Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Թյուրքական հայատյացությունը բարգավաճում է

Որովհետեւ չի պատժվում բացահայտ հանցանքը

Ապրիլի 18, 2023
Տարածաշրջան
Թյուրքական հայատյացությունը բարգավաճում է
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
409
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հաագայի մշտական արբիտրաժային դատարանի արբիտրաժային տրիբունալը Ռուսաստանից պահանջել է փոխհատուցում վճարել «Նավթոգազին» 5 միլիարդ դոլարի չափով՝ Ղրիմում ակտիվների կորստի պատճառով: Այս մասին հաղորդել է ուկրաինական կողմը, եւ ենթադրվում է, որ Մոսկվան պետք է փոխհատուցի նաեւ արբիտրաժային դատավարության ծախսերը։ Հիմա չենք խոսի այն մանրամասներից, որ «Նավթոգազը» վարույթ էր հարուցել դեռ 2016 թ. աշնանը, 2019 թ. Ռուսաստանից 5.2 մլրդ դոլար էր պահանջել եւն, քանզի սա չէ մեր քննարկման թեման։ Պարզապես ամեն անգամ, երբ տեղեկանում ենք, որ Հաագայի դատարանը այս ու այն հարցով որոշում է կայացրել, հիշում ենք Հայաստանն ու Արցախն իրար կապող Բերձորի միջանցքը։

Սա այն նույն դատարանն է, որ Հայաստանի կողմից ներկայացված հրատապ միջոցների առնչությամբ համարել էր, որ, այո, 2022 թ. դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ կապը Լաչինի միջանցքով խաթարվել է։ Դատարանը նշել էր, որ այս իրավիճակը առաջացրել է մի շարք հետեւանքներ։ Դատարանը բավարարել էր Հայաստանի ժամանակավոր միջոց կիրառելու պահանջը եւ պարտավորեցրել էր Ադրբեջանին՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Եվ տեսնում ենք, որ չնայած դատարանի որոշմանը, Ադրբեջանը դեռ շարունակում է փակ պահել Լաչինի միջանցքը: Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նշել էր, որ դատարանը պահանջը կատարելու վերաբերյալ ժամկետներ չի նշում։

Հիմա՝ դատարանի պահանջը պարտադիր պետք է կատարվի, բայց ժամկետներ չեն նշվում, եւ Եղիշե Կիրակոսյանի խոսքով, «միջազգային իրավունքում չունենք այնպիսի ինստիտուտ, որը կզբաղվի որոշումների հարկադրաբար կատարման ուղղությամբ հարցերով» եւ իրավական այլ մանրամասներ, որոնք իմանալը շարքային քաղաքացուն ոչինչ չի տալու։ Նա փաստում է՝ դատարանը որոշել է, բայց միջանցքը փակ է։

Բայց պարզ է, որ մեր կողմից ձեռնարկվելիք քայլերի պարագայում կարելի է պտուղներ քաղել իրավական գործընթացից։ Կքաղենք, թե ոչ, պարզ չէ, բայց Ադրբեջանը քաղել է։ Միջանցքը չբացելով եւ ցույց տալով, որ «թքած» ունի միջազգային կոչերի, հայտարարությունների, ընդհուպ՝ դատարանի որոշման վրա, իր հանրույթին մեկ անգամ եւս հոգեբանական հենարան է տվել. այն է՝ ինչ ուզեն, կարող են անել Հայաստանի եւ Արցախի հետ։

Եվ անում են։ Այն էլ ո՜նց են անում։ Հայաստանն ու Արցախը կապող կենսական նշանակության ճանապարհը չեն բացում՝ բացահայտ նշելով, թե բաց է միայն ելքի համար՝ դրանով անթաքույց ցույց տալով, որ իրենց նպատակն Արցախի հայաթափումն է։ Արցախում հող մշակելը կենաց ու մահու կռիվ է այլեւս։ 2020 թ. ցայսօր ամեն հարմար առիթով ներխուժում են Հայաստանի տարածք, տեղակայվում են մեր դիրքերում ու մեր իսկ դիրքերից կրակում մեզ վրա։ Սյունիքի մարզի Տեղի դեպքերը Հայաստանում ադրբեջանական ներկայության հետեւանքն են։ Նույն վիճակն է Գեղարքունիքի մարզում, Վայոց ձորում նաեւ։ Դրանք տեղակայվում են մեր տարածքներում, մեր բնակավայրերի հարեւանությամբ, ճանապարհներին, ջրի ակունքներին մոտ։ Սա միջազգային ահաբեկչություն է, խախտվում է հայի ազգային իրավունքը, հայ մարդու կյանքի իրավունքը։ Թյուրքական հայատյաց քաղաքականությունը բարգավաճում է, որովհետեւ չի պատժվում նրա հանցանքը։ «Միջազգային հանրույթ» կոչվածին բան չունենք ասելու, որովհետեւ իրականում դա անարմատ, անսկզբունքային մի բան է, որի չեղած արմատն ու սկզբունքը մի հենարան ունեն՝ շահույթ։ Որ միշտ թեքվում է գործ անողի կողմը՝ ոչինչ որ անարդար, ոչինչ որ ահաբեկչական, ոչինչ որ՝ հայասպան։

Այդ անարմատ հանրույթին մեր կողմ թեքելու եւ մեր օգտին ուղղելու մեկ ձեւ կա. վերջապես պետք է արձանագրենք ոչ թե՝ «թյուրքը գործ է անում, այն էլ ո՜նց է անում», այլ՝ «այս պահից սկսած գործ չի անելու»։ Թյուրքին մեր երկրից վռնդել է պետք՝ բոլոր հնարավոր ու անհնարին ձեւերով։ Որպեսզի օրումեջ ստիպված չլինենք արձանագրել նվաստալի այն իրավիճակը, թե՝ Սոթքի հանքավայրի աշխատանքը դադարեցված է, որովհետեւ թյուրքը կրակում է, Ներքին Հանդում անասնապահությունը համարյա վերացել է, որովհետեւ թյուրքն ամեն օր գողանում է անասունները, խմելու ջուր չկա այս համայնքում, որովհետեւ թյուրքը «թառել» է գյուղի ջրի միակ աղբյուրին, բնակիչները 2022 թ. սեպտեմբերից մինչեւ այսօր չեն կարողանում մոտենալ գյուղի գերեզմանոցին, իրենց ընտանիքների շիրիմներին, հուղարկավորումները Կապան քաղաքի տարածքում են անում, գյուղի միակ՝ Սուրբ Հռիփսիմե եկեղեցին, որ գերեզմանոցի հարեւանությամբ է, այսօր նույնպես ադրբեջանական օկուպացիայի ներքո է (ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն էր արձանագրել) եւն։ Ու այսպես՝ Գեղարքունիքի մարզում, Վայոց ձորում։ Վատագույն երազում անգամ չէինք կարող տեսնել, որ թյուրքը Ջերմուկի մատույցներում կհայտնվի։

Քանի դեռ զուտ արձանագրողի դերում ենք, ինչը նույնպես անսկզբունքայնություն է ենթադրում, իրավունք չունենք «միջազգային հանրույթ» կոչվածից սկզբունքայնություն պահանջել։ Հենց արձանագրողից նորից դառնանք գործ անող, հանրույթի կարծիքին չենք էլ սպասի, այդ հանրույթը կգա ու ճիշտ պահին իր տեղը կզբաղեցնի։

Վերջապես արդեն անկարելի է անընդհատ խոսել ապառնիով ու հույսով։ Վերջապես զզվելի է տեսնել, որ ամեն օր թյուրքի վայրագությունները տեսնողը հավատում է, որ թյուրքը խաղաղություն է ուզում, ու մի օր կռիվը դադարելու է։ Իրականում մենք ենք դադարելու լինել, եթե սպասենք այդ իբր խաղաղությանը։ Թշնամու հետ խաղաղության մի ձեւ կա ընդամենը՝ անփոփոխ ու մշտառկա, որովհետեւ մեր թշնամին ավելին է, քան թշնամի՝ նա է «թուրք, որից վատթարը չկա» (պարսիկ բանաստեղծ Սաադի (1184-1283) խոսքերն են)։

Կիսվել2Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Համատեղ պատասխան Մոսկվայից

Պատժամիջոցներ՝ հանուն աշխարհակարգի հիմքերի պահպանման

Բոլոր ժամանակներում մտավորականությունը շարժիչ ուժ է եղել

Բոլոր ժամանակներում մտավորականությունը շարժիչ ուժ է եղել

Ամենաընթերցվածը

  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist