Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Նվիրումով ապրած լեցուն տարիներ

Ապրիլի 27, 2023
Մշակույթ
Նվիրումով ապրած լեցուն տարիներ
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
348
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հերթական անգամ Գավառում՝ հայրենի քաղաքում էի, ու շատ հաճելի առիթով: Լեւոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի լեփ լեցուն դահլիճում ջերմ մի հանդիսություն էր՝ նվիրված երեւելի մեր հայրենակիցիներից մեկի՝ Ազատ Եղիազարյանի ծննդյան 80-ամյակին:

Միանգամայն ողջունելի ու տեղին նախաձեռնություն, որ հանդես էր բերել մարզային գրադարանը՝ մարզպետարանի ու քաղաքապետարանի աջակցությամբ: Իր անցած արգասավոր ճանապարհով ու աշխասանքային, ստեղծագործական վաստակով հոբելյարը լիովին արժանի էր նման մեծարման ու գնահատանքի, առավել եւս՝  հենց ծննդավայրում: Չէ՞ որ յուրաքանչյուր մարդու համար, ինչ բարձունքների, ինչ ճանաչման էլ հասած լինի, առանձնահատուկ կարեւոր է իր քաղաքում, իր հայրենակիցների կողմից գնահատված լինելը: Իսկ գավառցիներս, իհարկե, իրավունք ունենք հպարտանալու, որ նման արժանավոր հայրենակից ունենք, ով բարձր հեղինակություն է եւ՛ իր հիմնական ոլորտում՝ որպես հանրապետության ճանաչված գրականագետներից մեկը, շուրջ երկու տասնյակ ուսումնասիրությունների, գրքերի, բազմաթիվ հոդվածների հեղինակ, եւ, չեմ վարանում ասել՝ նաեւ հասարակական գործիչ, ում ձայնը հաճախ է լսելի մեր երկրի, ժողովրդի համար կարեւոր հարցերի, մասնավորապես՝ գրականության ու մշակույթի վերաբերյալ:

Կան գրականագետներ, որոնք մասնագիտանում, խորանում են իրենց նախընտրած որեւէ գրողի, հիմնականում դասական հեղինակի ստեղծագործության մեջ, ավելի շատ գրականության պատմությանն անդրադառնում, ինչը, իհարկե, նույնպես կարեւոր է: Բայց Ազատ Եղիազարյանն այն քչերից է, ում հետաքրքրությունների շրջանակը բավական լայն է: Ճիշտ է՝ ի սկզբանե ինքն էլ առանձնահատուկ ուշադրություն է  դրսեւորել մեր գրականության երկու մեծությունների՝ Չարենցի ու Թումանյանի հանդեպ, սակայն միշտ մնալով իր այդ նախասիրությանը հավատարիմ, շարունակաբար նորովի բացահայտելով նրանց ստեղծագործությունները (հիշենք Չարենցին նվիրված «Պատմության երգեհոնը», «Չարենցը եւ պատմությունը» ուշագրավ գրքերը, Թումանյանի կյանքի ու ստեղծագործության վերաբերյալ բազմաթիվ փայլուն հոդվածները,  «Այս հմուտ, հանճարեղ լոռեցին» ուսումնասիրությունը), դրանց կողքին  հրատարակել է նաեւ «Հայոց նորագույն գրականություն. պատմության ուրվագիծ», «20-րդ դարի հայ գրականություն. դեմքեր եւ խնդիրներ»՝ տարիների տքնանք պահանջող ծավալուն աշխատությունները, գրականության մի շարք դասագրքեր ու ուսումնական ձեռնարկներ ստեղծել դպրոցի բարձր դասարանցիների համար։ 

Կարեւոր արժեք է ներկայացնում «Սասնա ծռեր էպոսի պոետիկան»  ուշագրավ ուսումնասիրությունը, որն առիթ դարձավ, որպեսզի հեղինակը հրավիրվի ազգային էպոսներին նվիրված մի շարք գիտաժողովների՝ Չինաստանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում: Եվ առհասարակ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ազատ Եղիազարյանը հայ գրականության մասին դասախոսություններ է կարդացել մի շարք երկրների հեղինակավոր համալսարաններում, զեկուցումներով հանդես եկել նաեւ Անգլիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Չեխիայում, Իրանում, Չինաստանում  կայացած տարբեր գիտաժողովներում։

Այդ գործունեությանը զուգահեռ՝ Ազատ Եղիազարյանը մշտապես հետեւել է ընթացիկ գրականությանը, ակտիվորեն մասնակցել գրական բանավեճերին ու քննարկումներին ՝ դրսեւորվելով նաեւ որպես  քննախույզ հայացքով օժտված ակտիվ գրաքննադատ, շնորհ, որը նույնպես ամեն գրականագետի չէ, որ տրվում է: Ինքս էլ երկար տարիներ լինելով գրական միջավայրում, գրական ընթացքին մասնակից՝ վստահորեն կարող եմ ասել, որ գրողներիս շրջանում նա հայտնի է որպես ամենաանաչառ ու խստապահանջ քննադատներից մեկը, ով ի սկզբանե միշտ հավատարիմ է մնացել իր գրական, բարոյական սկզբունքներին, առաջնորդվել բարձր չափանիշներով: Ահա ինչու նրա խոսքը միշտ կշիռ ունի ու կարեւորվում է:

Ու սա դեռ ամենը չէ: Ես չեմ կարող չխոսել նաեւ Ազատ Եղիազարյան հրապարակախոսի մասին, ում բնորոշ են ընդգծված քաղաքացիական ջիղը, ակտիվ խառնվածքը: Հատկապես 80-90-ական թվականներին մամուլում հաճախ էին երեւում նրա սուր, օրախնդիր հոդվածները ու արձագանքվում հասարակության տարբեր շրջանակներում: Հետագայում նա դրանք ի մի բերեց հենց «Իննսունականները» խորագրով ամբողջական մի գրքում, որը, կարծում եմ, սկզբնաղբյուրային արժեք է դառնալու մեր պատմության, հասարակական կյանքի այդ շրջանն ուսումնասիրող պատմաբանների համար:

Եթե ասվածին գումարենք  տարբեր բուհերում Ազատ Եղիազարյանի դասախոսական, մանկավարժական  գործունեությունը եւս, որը Հայ-ռուսական համալսարանում ուղեկցվել է Հայոց լեզվի եւ գրականության ամբիոնի վարիչի պատասխանատու պաշտոնով նաեւ, եթե նշենք, որ շուրջ 10 տարի եղել է հանրապետության հեղինակավոր գիտական հաստատություններից մեկի՝ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենը, որտեղ իր գործունեությունն սկսել էր որպես շարքային գիտաշխատող,  ապա վստահորեն կարող ենք ասել, որ հոբելյարը գոհունակության զգացումով պիտի հետադարձ հայացք նետի իր անցած ճանապարհին ու լիասիրտ ընդունի  այս օրերին իրեն հղվող շնորհավորանքի, գնահատանքի խոսքերը: Ի դեպ, օրերս գեղեցիկ մի հանդիսություն կայացավ նաեւ Հայ-ռուսական  համալսարանում, որտեղ հոբելյարի հասցեին սրտաբուխ բարեմաղթանքներ հնչեցին ուսանողների, դասախոսների, միջոցառմանը ներկա գրող ընկերների, գրողների միության նախագահ էդվարդ Միլիտոնյանի կողմից, ով նրան փոխանցեց ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի հավաստագիրը՝ համալրելով անցած ճանապարհին արժանիորեն վաստակած նրա մյուս  պարգեւները՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալները, «Դրուժբա նարոդով» ամսագրի ամենամյա մրցանակը, Ֆրիտյոֆ Նանսենի հուշամեդալը:

Բոլորովին վերջերս, կարծես  հոբելյանին որպես գեղեցիկ նվեր, հրատարակված «Թումանյան եւ Իսահակյան. երկու աշխարհընկալում»  մենագրությունը՝ դարձյալ նոր  մոտեցումներով, հետաքրքիր բացահայտումներով առանձնացող, գալիս է վկայելու հաճելի այն իրողությունը, որ տարիները չեն պակասեցրել Ազատ Եղիազարյանի ստեղծագործական ավյունը, եւ նա նոր ծրագրերով ու գաղափարներով լի է կրկին: Ուրեմն ջերմորեն շնորհավորենք գրականության իսկական նվիրյալ գիտնականի, արժանավոր մտավորականի վաստակած հոբելյանը՝ մաղթելով   քաջառողջություն, նրա հարուստ  կենսագրությանը գումարվող արգասավոր նոր տարիներ:

Լեւոն ԲԼԲՈՒԼՅԱՆ

Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Արմագեդոն

Միջնորդական որեւէ ջանք չպետք է անտեսվի

Մեր գոյության միակ պայմանն այդ գոյացությունից ազատվելն է

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    35 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist