Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հուլիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Տնտեսությունը որոշիչ է քաղաքական գործընթացներում

Տարածաշրջանի լոգիստիկ հարցերի լուծում՝ նաեւ աբխազական երկաթուղու միջոցով

Ապրիլի 7, 2023
Տարածաշրջան
Տնտեսությունը որոշիչ է քաղաքական գործընթացներում
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
127
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Փաստ է, որ Հայաստանից եւ Իրանից բեռնափոխադրումները ՌԴ եւ ԵԱՏՄ երկրներ իրականացվում են Վրաստանի տարածքով: Վերջինս էլ ունի զգալի առեւտրաշրջանառություն ՌԴ-ի հետ, չնայած այդ երկրների բարդ քաղաքական հարաբերություններին՝ կապված Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի ճանաչման հետ: Հատկապես կորոնավիրուսի համավարակի բռնկումից եւ ուկրաինական ճգնաժամի մեկնարկից հետո կտրուկ ավելացել են ՌԴ-Վրաստան սահմանի Վերին Լարսի անցակետով բեռնափոխադրումների ծավալները:

Միայն 2022 թ. Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումն աճել է 2.8 անգամ, եւ մեր երկրի արտահանման ծավալներում այն գրեթե 50 տոկոս է: Ավելացել են նաեւ այդ տնտեսական միությունից ներմուծումների ծավալները: Նման մեծ ապրանքաշրջանառությունը վրացական միակ անցակետով օրինաչափորեն բերում է գերծանրաբեռնվածության, դանդաղեցնում այն, իսկ որոշ դեպքերում էլ՝ երկարաժամկետ խափանումների պատճառ դառնում: Այս հանգամանքով է թելադրված Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ երկրորդ ճանապարհի ու անցակետի կառուցման նախագծի ի հայտ գալը, որը նախաձեռնել է հենց Վրաստանը: Մյուս կողմից էլ փորձեր են արվում վերականգնել ՌԴ-ի հետ լաստանավային հաղորդակցությունը:

Վերեւում ներկայացվածի ֆոնին գործնականում անգործության է մատնված Վրաստան-ՌԴ միակ երկաթգծի աշխատանքը: Վրացական կողմն այն կապում է Աբխազիայի հետ, որի տարածքով էլ անցնում է այս կարեւորագույն ենթակառուցվածքը: Բայց պարզվում է, որ մեր հյուսիսային հարեւանը, ամենայն հավանականությամբ՝ Թուրքիայի հորդորով, թույլատրել է Աբխազիայի տարածքով անցնող երկաթուղային գծերով բեռնափոխադրում իրականացնել ՌԴ-ից Թուրքիա: Փաստը երեկ հաստատել է Աբխազիայի մաքսային կոմիտեն: Այնտեղից հայտնել են, որ ՌԴ-ից 62 կոնտեյներով գնացքն առանց ուշացման անցել է Աբխազիայի մաքսային կետերով: Աղբյուրը նաեւ հայտնել է, որ այլ փոքր բեռնափոխադրումներ նույնպես եղել են աբխազական երկաթգծով:

Չնայած Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատունը հայտնել է, թե տեղյակ չէ բեռնափոխադրումներից, իսկ վրացական իշխանությունները մեկնաբանություններ չեն տալիս, բայց ակնհայտ է, որ այն հեռու է ապատեղեկատվություն լինելուց: Ուկրաինական հակամարտության հետեւանքով պատժամիջոցների մեջ հայտնված ՌԴ-ի համար Թուրքիան պատուհան է դեպի արեւմուտք ապրանքաշրջանառության համար, որը մեծ ծավալներ ունի, եւ առարկայական անհրաժեշտություն է ստեղծվել օգտագործել նաեւ աբխազական երակթուղին: Մյուս կողմից էլ ՌԴ-ն Թուրքիայում իրականացնում է մի քանի խոշոր նախագծեր՝ կապված ատոմակայանի կառուցման ու գազային հանգույցի ձեւավորման հետ, եւ հավանականությունը մեծ է, որ այդ աշխատանքների համար անհրաժեշտ բեռներ են տեղափոխվել երկաթգծով:

Բոլոր դեպքերում համաշխարհային տնտեսական ճգնաժամի եւ տարածաշրջանում լոգիստիկ ուղիների հարցում ստեղծված բարդ իրավիճակում Վրաստանը  կարող է տնտեսական հարցերին առաջնահերթություններ տալ՝ դրանք առանձնացնելով քաղաքականներից: Դրանից առաջին հերթին կշահի հենց Վրաստանը: Աբխազիայի տարածքով անցնող երկաթգծի գործարկումն անհրաժեշտ հնարավորությունը կտա Հյուսիս-Հարավ առեւտրատնտեսական հաղորդակցության ուղին Հայաստանով եւ Վրաստանով անցկացնելու համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը գործուն քայլեր է անում վերջինս իր տարածքով անցկացնելու եւ արեւմուտքից իրեն հարեւան երկու պետություններին տնտեսական այդ գերշահավետ ծրագրից դուրս թողնելու համար:

Աբխազական երկաթգծի օգտագործման հարցում Հայաստանից, Վրաստանից եւ Թուրքիայից բացի շահառու է նաեւ Իրանը, որը սերտացնում է իր համագործակցությունը ԵԱՏՄ երկրների հետ: Այսօր աշխարհում այնպիսի իրավիճակ է, որ երկրների տնտեսական կարողություններն են ապահովում քաղաքական գործընթացների հաջող ընթացքը, հետեւաբար՝ շատ պետություններ առաջնային թիրախ են դարձրել տնտեսական խնդիրների լուծումները՝ հաճախ երկրորդելով քաղաքականը: Վերջին միտումներին մեր հյուսիսային հարեւանի քաղաքական ղեկավարները, ամենայն հավանականությամբ, քաջածանոթ են եւ դիտարկում են:

Թեգեր: ԵԱՏՄճանապարհՌուսաստան
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Ռազմարդյունաբերական կլաստեր կստեղծվի

Ռազմարդյունաբերական կլաստեր կստեղծվի

«Միասին տնքալու» արհեստը

«Միասին տնքալու» արհեստը

Ամենաընթերցվածը

  • Հերոսների ոգին անմահ է

    Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Ամսական 50 հազար դրամ՝ մինչեւ 6 տարեկան դառնալը

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    302 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Զինվորներն իրենց հրամանատարին պաշտում էին

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist