Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հուլիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Թուրանական միջանցքն ու հայկական շահն անհամատեղելի են

Թե՛ հաղթողներին, թե՛ պարտվողներին դատելու է պատմությունը

Ապրիլի 13, 2023
Հանրապետություն
Անհնար է բանակցային սեղանին ուժի դիրքերից որեւէ բան պարտադրել
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
328
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Սյունիքի Տեղ գյուղի մոտ ապրիլի 11-ին իրականացված ադրբեջանական ագրեսիան, որին զոհ են գնացել ինժեներական աշխատանք կատարող 4 հայ զինծառայողներ եւ վիրավորվել 6-ը, հերթականն էր եւ, դժբախտաբար, վերջինը չի լինելու։ Այդ մասին են վկայում Ադրբեջանի տխրահռչակ նախագահի հայտարարություններն ու ելույթները։ Նման զարգացումներն իրատեսական է համարում նաեւ հայկական կողմը, մասնավորապես՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը երեկ լրագրողների հետ ճեպազրույցում չի բացառել, որ Ադրբեջանը կարող է նոր սադրանքներ ձեռնարկել։

Ադրբեջանի գործողությունների տրամաբանությունը հասկանալու համար անհրաժեշտ է միջադեպերը դիտարկել ամբողջության մեջ, որպես մեկ ամբողջական ծրագրի արարներ։ Ի տարբերություն 2020-ի պատերազմի, երբ Ադրբեջանը լայնածավալ հարձակում իրականացրեց, դրանից հետո ընտրել է տեղային, փոքր հարձակումներով վերջնանպատակին հասնելու մարտավարությունը։ Ի՞նչ է անում իրականում Ադրբեջանը՝ թիրախային հարձակումներով գծում է իր նպատակներին եւ ծրագրերին համապատասխան քարտեզը։ Իսկ ինչ է ենթադրում այն՝ զավթել կամ առնվազն վերահսկողություն ունենալ հայկական բոլոր ռազմավարական բարձունքների, դիրքերի ու ճանապարհների նկատմամբ, ինչի արդյունքում լուծված կարելի է համարել «Զանգեզուրի միջանցք» կոչվածի ստեղծումը։ Ի դեպ, ադրբեջանական ծրագրի նախորդ քայլերից մեկն էլ տեղի էր ունեցել մարտի 30-ին։ Այդ օրը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ վերահսկողություն է հաստատվել Լաչինի միջանցքի մոտ գտնվող մի քանի բարձունքների նկատմամբ։ Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Լաչինի նոր ճանապարհի շահագործման հետ կապված՝ հսկողության տակ են վերցվել մի քանի գերիշխող բարձունքներ, հիմնական եւ օժանդակ ճանապարհներ, ինչպես նաեւ Լաչինի շրջանի Ջաղազուր եւ Զաբուխ (Աղավնո.- խմբ.) գյուղերի միջեւ ընկած սահմանային ընդարձակ տարածքը»։ Այս հաղորդագրությունից ժամեր անց Արցախի ներքին գործերի նախարարությունը հաստատեց ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունը եւ նշեց, որ Լաչինի շրջանի Աղավնո եւ Սյունիքի մարզի Տեղ գյուղերը կապող ճանապարհը վերահսկողության տակ է վերցվել ադրբեջանական ուժերի կողմից։ Ինչպես տեսնում ենք, Բաքուն «Զանգեզուրի միջանցքի», իսկ գլոբալ առումով «թուրանական միջանցքի» ստեղծման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ է իրականացնում դեռեւս արեւելյան կողմից։ Նախիջեւանի կողմից ակտիվությունը հայտարարությունների եւ ռազմական ներուժի ցուցադրման միջոցով ճնշում է Իրանը։

Հայ հասարակությունը բնականաբար վրդովվում է, հուզվում, ափսոսանք հայտնում, ցավ ապրում հերթական (դժբախտաբար՝ հերթական) զոհերի եւ վիրավորների համար, սակայն ագրեսիայից մի քանի օր անց մոռանում տեղի ունեցածը եւ անցնում կենցաղային խնդիրների լուծմանն ու սեփական առօրյայի կազմակերպմանը։ Այս իրավիճակը երբեմն պատկերավոր համեմատում են գորտին սառը ջրում դանդաղ եփելու հետ, երբ կենդանին չի զգում, որ վախճանը մոտ է։ Իրավիճակի ճիշտ գնահատման համար անհրաժեշտ է նախեւառաջ ունենալ հստակ պատկերացում, թե ինչ ենք ուզում, որն է ապագայի մեր տեսլականը, որն է մեր շահը եւ ընդհանրապես մեր հայրենի երկրում ապագա ունենալու գրավականը։ Միայն դրանից հետո՝ իրավիճակի եւ մեր քայլերի համադրման միջոցով է հնարավոր համարժեք գնահատական տալ եւ համապատասխան քայլեր ձեռնարկել։

Ինչեւէ, շատերն իրական վտանգը չեն զգում, չեն տեսնում։ Անկախության սերունդը վայելում էր մեր հայրերի՝ կյանքի եւ արյան գնով նվաճած հաղթանակը, հայրենիքի մի կտորի ազատագրումը, սակայն դրա արժեքը քչերը հասկացան։ Խաղաղությունը թերեւս ամենացանկալին է, սակայն չի կարող լինել խաղաղություն, երբ թշնամին օղակը գցել է վիզդ եւ քարշ է տալիս դեպի կախաղան։ Խաղաղությունն արժանապատիվ կյանքի, ստեղծագործելու եւ ապրելու հնարավորությունն է, երբ վստահ ես, որ վաղվա օրը գալու է, որ վաղը երկինքը պարզ է լինելու, եւ գերակշռելու են բնության ձայները, այլ ոչ թե վառոդի հոտը։

Ադրբեջանական ագրեսիայի շարունակական լինելուն նպաստում է միջազգային արձագանքը կամ դրա բացակայությունը։ Երբ միջազգային լրահոսում հայտնվում են «հայ-ադրբեջանական սահմանին բախում է տեղի ունեցել» վերտառությամբ կամ դրա նմանությամբ տեղեկատվական նյութեր եւ չկա ագրեսիայի համար դատապարտվող կոնկրետ կողմ, ապա այդ իրավիճակը հուշում է Բաքվին, որ հերթական ագրեսիան «մարսել» է։ Տարիներ շարունակ հավասարության նշան է դրվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ցանկացած միջադեպ եւ ագրեսիա չի ստացել միջազգային հանրության համարժեք գնահատականն ու արձագանքը։ Եթե նախկինում արդարանում էին, թե իբր Արցախը միջազգայնորեն ճանաչված պետություն չէ, եւ իրենք չեն ցանկանում խառնվել հակամարտության լուծման գործընթացին, քանի որ կա ԵԱՀԿ Մինսկի խումբը, ապա ներկայումս նման «արդարացումներն» առնվազն զարմանալի են։ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի բնակավայրերը Հայաստանի Հանրապետության՝ միջազգային սուբյեկտի ճանաչված տարածքներում են, հետեւաբար անտրամաբանական կլիներ երկու կողմերին հանդարտության կոչեր ուղղելը։ Օտար պետության զինված ուժերի ներկայացուցիչը չի կարող մուտք գործել մեկ այլ երկրի ինքնիշխան տարածք եւ որեւէ գործողություն կատարել, առավել եւս այնպիսին, որի հետեւանքով զինվորներ են սպանվում եւ վիրավորվում։ Ի վերջո, միջազգային գործընկերների, կառույցների եւ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներում խիստ անհրաժեշտ է բարձրաձայնել Ադրբեջանի ագրեսիայի, հանցագործությունների եւ խաղաղության հետ որեւէ առնչություն չունեցող քաղաքականության մասին։

Նշենք, որ երեկ Ադրբեջանում էր ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին։ Տարածաշրջանային այցի շրջանակներում ԵԱՀԿ նախագահը ժամանելու է նաեւ Վրաստան եւ Հայաստան։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ԵԱՀԿ գործող նախագահի պաշտոնակատար Բույար Օսմանիի հետ հանդիպմանը նշել է, որ «Հայաստանի հետ խաղաղության բանակցություններն ընթանում են երկու ուղղությամբ. նախ, դա Ղարաբաղի տարածաշրջանում ապրող հայերի վերաինտեգրումն է։ Երկրորդ ճանապարհը Երեւանի հետ ուղղակի խաղաղության պայմանագրի շուրջ բանակցելն ու հարաբերությունների կարգավորումն է»։ Այլ կերպ ասած, Բաքվի բռնապետը մեկ անգամ եւս վերահաստատել է Արցախն ամբողջությամբ բռնակցելու, իսկ Հայաստանի Հանրապետության հետ բացառապես իր պայմաններով փաստաթղթի ստորագրման մտադրության մասին։ Իրական խաղաղության մասին չի՛ կարող խոսք լինել։

Թեգեր: ագրեսիասադրանքՍյունիքՏեղ
Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Ինչու հասարակությունը չի զգում վտանգը

Ինչու հասարակությունը չի զգում վտանգը

ՀՀ սահմանին կանգնած է նույն՝ 1990-ականներին հաղթանակներ կերտած զինվորը

ՀՀ սահմանին կանգնած է նույն՝ 1990-ականներին հաղթանակներ կերտած զինվորը

Ամենաընթերցվածը

  • Հերոսների ոգին անմահ է

    Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Հիշողության խոսք

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist