Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հուլիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ադրբեջանը շարունակելու է լպիրշանալ

Քանի դեռ դեմ չի առել հայկական դիմադրողականությանը

Ապրիլի 8, 2023
Հանրապետություն
Ուժի դիրքերից հոխորտալով՝ խաղաղություն չեն պարտադրում
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
700
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ՊԵԿ-ը նախապատրաստվում է ՀՀ-ի՝ Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետի հնարավոր վերագործարկմանը 3-րդ երկրի եւ դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիների համար: Այս մասին կառավարության վերջին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ հավելելով, թե այլ պետական կառույցների հետ միասին իրականացնում են նախապատրաստական աշխատանքներ մաքսային ընթացակարգերը սահուն կիրառելու համար։

Փաստորեն, սկզբում մասնակի վերագործարկում, հետո, հավանաբար, ամբողջական՝ հաշվի առնելով մեր երկրի ներկայիս քաղաքականությունը։ Եվ սա՝ այն դեպքում, երբ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններում «կարմիր» գիծ» է ընդունում Հայաստանի հանդեպ Բաքվի որոշումները եւ ամեն ինչով աջակցում Բաքվին։ Ու սա՝ այն պարագայում, երբ արհեստածին Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանի Հանրապետությունը։

Ադրբեջանի նախագահ Ալիեւը քանի անգամ է դուրս տվել «Արեւմտյան Ադրբեջան» տերմինը. արդեն երեւի չենք հիշում։ Այնպես չէ, որ Ռուսաստանի առաջատար բուհերից մեկն ավարտածը եւ 1985 թ. պատմական գիտությունների թեկնածուի աստիճան ստացածը չգիտի, որ պատմակեղծարարությամբ է զբաղվում։ Բայց նա տիրապետում է հնագույն արհեստներից մեկի գործիքներին՝ քաջ գիտակցելով, որ միջազգային հանրույթ կոչվածի համար ինքն արդեն բռնակալ չէ, այլ, օրինակ, Եվրոպայի «վստահելի գործընկերը», որովհետեւ նավթ ունի։ Ու քանի որ գիտի՝ իր դիմաց կանգնածներն էլ են հնագույն արհեստներից մեկի «խաղերին» տիրապետում, հանգիստ գործածում է «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթը՝ հստակեցնելով, որ ինքը ոչ միայն Արցախը, այլեւ Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչում։

Հիմա՝ այդ պետության հետ կամ դրա հովանավոր Թուրքիայի հետ խաղաղություն հնարավո՞ր է։ Տարրական տրամաբանությունը հուշում  է բացասական պատասխան։

Բաքուն վերջին շրջանում մեր երկրի մասով մի եզրույթ էլ շրջանառեց, որին կարծես այնքան էլ ուշադրություն չդարձրեցինք։ Արհեստածին այդ պետությունը Հայաստանին մեղադրում է մոնոէթնիկ լինելու մեջ։ Մենք այստեղ չենք քննարկի այն հարցը, որ փոքրատարածք Հայաստանի համար բնական է, որ բնակչության գերակշիռ մասը հայեր պիտի լինեն, որ օրինաչափ է, որ հայերի բնօրրան Հայկական լեռնաշխարհից մեզ մնացած այս փոքրիկ հատվածում նույնիսկ անհրաժեշտություն է մոնոէթնիկությունը, որ բնական ազգերի պարագայում, հատկապես եթե ոչ թե ցեղասպանություն, այլ ցեղասպանությունների շարք են տեսել, նորմալ է, որ հայրենիքի մի հատվածում միասին ապրեն, ընդամենը կհիշեցնենք, որ մեր երկրի Սահմանադրությամբ օրենսդիր իշխանությունում 4 ազգային փոքրամասնություններ մանդատ ունեն։ Դժվար չէ հասկանալ, թե ինչու է Ադրբեջանին ցավեցրել մեր մոնոէթնիկությունը։ Որովհետեւ ինքն այդպես էլ չի հասկանո՞ւմ, թե թյուրքական որ ցեղախմբի փշրտուք է, որովհետեւ գիտի՞, որ իր տակի հողն իրենը չէ, որովհետեւ իրենը դարձնելո՞ւ համար էր լեզգիներին, թալիշներին, թաթերին… քշում առաջնագիծ՝ նրանցից ազատվելու համար… Ոչ, Ալիեւը հեռահար, նենգ նպատակներով է մոնոէթնիկության խոսույթը կիրառում՝ լավ հասկանալով, որ մոնոէթնիկությունը նաեւ հայկական դիմադրողականության գլխավոր ուժն է։

Ինչեւէ, կապ չունի՝ ով ինչ է ասում, քանի ստանդարտներից է օգտվում, քանի կեղծ եզրույթ առաջ քաշելով ու կեղտոտ օրակարգերով է փորձում իրացնել հայերի վերջնականապես թուլացած լինելու թեզը։ Մենք պետք է հստակ գիտակցենք մեր հնարավորություններն ու օգտագործենք մեր ներուժը՝ թույլ չտալով թշնամու կեղտոտ խաղերի իրացումը մեր հանրության շրջանում։

Այս տարվա մարտի 18-ին Ադրբեջանի նախագահն իր ելույթում առանց այլեւայլությունների հստակ շեշտադրեց.  «Ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու»։ 44-օրյայից հետո նա սա ապացուցում է ցայսօր՝ Արցախը հայաթափելուն միտված իր գործնական քայլերով եւ Հայաստանի տարածքները բռնազավթելով։ Ադրբեջանը խաղաղություն չի ուզում, որովհետեւ դիմացը դիմադրողականություն չի տեսնում։ Հենց տեսավ, ինքն է խաղաղություն ուզելու։ Իսկ առայժմ հնարավորինս շատ կշահի, քանի դեռ թույլ ենք տալիս։

Թույլ չտալու համար պետք է մտահոգվենք։ Պետությունը պետք է մտահոգվի, որ հանրության շրջանում ամրության քարոզչություն տանի, ոլորտներում նպատակային քաղաքականություն վարի, ուժերը մոբիլիզացնի, ծախսերի առաջնահերթությունը փոխի։ Պետությունը պետք է մտահոգվի, որ հանրությունը հասկանա, որ ինքն այլեւս այլ օրակարգով է ապրում եւ, այդպիսով, ընկալի մոբիլիզացիայի պատճառները։

Քանի դեռ այսպես չէ՝ Վերին Շորժան, Ներքին Շորժան, Ջերմուկի մատույցները,  Շուռնուխը, Տեղը, Որոտանը, Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջանների գյուղերը, Բերձորը Երեւանից շատ հեռու են թվալու։ Իսկ Բաքուն չի հրաժարվելու իր առավելապաշտական նկրտումներից եւ մշտապես փորձելու է մեզնից ստանալ  առավելագույնը: Փաստ է՝ Ադրբեջանը մեր հանդեպ հիբրիդային պատերազմ է վարում, եւ դրա դեմն առնելու միակ ուղին հայկական զինված ուժերը գործի դնելն է։ Վերջապես, մտահոգվենք՝ գրողը տանի։ Նույնիսկ մեծ երկրները ամեն սանտիմետր հողի համար կռիվ են տալիս։ Մենք նույնիսկ միլիմետրը կորցնելու «շռայլությունը» մեզ թույլ տալու իրավունքը չունենք։                                     

Թեգեր: Ադրբեջանսադրանքսահման
Կիսվել3Tweet2Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
«Բաժանիր, որ տիրես» կարգախոսի տրամաբանությամբ

«Բաժանիր, որ տիրես» կարգախոսի տրամաբանությամբ

«Մետաքսե գարուն»

«Մետաքսե գարուն»

Ամենաընթերցվածը

  • Հերոսների ոգին անմահ է

    Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Հիշողության խոսք

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist