Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Անցյալը հուշում է, ներկան՝ լռում

Հայաստանի դեմ շարունակվում է «սողացող պատերազմը»

Ապրիլի 18, 2023
Հանրապետություն
Մի անծանոթի պատմություն՝ պատերազմից առաջ ու հետո
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
115
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մինչ Հայաստանի հասարակությունը բուռն քննարկումների մեջ է ծանրամարտի Եվրոպայի առաջնության հանդիսավոր բացման արարողության ժամանակ ադրբեջանական դրոշի այրման «ճիշտ» կամ «սխալ» լինելու հարցում, այս երկիրը շարունակում է սողացող պատերազմը Հայաստանի դեմ։ ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ ապրիլի 16-ի ուշ երեկոյան Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Բարեբախտաբար, հայկական կողմը կորուստներ չունի: Հիշեցնենք, սակայն, որ օրեր առաջ Սյունիքի մարզի Տեղ գյուղի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող հայ զինվորականների ուղղությամբ ադրբեջանական հերթական ռազմական ագրեսիայի հետեւանքով զոհվել էր 4 հայ զինծառայող։

Ադրբեջանի կողմից հարձակումները թիրախային են, եւ, ինչպես ցույց է տալիս փորձը, դրանք շարունակական են լինելու։ Դրանով իրականացվում է ռազմավարական նշանակության բարձրադիր դիրքերում եւ բնակավայրերի ուղղությամբ դիրքավորումը, ինչը առավել վտանգավոր եւ ողբերգական հետեւանքներ կարող է ունենալ հետագայում, եթե, իսկ իրականում՝ երբ Ադրբեջանը դիմի լայնածավալ հարձակման։ Ի դեպ, այդ երկրի լրատվամիջոցները հաստատում են, որ մարտի 28-ի լույս 29-ի գիշերը ադրբեջանական զինուժը նոր դիրքեր է գրավել Տեղ գյուղի մոտակայքում։ Տեղ բնակավայրից դեպի Ստեփանակերտ գնացող ճանապարհն օգտագործելու թույլտվություն հայկական կողմն ուներ մինչեւ ապրիլի 1-ը, որից հետո ճանապարհը պետք է անցներ Կոռնիձոր գյուղի տարածքից։

Որքան էլ միջազգային գործընկերները նշեն հայ-ադրբեջանական հարաբերությունների «խաղաղ կարգավորման» անհրաժեշտության մասին, հյուծող, սողացող պատերազմը շարունակվում է։ Հանրային մակարդակում դիմադրողականությունը քայքայման եզրին է, վտանգի իրական ծավալն ու աստիճանը չի գիտակցվում, հաճախ նկատվում է «փախուստ իրականությունից», որը դրսեւորվում է այլ՝ ոչ կենսական խնդիրների շուրջ կենտրոնացմամբ կամ անտարբերությամբ։ Առավել խնդրահարույց են ագրեսիան հանրույթի ներսում պարպելու եւ հայրենակիցների նկատմամբ դրսեւորելու միտումները։ Այդ առումով այնքան անհրաժեշտ միասնականության նշույլները հօդս են ցնդում սոցիալական հարթակներում գեներացվող ատելության մթնոլորտի ֆոնին։ Իսկ վտանգը չափազանց մեծ է եւ սպառնում է Հայկական լեռնաշխարհի բնիկներին՝ հայերիս ֆիզիկական գոյությանը։ Արցախի կորստով նվազագույն ռազմավարական խորությունից զրկված Հայաստանի Հանրապետությունն առավել խոցելի է դարձել թե արեւելքից, թե արեւմուտքից սեղմվող թուրանական աքցանում։ Այստեղ տեղին է հիշել Նուրի փաշայի խոսքերը. «Մենք ստեղծել ենք մի պետություն, որը գտնվում է պարկի մեջ, իսկ այդ պարկի բերանը մեր ձեռքին է։ Ցանկացած ժամանակ մենք կարող ենք փակել պարկի բերանը, եւ Հայաստանը շնչահեղձ կլինի»։ Մեկ պատմական փաստ եւս. 1920 թ. նոյեմբերի 8-ին Անկարայից Կարաբեքիրը գաղտնի փաստաթուղթ՝ հրաման է ստանում, որտեղ բառացիորեն գրված էր. «Հայաստանը պետք է ոչնչացվի թե՛ քաղաքականապես եւ թե՛ իրապես»: Սա այն է, ինչն ամփոփում է թուրքական ծրագիրը եւ նպատակները հայկական պետականության մասով, որն այս պահին իրականացվում է Ադրբեջանի արյունոտ ձեռքերով։ Չնայած միջազգային մի շարք շրջանակների կողմից դատապարտմանը, ինչպես նաեւ Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր կատարմանը ենթակա որոշմանը, Ադրբեջանն արդեն 128 օր շարունակում է Արցախի շրջափակումը։ Երկու ամիս շարունակ դադարեցվել է Արցախ գազամատակարարումը, շուրջ հարյուր օր սահմանափակվել է նաեւ էլեկտրաէներգիայի սպառումը (հովհարային անջատումներ են լինում), ինչը պայմանավորված է ադրբեջանցիների կողմից Հայաստանից Արցախ տրամադրվող էլեկտրաէներգիայի մատակարարման խափանմամբ։

Ստեղծված իրավիճակի հետ «ընտելացման», համակերպման իրողությունը հուշում է, որ որպես ամբողջականություն չենք կարողացել հաղթահարել հետպատերազմյան սթրեսը։ Արտաքին միջավայրից օգնություն եւ աջակցություն ստանալու ակնկալիքները նվազեցնում են մեր սեփական ուժերով ոտքի կանգնելու դժվար, բայց միակ արդյունավետ լուծումը։ Երեք տասնամյակ շարունակ մեր անվտանգությունն ապահովվել է Հայկական բանակի շնորհիվ։ Ադրբեջանական հետագա հարձակումներն ու ոտնձգությունները կդադարեն միմիայն հայկական ուժին բախվելուց հետո։ Այդ ժամանակ էլ տարածաշրջանում կհաստատվի կայուն խաղաղություն։

Թեգեր: ԱդրբեջանսահմանՍոթք
ԿիսվելTweetԿիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Թյուրքական հայատյացությունը բարգավաճում է

Թյուրքական հայատյացությունը բարգավաճում է

Համատեղ պատասխան Մոսկվայից

Պատժամիջոցներ՝ հանուն աշխարհակարգի հիմքերի պահպանման

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist