Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 29, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Մեր ուժը մեր հաղթանակը եղավ՝ մեր միասնության շնորհիվ…»

Մարտի 31, 2023
Սոցիում
«Մեր ուժը մեր հաղթանակը եղավ՝ մեր միասնության շնորհիվ…»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
100
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախյան առաջին հաղթական ազատամարտը ծնեց իր իրական հերոսներին. Մոնթեներ ծնեց ու Բեկորներ, Սեւ Հովազներ ու Թաթուլ Կրպեյաններ, Շահեն Մեղրյաններ ու Լեոնիդ Ազգալդյաններ: Անմահացած եւ ապրող հարյուրավոր քաջազունների ծնեց ու ծնեց նաեւ աֆղանական պատերազմի բոցերում թրծված ու ազերական ոհմակների սարսափը դարձած Արկադի Տեր-Թադեւոսյան Կոմանդոսին, ում եւ իր զինակից գործիչներին վերապահված էր ազատագրել հայոց անառիկ, շենշող բերդաքաղաք Շուշին՝ «Հարսանիք լեռներում» նախադեպը չունեցող ռազմագործողության իրագործումով:

Որպես առաջնորդի՝ Կոմանդոս հնչեղ անունով նրան կնքել են մարտական ընկերները Արցախում, գործողությունների ժամանակ վստահել ու շարժվել են նրա հրահանգներով: Տեր Թադեւոսյանին կոչել են նաեւ Լեռնային աղվես: Այս անունը կապված է մի գործողության հետ, որն իրականացրել են Արցախի լեռնային անտառներում՝ գյուղերը պաշտպանելիս: Պատմում են, որ Կոմանդոսը լեռնային տարածքներում շատ արագ կողմնորոշվելու շնորհիվ կարողացել է տարբեր կողմերից ջախջախիչ հարվածներ հասցնել ոսոխին, ու նրանց թվացել է, թե սարերում բազմաթիվ հայկական ջոկատներ են գործում:

Թբիլիսիում է ծնվել լեգենդար Կոմանդոսը: Հայրը Հայոց ցեղասպանությունը վերապրածներից էր, ով 1915-ի կոտորածներից հետո հաստատվել էր Անիի Մայր տաճարի դիմաց՝ մայր Արաքսի հայաստանյան ափին գտնվող Խարկով փոքրիկ գյուղում ու ստանձնել տեղի բնակչության հոգեւոր հովվի պարտականությունները: 1937-ի ստալինյան բռնությունների տարիներին շենում մեծ հարգանք վայելող հոգեւորականը, նախապես տեղեկանալով, որ պատրաստվում են իրեն եւս աքսորել, հասցնում է հեռանալ գյուղից: Նախ մեկնում է Ռուսաստան, այնուհետեւ հաստատվում վրաց մայրաքաղաքում: Այստեղ էլ լույսաշխարհ է գալիս ապագա հրամանատարը: Սովորել է ծննդավայրի թիվ 9, ապա՝ թիվ 10 դպրոցներում: Վերհիշելով այդ տարիները՝ գեներալը պատմել է, որ դպրոցական տարիներին առիթ է ունեցել մասնակցելու մաթեմատիկայի հանրապետական օլիմպիադայի: Եվ ինքը, եւ ուսուցիչները վստահ են եղել, որ ոսկե կամ արծաթե մեդալի հավակնորդ աշակերտը ձեռնունայն չի վերադառնա: Մնում էր կատարել միակ «անմեղ» պահանջը, որ դրված էր մրցույթին մասնակցելու համար՝ փոխել հայկական ազգանունը, ինչը, բնականաբար, չի կատարվում…

Կոմանդոսն ավարտել է Բաքվի զինվորական ուսումնարանը, այնուհետեւ՝ Լենինգրադի տրանսպորտի եւ թիկունքի ռազմական ակադեմիան: Զինվորական ծառայությունն սկսել է Գյումրիում, հետո Երեւանում՝ միաժամանակ դասախոսելով գյուղինստիտուտում՝ որպես ռազմական ամբիոնի դասընթացակարգի պետ: Խորհրդային բանակի կազմում ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում:

Արցախյան ազգային ազատագրական շարժման առաջին օրերից Կոմանդոսն արդեն հայրենիքում էր: Միանալով պայքարին՝ ակտիվորեն մասնակցում է կամավորականների զինվորական մարզման ու նախապատրաստման գործին, 1990-ին անդամագրվում «Սասունցի Դավիթ» ջոկատին: Մեկ տարի անց նշանակվում է Հայաստանի պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ: Նույն թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը, փորձառու զինվորականի հրամանատարությամբ իրականացված գործողության շնորհիվ ազատագրում են ռազմավարական մեծ կարեւորություն ունեցող Հադրութի շրջանի Տող գյուղը:

Կոմանդոսը լավ էր հասկանում, որ ռազմաճակատ մեկնողներն օժտված են հզոր կամքով, տոգորված  հայրենասիրական բարձր ոգով ու նպատակասլացությամբ: Ըստ նրա՝ այդ ամենը պարտադիր, բայց ոչ բավարար պայմաններ էին պատերազմում հաղթելու համար: Երիտասարդ ջոկատայինների բարոյական ոգին զորու կլիներ հրաշքներ գործել միայն ու միայն զենք բռնելուց ու դրան գերազանցապես տիրապետելուց հետո: Հենց այդ համոզմամբ էլ հրամանատարը շարունակում էր մարզել ու սովորեցնել երիտասարդ կամավորականներին, որոնցից շատերը մինչ այդ երբեւէ զենք չէին բռնել: Իսկ առջեւում վճռական գրոհն էր՝ Շուշիի ազատագրման ռազմագործողությունը. 1992 թ. մայիսի 8-ին իրականացվում է ռազմարվեստի մեջ գլուխգործոցային «Հարսանիք լեռներում» օպերացիան: Հայոց հնօրյա բերդաքաղաքը, որտեղից գիշեր-ցերեկ գրադային կրակե կարկուտ էր թափվում մայրաքաղաք Ստեփանակերտի խաղաղ բնակիչների գլխին, ի վերջո ազատագրվում ու անցնում է օրինավոր տերերի ձեռքը: Ինչպես վերհիշել է Կոմանդոսը. «Ռազմական տեսանկյունից մենք կատարելապես պատրաստ չէինք, եւ Վազգեն Սարգսյանն ասաց, որ շտապել պետք չէ, բայց Շուշին պետք էր ազատագրել: Այդ ժամանակ ես խոստացա Վազգենին, որ եթե մենք ազատագրենք Շուշին, ապա լեռներում կկազմակերպենք նրա հարսանիքը: Այդպես առաջացավ օպերացիայի «Հարսանիք լեռներում» անվանումը…»: Ցավոք, հայրենի բերդաքաղաքն այսօր կրկին գերության մեջ է, հրաշափառ սուրբ Ղազանչեցոց եկեղեցին՝ գմբեթազուրկ ու ավերակված, վաղնջական խաչքարերը՝ ոտնատակ, պղծված ու փշրված: Եվ արդյոք նաեւ դա չէ՞ր պատճառը, որ արագացրեց հերոս գեներալի վախճանը… Շատերն են այդպես կարծում: Բայց հայոց հավատավոր հույսը հուշում է, որ Շուշին նորից կշենանա ու կխոսի մաշտոցյան բարբառով, որ Ամենափրկիչը կրկին կծաղկի հավատի ու հաղթանակի մոմավառությամբ…

…Ուշագրավ գրառումներ է թողել մեծանուն ու սիրված զորահրամանատարը: Դրանցից մի քանիսով էլ վերջակետենք ասվածը. «Ամոթ է հարուստ ապրել աղքատ երկրում…»: «Յուրաքանչյուր պետություն ունի մեծ եղբայր: Մենք ոչ մեծ եղբայր ունենք, ոչ փոքր: Մեր ուժը մեր հաղթանակը եղավ՝ մեր միասնության շնորհիվ…»: Եվ՝ «Արցախյան առաջին պատերազմի ժամանակ մենք ադրբեջանցիներին սովորեցրեցինք վազել, երկրորդի ժամանակ կսովորեցնենք նաեւ լողալ…»:

Ի՜նչ վստահությամբ ու հավատով է ասված…

Ափսո՛ս…

Թեգեր: Արկադի Տեր-ԹադեւոսյանԱրցախԿոմանդոսպատերազմ
ԿիսվելTweetԿիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«Երեւանի ՋԷԿ»-60

«Երեւանի ՋԷԿ»-60

«Պատիվն ու հարգանքը ավելի ցանկալի են, քան հարստությունը»

Գործարար խրատանի

Ամենաընթերցվածը

  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հերոսի պարգեւը՝ հետմահու

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Երեխաները կարող են աշխատել

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Հետաքրքրական է

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist