Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Աչքի առաջ ունենալով աշխարհին հակադրվելու դեպքերի բազմաթիվ օրինակներ

Խաղաղության հաստատման հարցում Հայաստանի կողքին քաղաքակիրթ աշխարհն է

Մարտի 24, 2023
Հանրապետություն
Աչքի առաջ ունենալով աշխարհին հակադրվելու դեպքերի բազմաթիվ օրինակներ
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
174
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայաստան-Նախիջեւան սահմանի Երասխի դիրքերում ՀՀ զինված ուժերը զոհ ունեն: Ադրբեջանը փորձում է սահմանին առկա լարվածությունը մեծացնել սադրանքների միջոցով: Հերթական անգամ ի ցույց դրվեց ադրբեջանական նենգ ձեռագիրը: Լավ իմանալով, որ ԵՄ դիտորդական առաքելության ուշադրության հիմնական ուղղությունը ՀՀ արեւելյան սահմաններն են Սյունիքի եւ Գեղարքունիքի հատվածում, ադրբեջանական զինուժը սադրանքի գնաց Նախիջեւանի արեւելյան սահմանին, ինչի նպատակը մեկն է՝ դրդել հայկական զինուժին պատասխանելու հայ զինվորի սպանության դեպքին: Ադրբեջանական այս պարզունակ որոգայթին Հայաստանը չի տրվի, բայց մի բան միանշանակ է, որ երբեւէ նման քայլերն անպատասխան չեն կարող մնալ, սակայն՝ ոչ այսօր, երբ հակառակորդը դրան է սպասում: Իսկ պատասխանը, թեկուզ այլ ձեւով, անհրաժեշտություն է, քանի որ Ադրբեջանին զսպողը միայն դա է եղել ու, դատելով նրա անփոփոխ վարքից, դա էլ շարունակելու է մնալ:

Ադրբեջանական նմանատիպ սադրանքները եւ հետագա սահմանային էսկալացիաների փորձերը կանխելու համար միանշանակ զսպող այլ՝ միջազգային մեխանիզմներ էլ են անհրաժեշտ: Բաքուն իր վարքով է միջազգային կառույցներին ստիպում նմանատիպ առաջարկություններով հանդես գալ: Երասխի սահմանային միջադեպի օրը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի՝ Հայաստանի պարտավորությունների մոնիթորինգի հարցերով համազեկուցողները Բաքվին կոչ հղեցին չխոչընդոտել Արցախի Հանրապետություն փաստահավաք անկախ խմբի այցին: Հայտարարության մեջ ասվում է, որ իրենց փաստահավաք խումբը եղել է Հայաստանում եւ Լաչինի միջանցքի սկզբնամասում, արձանագրել, որ միջանցքի փակ լինելը լուրջ հումանիտար աղետի կարող է հանգեցնել եւ ընդգծել նաեւ  Արցախում խնդրի անաչառ դիտարկման անհրաժեշտությունը: Նույն օրը՝ մարտի 22-ին, ԵԽԽՎ Իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովն ընդունեց հայտարարություն, ըստ որի` մեկ անգամ եւս ոչ իրավաչափ համարվեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը:

Ակնհայտ է դառնում, որ  հայ-ադրբեջանական սահմանին եւ Արցախի ու Ադրբեջանի շփման գծում էսկալացիա հրահրելու փորձերի ֆոնին ուժեղանում են միջազգային ճնշումներըը Բաքվի վրա: Անպատասխան չեն մնում նաեւ Բաքվի բռնապետի ռազմատենչ եւ ապակառուցողական հայտարարությունները: Ի պատասխան բռնազավթված Թալիշում հնչեցրած Ալիեւի ուլտիմատիվ հայտարարության, թե առանց իրենց պայմանների հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիր չի ստորագրվի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մարտի 22-ին հայտարարեց, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախապատրաստումն ավարտին հասցնելու իրական հնարավորություն կա՝ հիշատակելով Մյունխենի հանդիպումը:

Այդ հանդիպմանն անդրադարձավ նաեւ ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստում՝ շեշտելով, որ այնտեղ պայմանավորվածություններ են ձեռք բերվել հարգել միմյանց միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականությունը, եւ Թալիշում Ալիեւի հայտարարությունները հակասում են Մյունխենում եւ Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին:

Այստեղ, թերեւս, Բաքվի առաջնորդի վերջին ելույթը կարելի էր դիտարկել ներքին լսարանին ուղղված խոսք, բայց դրանք ուղեկցվում են ռազմական սադրանքներով, ինչը ստիպում է հայտարարությունները դիտարկել հնարավոր էսկալացիաների համատեքստում: Նման խոսույթն անպատասխան թողնելը հղի է վտանգավոր հետեւանքներով, եւ կառավարության երեկվա նիստում Նիկոլ Փաշինյանը պատասխանց Ալիեւին՝ հայտարարելով, թե խաղաղության պայմանագիր լինելու է եւ այն լինելու է բարձր մակարդակով ձեռք բերված գրավոր պայմանավորվածությունների հիման վրա:

Խաղաղության հարցում ՀՀ-ի, միջնորդ պետությունների եւ միջազգային հանրության դիրքորոշումները համընկնում են, իսկ մյուս բեւեռում կանգնած է Ադրբեջանի ղեկավարը՝ առերեւույթ հայտարարությունների մակարդակով: Գետնի վրա աշխարհին հակադրվելու դեպքերի հանգուցալուծումների բազմաթիվ դեպքեր են հայտնի միջազգային ժամանակակից պատմությունից:

Թեգեր: ԱդրբեջանդիտորդԵՄԵվրոպաՆախիջեւանսադրանքսահման
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
ՀԱԷԿ-ում են «Կոնցեռն տիտան-2»-ի մասնագետները

ՀՀ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում պետք է շարունակի ամրապնդել իր դիրքերը

Դավաճանություն «ցանողները» միշտ էլ դավաճանություն են «հնձում»

Դավաճանություն «ցանողները» միշտ էլ դավաճանություն են «հնձում»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist