Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Արցախի հարցն ընկալվում է որպես աքսիոմա, բայց դիտարկվում որպես թեորեմ

Ուստի Արցախն ստիպված է ինքնուրույն զբաղվել իր անվտանգության հարցերով

Ապրիլի 19, 2023
Տարածաշրջան
Ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
338
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ժամանակակից աշխարհը հայտնվել է այնքան շատ թեորեմների ու աքսիոմաների մեջ, որ դրանցով արդեն ամենաքիչն զբաղվում են մաթեմատիկոսները: Բանն այն է, որ խոսքը մաթեմատիկական իմաստով թեորեմների ու աքսիոմաների մասին չէ. մաթեմատիկոսները շարունակում են զբաղվել իրենց նեղ մասնագիտական գործով, որքան էլ որոշ մաթեմատիկոսներ այս կամ այն կերպ հայտնվել են քաղաքականության մեջ, ոմանք էլ նույնիսկ բարձրագույն ղեկավար են դարձել: Սակայն միջազգային շատ հարցեր դարձել են հենց թեորեմ-աքսիոմա տիրույթի մաս, որում գերազանցապես ներգրավված են ռազմական, քաղաքական գործիչները, զենքն ու բիրտ ուժը:

Համաշխարհային ներկա աշխարհաքաղաքական գզվռտոցի պայմաններում յուրաքանչյուրն ունի իր աքսիոման, ասել է թե՝ իր անվերապահ ու ապացուցման կարիք չունեցող ճշմարտությունը: Արցախի անվտանգությունն այն աքսիոման է, որ մենք չենք ձգտում ապացուցել, որովհետեւ դա այդպես է, եւ վերջ: Հակառակ դեպքում այն կվերածվի թեորեմի, ու մենք էլ ստիպված կլինենք ապացույցներ որոնել ակնհայտ ճշմարտության համար:

Արցախի ժողովրդի անվտանգությունն աքսիոմա է հայտարարում նաեւ Ադրբեջանը: Սակայն եթե մենք անվտանգություն ասելով հասկանում եւ դիտարկում ենք, որ Արցախն ինքը պետք է տնօրինի իր ճակատագիրը եւ զբաղվի իր անվտանգությամբ, ինչպես եւ մյուս բոլոր հարցերով, ապա Ադրբեջանն Արցախի անվտանգություն ասելով նկատի ունի Արցախի վերացումը բոլոր առումներով, ինչին էլ նա ձեռնամուխ է եղել, եւ ինչին էլ ընդդիմանում է Արցախի ժողովուրդը:

Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, ապա նա Արցախի հարցում կանգնած է, ավելի ճիշտ՝ իր պահվածքով ու գործողություններով ինքն իրեն կանգնեցրել է ոչ թե աքսիոմայի, այլ թեորեմի առջեւ: Պատճառը շատ պարզ է՝ այդ հանրությունն առնվազն անվճռական է եւ, բազում կախվածություններից ու շահերից ելնելով, չի կարողանում ասել, որ Արցախն ու արցախցին չեն կարող անվտանգ ապրել եւ, ընդհանրապես, գոյություն ունենալ որպես Ադրբեջանի մաս: Միջազգային հանրությունն ընկալո՛ւմ է սա որպես աքսիոմա, բայց դիտարկում է որպես թեորեմ:

Արդյունքում, ինչպես բազմիցս է ասվել, Արցախն ստիպված է ինքնուրույն զբաղվել իր անվտանգության հարցերով, իսկ միջազգային հանրությունն էլ Արցախի խնդրին վերաբերվում է այնպես, ասես խոսքը ֆերմայի թեորեմի մասին է…

Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist