Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Արցախցու առաջ կրկին հառնում է գոյապայքարի հրամայականը

Լաչինի միջանցքի փակում՝ այլընտրանքի վերացում

Ապրիլի 26, 2023
Տարածաշրջան
Արցախցու առաջ կրկին հառնում է գոյապայքարի հրամայականը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
106
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում՝ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրմամբ լիովին չեղարկվեց 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հերթական կետը: Մինչ միջանցքի վերջնական փակումը պաշտոնական Բաքուն մի քանի անգամ կեղծ տեղեկություն տարածեց, թե, իբր, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ռազմական շարասյուն է անցել Հայաստանից Արցախ: Մինչ այդ էլ այդ երկիրը Հաագայի դատարան հայց էր ներկայացրել, ըստ որի, իբր, Լաչինի միջանցքով հայկական արտադրության ականներ են տեղափոխվել Արցախի Հանրապետություն: Երկու պնդումներով էլ Ադրբեջանը, բացի վերացական կեղծ մեղադրանքներից, որեւէ ապացույց չներկայացրեց եւ չէր էլ կարող ներկայացնել, քանի որ նման բան ուղղակի չկա: Նույնիսկ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը մերժեց Ադրբեջանի հայցը Արցախ ականներ տեղափոխելու վերաբերյալ՝ հիմնավորելով, որ Ադրբեջանը որեւէ փաստ չի ներկայացրել:

Ադրբեջանին բարձրագույն դատարանի որոշումը եւ միջազգային կարծիքը չեն էլ հետաքրքրում. շարունակում է իր նախօրոք պլանավորած գործողությունները, որոնց նպատակը, ըստ էության, եռակողմ հայտարարության վերջնական չեղարկումն է: Այն ամբողջությամբ տեղավորվում է Արցախի հայաթափման ադրբեջանական պլաններում: Հիշեցնենք, որ մինչեւ միջանցքի ամբողջական արգելափակումն Ալիեւն իր հայտարարությամբ բաց տեքստով ասաց, որ արցախցիները «կամ պետք է ինտեգրվեն Ադրբեջանին, կամ կարող են գնալ՝ ուր ուզում են»: Քանի որ Ալիեւն ամեն օր լսում է Արցախից բոլոր մակարդակներով հնչող հայտարարություններ այն մասին, որ արցախցիները երբեք չեն լինի Ադրբեջանի կազմում, քանի որ դա կնշանակի ցեղասպանություն, հետեւաբար, Ալիեւն ընդամենը հայտարարում է, որ արցախցիները պետք է լքեն իրենց հազարամյա բնօրրանը՝ անցնելով Արցախի լիակատար շրջափակման:

Ստացվում է, որ 44-օրյա պատերազմով չկարողանալով լուծել Արցախի հիմնահարցը եւ դրանից հետո բազմաթիվ ագրեսիաների ակտերով ու գործողություններով ավելորդ անգամներ ապացուցելով, որ արցախցիների եւ ադրբեջանցիների համակեցությունն անհնար է, Ադրբեջանը փորձում է իմիտացնել, թե ամեն ինչ լավ է, եւ մնում է միայն արցախցիների ինտեգրումն այդ երկրում: Արցախցին հայտարարում է, որ մինչեւ վերջ կպայքարի իր իրավունքների համար, դրան ի պատասխան Ադրբեջանը վերացնում է արցախցիների անվտանգության հիմնական երաշխիքը՝ կապը Հայաստանի հետ, որը սահմանված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Դրանով Բաքուն 120 հազար արցախցիներին զրկում է այլընտրանքից՝ նրանց դրդելով ինքնապաշտպանական ծայրահեղ քայլերի:

Այսօր Արցախի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունը լիովին խաթարված է, իսկ եռակողմ հայտարարությամբ դրա հիմնական երաշխավորը ՌԴ-ն է՝ խաղաղապահ զորակազմով: Այս իրավիճակում ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածում, որով ծայրահեղ մտահոգություն է հայտնում եւ անընդունելի համարում եռակողմ հայտարարության դրույթների խախտումները, մասնավորապես՝ Լաչինի միջանցքի փակումը: Այս հայտարարությունը հայկական հասարակությունում զգացմունքային չէր ընդունվի, եթե հնչեր որեւէ չեզոք պետությունից: Բայց այն անում է Արցախի շուրջ հետպատերազմյան ստատուս քվոյի երաշխավորություն ստանձնած պետությունը, այն դեպքում, երբ Ադրբեջանի ուժային կառույցները մտել են եռակողմ հայտարարությամբ արձանագրված ՌԴ պատասխանատվության տակ գտնվող Լաչինի միջանցքի տարածք եւ փակել Արցախի անվտանգության ու կյանքի ուղին:

Վերեւում ներկայացված արցախահայության նկատմամբ ցեղասպան գործողություններից զատ, Ադրբեջանը բացահայտ հարվածում է նաեւ ՌԴ-ին, իսկ այդ դեպքում Մոսկվայից հավասարության նշանով կողմերին եռակողմ հայտարարությունների դրույթներին վերադառնալու կոչերն առնվազն տարակուսանք են առաջացնում: Եռակողմ հայտարարության, ինչպես նաեւ դրան հաջորդած մյուս փաստաթղթերը հրապարակային են ու հասանելի, սովորական մարդիկ լավ են տեսնում, թե դրանք որ կողմն է խախտում, հետեւաբար, անվտանգության երաշխավոր պետությունը պետք է դիմի հասցեական քննադատության եւ գործողությունների: Մի կողմ թողնելով ադրբեջանական կեղծ հայտարարությունները՝ ակնհայտ է մի կարեւոր հանգամանք՝ Հայաստանը կատարում է եռակողմ հայտարարությամբ սահմանված իր բոլոր պարտավորությունները: Սա լավ է տեսնում երրորդ կողմը՝ ՌԴ-ն, հետեւաբար, պետք է քայլեր ձեռնարկի արցախցիների անվտանգությունը երաշխավորելու ուղղությամբ, առավել եւս, որ նման մանդատով եւ գործիքակազմով դե յուրե միայն ինքն է օժտված:

Ադրբեջանական գործողությունների պատճառների մյուս վարկածն էլ այն է, որ Ալիեւը  ծայրահեղ քայլեր է կատարում՝ փորձելով Հայաստանին ստիպել համաձայնել Ադրբեջանը Նախիջեւանին միացնող ճանապարհին նույն կարգավիճակը տալ, ինչ Լաչինի միջանցքին, սակայն ակնհայտ ու բացարձակ ճշմարտություն է, որ դրանք անհամատեղելի են: Լաչինի միջանցքի ապահովումը 44-օրյա պատերազմի դադարեցման հիմնական պայմանն էր, այլապես ռազմական գործողությունները չէին դադարեցվի, եւ արցախցին կկռվեր մինչեւ վերջ: Այսօր էլ Արցախից հայտարարում են, որ իրենց իրավունքների պաշտպանության պայքարում գնալու են մինչեւ վերջ: Ստեղծված իրավիճակում միակ ելքն Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրելով՝ նրան ստիպելն է հրաժարվել ուժի դիրքերից գործելու մարտավարությունից եւ Արցախի հետ հարաբերությունները կարգավորել քաղաքական երկխոսության միջոցով:

Թեգեր: ագրեսիաԱդրբեջանԱրցախՄԱԿ Անվտանգության խորհուրդՌուսաստանսադրանք
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist