Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հուլիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Բագարան գյուղում

Ապրիլի 5, 2023
Սոցիում
Բագարան գյուղում
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
582
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Այցելությունս ՀՀ Արմավիրի մարզի  Բագարան գյուղ պատահական չէր: Գյուղի դպրոցում սովորում է մոտ 100 աշակերտ: Շենքը  երկհարկանի է եւ ժառանգություն է մնացել խորհրդային ժամանակներից: Կենտրոնական ջեռուցում չունի: Աշակերտները լավ են սովորում: Նրանց հայրենասիրական ոգին շատ բարձր է: Դպրոցում գործում  է նաեւ թանգարան, որտեղ ցուցադրվում են հիմնականում գյուղում դարեր շարունակ օգտագործված հնամենի իրեր` կճուճներ, լամպեր, թել մանելու սարքեր, թոնիր եւ դրան անհրաժեշտ պարագաներ, լուսանկարներ: Ուրախալին այն է, որ թանգարանի մասին հանգամանալից խոսեցին դպրոցի բարձր դասարանի աշակերտները: Ցանկալի կլիներ, որ մյուս դպրոցները նույնպես ունենային իրենց թանգարանները:

Անհրաժեշտ է նշել, որ Բագարանը մարզկենտրոնից 39 կմ հարավ-արեւմուտք է, Ախուրյանի գետաբերանի մոտ, ծովի մակերեւույթից 990 մ բարձրության վրա։ Բնակչությունը 2011 թ. դրությամբ 622 մարդ էր: Սահմանամերձ գյուղ է:

«Մենք ուրախ ենք, որ ստացանք շատ քանակությամբ գրքեր: Շնորհակալ ենք, որ մեր սահմանամերձ գյուղին ցանկանում եք օգնել գրքերով, որովհետեւ մեր երեխաները շատ ընթերցասեր են: Դասերից հետո կկազմակերպենք քննարկումներ: Գրադարանի առկայության պարագայում նրանից կօգտվեն ոչ միայն երեխաները, այլեւ համայնքի բնակիչներ»,- դիմելով տողերիս հեղինակին՝ զրույցի ժամանակ ասաց դպրոցի տնօրեն  Գ. Ավետիսյանը:

«Դպրոցի երեխաները ցանկանում էին կահավորել ընթերցասրահ: Առաջին գրքերը դուք բերեցիք: Այն կնպաստի համայնքի զարգացմանը»,-ասաց դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Արմինե Ավոյանը:

Առաջիկայում սպասվում է դպրոցի վերանորոգում: Գյուղը գազաֆիկացված չէ հետեւաբար դպրոցի ջեռուցման հարցի արդյունավետ լուծման տարբերակ կարող է լինել արեւային վահանակների տեղադրումը: Առնվազն 100 ԿՎտ հզորությամբ արեւային կայան ունենալու դեպքում տարեկան կարող է արտադրվել  մոտ 150 հազար ԿՎտժ էլեկտրաէներգիա: Ցանկալի կլիներ նաեւ դպրոցի տանիքին տեղադրել արեւային ջրատաքացուցիչ՝ տաք ջուր ունենալու համար: Հարկ է նշել, որ գյուղի մի շարք բնակելի տների տանիքներին կարելի էր տեսնել արեւային ջրատաքացուցիչներ: Համայնքի էներգետիկ անվտանգության տեսակետից անչափ կարեւոր հարց է եւ պետք է լուրջ ուշադրության առարկա դառնա:

Մնում է հուսալ, որ կգտնվեն բարեգործական կազմակերպություններ եւ գործարարներ, որոնք կցանկանան օգնել դպրոցին, ինչու չէ, նաեւ գյուղին՝ ցանկալի նպատակին հասնելու համար: Հարկ է նշել, որ միջոցառման կազմակերպման հեղինակն Էջմիածին քաղաքի բնակիչ, ինժեներ Վլադիկ Մուսոյանն էր, ում հետ տասնյակ տարիների  ճանապարհ ենք անցել՝ սկսած ուսանողության տարիներից մինչեւ մեր օրերը:

Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ

Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր

Կիսվել2Tweet2Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Սերն առ Աստված եւ սերն առ մերձավորը մարդուն դարձնում է լույսի բնակիչ

Երկրի տերերն առաջնագծում են

Երկրի տերերն առաջնագծում են

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Աղոթքներ ամուսնու համար

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist