հին Թաղերի միջնակարգ դպրոցներում։ Բաքվի դպրոցում սովորելու ժամանակ, 9-րդ դասարանում կոմերիտմիությունից հեռացնում են Վ. Հակոբյանին՝ նրան մեղադրելով «շիրազյան ազգայնամոլության» մեջ: Ազերական հավատաքննիչների ճնշման տակ ստիպված տեղափոխվում եւ ուսումը շարունակում է հայրենի շրջանի Հին Թաղեր գյուղում։ 1965 թ. բանաստեղծություններն ուղարկում է Շիրազին, ստանում նրա քաջալերանքը եւ կնքվում Վարդան Հակոբյան (անձնագրային անունը՝ Սլավիկ) գրական անվամբ։ 1969 թ. ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը եւ աշխատանքի անցել Ստեփանակերտում՝ «Սովետական Ղարաբաղ» թերթի մշակույթի բաժնում, նախ՝ գրական աշխատող, ապա՝ բաժնի վարիչ, խմբագրի տեղակալ։ Հիմնադրել եւ խմբագրել է «Արցախ» հանդեսը, «Եղիցի լույս», «Պըլը-Պուղի», «Հարություն», «Նարեկ», «Դպրատուն» պարբերականներն ու «Արցախ» հրատարակչությունը։ Վեց տասնյակից ավելի բանաստեղծական, գրականագիտական եւ մշակութաբանական ժողովածուների հեղինակ է, որոնք տպագրվել են Երեւանում, Ստեփանակերտում, Մոսկվայում, Բաքվում եւ այլուր։ Մի շարք պիեսների («Հայելիներ», «Քո սերը քո տունն է», «Ես հրաժարվում եմ ինձանից», «Արցախյան բալլադ» եւ այլն) հեղինակ է, որոնք բեմադրվել են ինչպես Արցախի, այնպես էլ մայր Հայաստանի պետական եւ ժողովրդական թատրոններում։ Վ. Հակոբյանի ստեղծագործությունները տպագրվել են ֆրանսերեն, ռուսերեն, ուկրաիներեն, պարսկերեն, վրացերեն, բուլղարերեն, անգլերեն եւ այլ լեզուներով:

Թեգեր: Վարդան Հակոբյան
Կիսվել2Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist