Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հուլիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ձայնի իրավունք ունենում են կամայինները

Մարտի 22, 2023
Հանրապետություն
Ձայնի իրավունք ունենում են կամայինները
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
342
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Աշխարհաքաղաքական ծավալումները ցույց են տալիս՝ քաղաքականությունն ու  տնտեսությունն այնքան են միաձուլված, որ հաճախ անհնար է տարբերակել՝ քաղաքական շա՞հն է որոշում տնտեսական զարգացումների ելակետը, թե՞ տնտեսությունն է թելադրում քաղաքական շահը։ Այս հարցերը, սակայն, կարող ենք առաջադրել բնականոն զարգացումների պարագայում։ Երբ խոսքը վերաբերում է Հայաստանին եւ Թուրքիային, պատասխանը միանշանակ է՝ քաղաքականությունն է որոշում ամեն ինչ։ Այս իսկ պատճառով անհասկանալի է ՀՀ էկոնոմիկայի նախարարության համոզմունքը, թե Թուրքիայի սահմանի բացումը ՀՀ-ի տնտեսության համար վտանգ չէ, այլ հնարավորություն։ Որովհետեւ սա պնդելու համար պետք է վստահ լինել, որ տնտեսությունն է թելադրողը, ոչ թե քաղաքականությունը։ Մինդեռ ճիշտ հակառակ պատկերն է։

90-ականներից սկսած պաշտոնական վիճակագրությունը եթե աչքի ենք անցկացնում, տեսնում ենք՝ Թուրքիայից ե՛ւ ներմուծում կա, ե՛ւ դեպի Թուրքիա արտահանում։ Ներմուծումը, իհարկե, անգամներով գերազանցում է արտահանման թվերին։ Ինչո՞ւ։ Թուրքական քաղաքականության շնորհիվ. մեր ապրանքները միշտ էլ տեղ չեն ունեցել թուրքական շուկայում բարձր մաքսատուրքերի եւ այլ պատճառներով։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը համառորեն շրջանցում է այս փաստը եւ կարծում, որ երբ սահմանը բացվի, մեր հնարավորություններն էլ կբացվեն։

Խորհրդատվական աջակցության կարգով ուզում ենք հակափաստարկ նշել։ Երբ թուրքական քաղաքականությանը ձեռք է տալիս, նա խոչընդոտներ չի ստեղծում։ Օրինակ՝ 2022 թ./ ամռան երկու ամիսներին արտահանումը միլիոնավոր դոլարների էր հասել. հունիսին արտահանումը կազմել էր շուրջ 20.2 միլիոն դոլար, հուլիսին՝ 27.2 միլիոն։ Օգոստոսին արդեն ցուցանիշը նվազեց՝ դառնալով 4.3 միլիոն։ Միանգամից ասենք, որ հունիս-հուլիսին թուրքական իշխանությունների հանկարծ, իբր, բարիանալու պատճառը հայկական ոսկին էր, ոսկու փոշին։ Վերջ, երկու ամսում ստացան այն, ինչ պետք էր, կրկին կիրառեցին իրենց գործիքը՝ մեր արտահանման համար արհեստական խոչընդոտների ստեղծմամբ։ Եվ, ընդհանրապես, մշտական պատկերը սա է՝ Թուրքիայից ներկրում ենք 100-ից ավելի, արտահանում 10-15 անուն ապրանքներ։ Սահմանի բացվելու պարագայում ի՞նչն է փոխվելու. հայկական ընկերությունները թուրքական շուկա հասանելիությո՞ւն են ունենալու։ Դատելով թուրքական քաղաքականությունից՝ բնավ ո՛չ։ Եթե դեռ փակ սահմանների պարագայում մեր շուկան ամենուրեք լցված է թուրքական ապրանքով, բաց սահմանների դեպքում արդեն շուկան խեղդվելու է թուրքական ապրանքով։ Իսկ հայկական ապրանքները թուրքական շուկա կմտնեն նշյալ՝ երկու ամսվա օրինակով, եթե թուրքական իշխանություններին որեւէ բան պետք լինի, իսկ եթե ոչ՝ խոչընդոտ ստեղծելը կա ու կա։

Ընդհանրապես՝ սահմանի բացումը ենթադրում է, որ երկու կողմերում գտնվողներն էլ կարգավորում են ուզում։ Իսկ կարգավորումը ենթադրում է երկուստեք փոխշահավետ հիմք։ Թուրքիայի պարագայում այդպես չէ միանշանակ։ Այս պետությունն իրեն հարմար պայմաններով է կարգավորում ուզում, ադրբեջանական պայմաններն էլ հայ-թուրքական հարաբերություններում կարմիր գիծ է համարում։ Թուրքական կողմը ՀՀ-ի հետ կարգավորման գործընթացը կապում է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի հետ։ Թուրքիան այդ մասին օրեցօր ավելի կոշտ հռետորաբանությամբ հիշեցնում է պարբերաբար։ Թուրքիայի ԱԳ նախարարը մեկ անգամ չէ, որ ասել է, թե Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման եւ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հարցում: Թուրք նախարարը բացահայտ ասել է, որ հայ-թուրքական կարգավորումն իրականում եռակողմ գործընթաց է, քանի որ իրենց քայլերը Ադրբեջանի հետ են համակարգում: «Դուր է գալիս սա Հայաստանին, թե ոչ, սա է իրականությունը»,-շեշտել էր նա:

Այսինքն՝ Թուրքիան մեզ հետ հարաբերությունների կարգավորում է ուզում պայմաններ թելադրելով։ Պայմաններ, որոնք հակասում են մեր ազգային ու պետական շահերին։ Եթե սրա անունը կարգավորում է, ուրեմն մենք, մեղմ ասած, խորը մոլորության մեջ ենք, ինչը հետո, առանց չափազանցության, հանգեցնելու է մեր պետականության կորստին։ Մոլորություն է նաեւ այն մտայնությունը, թե կարելի է սկսել, հետո որոշել ձեռնարկվելիք քայլերը։ Հավասարի իրավունքով մեզ հետ կգործակցեն միայն այն դեպքում, եթե տեսնեն, որ տեր ենք մեր իրավունքներին կամ գոնե կամք ունենք տեր լինելու։ Արցախը 100 օր է շրջափակված է, 100 օր է համայն հայության պատվախնդրության ցուցիչն է դարձել, իսկ հայկական կողմը լավագույն դեպքում միջազգային այս կամ այն կառույցին հորդորներ է հղում։ Թյուրքական կողմը ցույց է տվել, որ թքած ունի միջազգային կոչերի վրա եւ դեռ մեզ էլ պայմաններ է առաջադրում։ Այս հիմքով ինչ փոխգործակցության մասին կարող է խոսք լինել։ Եվ, վերջապես, այդ ինչ ենք ուզում արտահանել, որ այլ շուկա չենք կարողանում, ու մեզ հենց թուրքական շուկան է պետք։

Միամիտ չլինենք՝ կարծելով, թե տնտեսությունը միայն փողի դաշտ է, եւ այստեղ տեղ չունեն ազգային պատիվն ու արժանապատվությունը, պետության կամքն ու որոշելիքը։ Ամեն ինչում միջազգային փորձ մեջբերելու սիրահարները հապա ինչու հիմա այդ նույն փորձին չեն դիմում։ Կա՞ որեւ երկիր, որ թշնամի պետության հետ պատրաստ է համագործակցության՝ առանց սեփական շահերը հաշվի առնելու։ Աշխարհի փորձը ցույց է տալիս, եւ հիմա նույնպես այդ զարգացումների ականատեսն ենք, որ քաղաքականությունն ու տնտեսությունը սերտաճած են, եւ, անկախ երկրի չափից ու բնակչության թվից, այստեղ ձայնի իրավունք են ունենում կամայինները։ Մենք դա ցույց ենք տվել 90-ականներին եւ էլի կարող ենք. հողը մեկ անգամ չեն ազատագրում։

Թեգեր: ԹուրքիաՀայաստանՏնտեսություն
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Աշխարհը կորցնում է թե՛ խաղաղությունը եւ թե՛ արժանապատվությունը

Աշխարհը կորցնում է թե՛ խաղաղությունը եւ թե՛ արժանապատվությունը

Գործնական պատժամիջոցնե՞ր, թե՞ օձիքն ազատելու փորձ

Գործնական պատժամիջոցնե՞ր, թե՞ օձիքն ազատելու փորձ

Ամենաընթերցվածը

  • Հերոսների ոգին անմահ է

    Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Հիշողության խոսք

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հետաքրքիր է իմանալ

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist