Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Սեւանն այս տարի էլ, հավանաբար, «կծաղկի»

Ըստ մասնագիտական դիտարկումների՝ նախադրյալներն արդեն առկա են

Հունիսի 23, 2021
Հանրապետություն
Սեւանն այս տարի էլ, հավանաբար, «կծաղկի»
24
ԿԻՍՎԵԼ ԵՆ
2.4k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Օրերս Սեւանի մի քանի հատված «դիտարկեցինք». թերակղզի չհասած եւ Ծովինարի հատվածներում ջուրն արդեն կանաչել էր: Արդյո՞ք սա նշանակում է, որ այս տարի էլ լիճը «կծաղկի»:

ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանը «ՀՀ»-ին ասաց, թե «կապտականաչը նոր է սկսվում, ջրի կանաչ գույնը դեռ կապտականաչ ջրիմուռների ծաղկում չէ, բայց արդեն ցույց է տալիս, որ ծաղկելու է: Նախադրյալները կան»:

Մենք հատկապես վերջին տարիներին հաճախ ենք լսում, թե Սեւանում ջրիմուռները ծաղկում են, հետո մահանում են, վերանում, հետո նորից ծաղկում։ Եվ լիճը գրաված ջրիմուռներին վերագրվող գույնով էլ ասում՝ կապտականաչ: Իրականում, սակայն, ինչպես պնդում է Բ. Գաբրիելյանը, ջրիմուռները մահանում են, բայց չեն վերանում, իջնում են լճի հատակը՝ ստեղծելով լրացուցիչ օրգանական նյութ: Որքան տվյալ տարում այս նյութը շատ լինի, այնքան հաջորդ տարում ծաղկման համար ավելի շատ բարենպաստ պայմաններ են ստեղծվում։ Այդ բարենպաստ պայմաններից է նաեւ կլիմայական տաքացումը, նախորդ տարիներին լճի մակարդակի նվազումը, լիճ կենսածին տարրերի մուտքը, ձկնաշխարհի չավելացող պաշարը։ «Ճիշտ է, մեր ձուկը այդ ջրիմուռներով չի սնվում, բայց սնվում է այն կերով, որն ինքն է սնվում այդ օրգանական նյութով։ Իսկ ձկնաշխարհի պաշարն, ինչպես ասացինք, բավարար չէ։ Այսինքն՝ ամբողջական շղթան չի աշխատում»,- պարզաբանում է մասնագետը։

Ի դեպ, չաշխատող շղթայի մի օղակն էլ ջրի որակն է։ Բանն այն է, որ մեր մաքրման կայանները մեխանիկական են։ Իսկ մեխանիկականը մաքրում է կոշտ մասնիկները, ոչ թե լուծված քիմիական նյութերը, որոնք դարձյալ լիճ են մտնում։ Այլ կերպ՝ մենք պետք է մտածենք կենսաբանական կայաններ ունենալու մասին։

Հիմա՝ այսպես ասած՝ Սեւանի ծաղկման մասին։ Շատերս չենք էլ պատկերացնում, որ այդ ջրիմուռները չեն ծաղկում, այսինքն՝ բառի բուն իմաստով՝ ծաղիկ չեն տալիս։ Բացի այդ՝ ռուսաստանյան մասնագիտական ամենատարբեր կայքերին հղված մեր հարցումների համաձայն, այդ կապտականաչ ջրիմուռ ասվածն իրականում ջրիմուռներ էլ չեն, բակտերիաներ են: Լինում են տոքսիկ ու ոչ տոքսիկ: Այդ նույն ջրիմուռ ասվածը որոշ պայմաններում կարող է տոքսիկ նյութեր արտադրել, որոշ պայմաններում՝ ոչ: Ժամանակին մեր մասնագետները գերմանական գործընկերների հետ եւ նաեւ առանձին ստուգումներ էին արել, եւ պարզվել է, որ տոքսիկ ձեւը կա: Իսկ ջրիմուռներ ենք ասում, որովհետեւ այդ բակտերիաները կպնում են իրար, կալոնաներ են առաջացնում, ջրիմուռի նման են, դրա համար ենք ասում ջրիմուռ: «Ծաղկումից» հետո դրանք մահանում են, իջնում ջրի հատակը՝ ստեղծելով օրգանական նյութի ավելցուկ: Եվ այս ավելցուկը հաջորդ տարի, երբ գալիս են նորերը, այդ նորերի բազմացման համար է՛լ ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծում: Այսինքն՝ ինչքան մենք ծաղկում ենք ունենում, հաջորդ տարի այդ ծաղկումն ավելի ծաղկուն է լինում։

Այդ կապտականաչ ջրիմուռներին երբեմն անվանում են նաեւ ցիանոբակտերիաներ։ Հայտնի է մոտ 2000, ՀՀ-ում՝ 160 տեսակ՝ նոստոկ (Nostoc), անաբենա (Anabaena), սպիրուլինա (Spirulina), օսցիլատորիա (Oscillatoria) եւ այլն: Բնակվում են քաղցրահամ եւ աղի ջրերում, հողում, ձյան եւ սառցի վրա, տաք հանքաղբյուրներում, քարանձավներում: Սրանց պրոտոպլաստում պարունակվում են ավելի քան 40 տարբեր գունակներ, որոնց շնորհիվ ունեն տարբեր գունավորում՝ կապտականաչ, մանուշակագույն, վարդագույն, դեղնականաչ, գրեթե սեւ։ Շատերն արտադրում են թունավոր նյութեր։ Առանձին տեսակների զանգվածային բազմացման ժամանակ ջուրը թվում է ներկված (կանաչ, կապույտ եւ այլն): Սեւանա լճում անաբենա ցեղի տեսակներն են։ Եվ այս անաբենա ցեղի կապտականաչ ջրիմուռներ ասվածը լճում առաջին անգամ նկատվել են դեռ նախորդ դարի 40-ականներին, բայց ծաղկման առաջին դեպքն արձանագրվել է 1964 թ.։ Հետո տարբեր տարիներին կրկնվել են տարբեր ծավալներով։ 1976-1978 թթ. ամենաբուռն ծաղկումն է եղել. այդ տարիներին լճի մակարդակը շատ էին իջեցրել։ 2000-ականներին լճի մակարդակը մի քանի տարի շարունակ բարձրացավ, եւ այդ խնդիրը չունեցանք։ Հետո կրկին ծաղկում եղավ, որովհետեւ լճի մակարդակի իջեցում եղավ։ Մեծ ծավալով ծաղկում եղավ մեկ էլ 2018 թ. եւ շարունակվեց։ Շուտով կտեսնենք, թե այս տարի ինչ ծավալով կլինի։

Ինչ վերաբերում է այս անաբենա ցեղին (մասնագիտական՝ anabaena), ապա հայտնի է 100, ՀՀ-ում՝ 10 տեսակ։ Բնակվում է քաղցրահամ եւ աղի ջրերի պլանկտոնում, ջրամբարների ափերին, հողում։

Թունավո՞ր են արդյոք սրանք, որ մեր լճում են: Մասնագիտական տեղեկատվությունը հուշում է՝ անաբենա ցեղի տեսակներն ունեն տոքսիկ եւ ոչ տոքսիկ շտամներ: Ի դեպ, մեզ հետ զրույցում այս տեսակետը հաստատեց նաեւ ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ղեկավարը: Մասնագիտական տեղեկությունները երկու բան են հուշում. ծաղկման հետեւանքով ջրիմուռներն արտադրում են տոքսիկ նյութեր, դրանք վտանգավոր են մարդկանց առողջության (օրինակ, առաջացնում են երկարատեւ փորլուծություն), նաեւ ոռոգման համար: Նույն տեղեկություններն ասում են նաեւ, որ դա չի նշանակում, թե մարդիկ ջուրը մտնելով կթունավորվեն: Այսինքն՝  ամեն բան կախված է շտամներից:

Այս ջրիմուռներից ազատվելու տարբեր եղանակներ կան՝ պայմանավորված խնդիրներով։ Մեր պարագայում, ինչպես արդեն ասացինք, ամբողջական շղթան պետք է աշխատի՝ ջրի մակարդակի բարձրացումից սկսած մինչեւ որակի լավացում։

Թեգեր: Բարդուխ ԳաբրիելյանԳիտությունների ակադեմիապրոֆեսորջուրջրիմուռներՍեւան
Կիսվել10Tweet6Կիսվել1
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
ԱՄՆ-ում կոչ են անում չմոռանալ Վրաստանին

ԱՄՆ-ում կոչ են անում չմոռանալ Վրաստանին

Արցախում հունձ են անում

Արցախում հունձ են անում

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist