Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Lրացնելով հայրենաճանաչության բացը

Մայիսի 3, 2023
Մշակույթ
Lրացնելով հայրենաճանաչության բացը
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
348
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Լոռու մարզում, Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսի ծննդավայր Օձուն գյուղում օրը տոնական էր։ Օձունի երիտասարդական կենտրոնի եւ համայնքապետարանի նախաձեռնությամբ 5-7-րդ դարերում կառուցված Սուրբ Աստվածածին տաճարի բակում տեղի ունեցավ ազգայինի պահպանմանը միտված միջոցառում, որը բաղկացած էր երկու մասից։ Առաջին մասում ելույթ ունեցան Ալավերդի քաղաքի «Լազուր» ժողգործիքների եւ դհոլահարներ համույթները, այնուհետեւ՝ Օձունի արվեստի դպրոցի սաները։ Տեղի ունեցավ նաեւ նկարների ցուցահանդես։

Միջոցառման երկրորդ մասը շարունակվեց «Մաթեմիկ» ՀԿ-ի, ՈՄԱ Վանաձորի, Երեւանի Իրական դպրոցի, «Վարը Վարենկ» ՀԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ։ ՈՄԱ Վանաձորը ցուցադրեց ռազմամարզական որոշ վարժություններ։ Ապա օրվա ազգային-ավանդական մասն ապահովեց «Վարը Վարենկ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը, որը ձեւավորվել է ամենատարբեր մասնագիտություններ ունեցող, բայց ազգայինի շուրջ համախմբված կամավորների շնորհիվ։ Վարվորները, այցելելով Հայաստանի տարբեր համայնքներ, իրականացնում են ազգային պարերի եւ երգերի ուսուցում, ավանդական խաղերի եւ ծեսերի կազմակերպում, ավանդական ուտեստների հյուրասիրություն։ Այս կերպ նրանք կենցաղ են վերադարձնում ազգայինը։ Թիմում կան պարուսույցներ, երաժիշտներ, երգուսույց, ծիսաբան, խաղավար։ Նախաձեռնությունն սկիզբ է առել 44-օրյա պատերազմից հետո։ Իրենց խոսքով՝ վարվորներն այս նախաձեռնությամբ լուծում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ինքնաճանաչողության ու հայրենաճանաչության մեծ բացը, հայրենատիրության եւ հայրենասիրության պակասը, ինքնության պահպանման գաղափարի բացակայությունը, ազգային համընդհանուր նպատակի չգոյությունը։

Օձունի տաճարի բակում կայացած միջոցառման ընթացքում վարվորներն իրականացրին պսակադրության ծեսը, սակայն, մինչեւ դրան անցնելը, կազմակերպեցին ազգային պարերի եւ երգերի ուսուցում, որն օգտագործելու էին ծեսի ժամանակ։ Նախ վարվորներից եւ միջոցառման մասնակիցներից ընտրվեցին դերակատարներ, ապա ազգային խաղերի, երգ ու պարի ուղեկցությամբ իրականացվեց հարսանեկան ծեսը։ Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառումն ավարտվեց «Յարխուշտա» ռազմապարով։ Տեսնելով երեխաների հետաքրքրվածությունը, ակտիվ մասնակցությունը՝ օրը կարող ենք համարել հաջողված եւ հուսալ, որ նման միջոցառումները վարակիչ կլինեն Հայաստանի տարբեր բնակավայրերում։

Գայանե ԸՌՔՈՅԱՆ

ՃՇՀԱՀ ճարտարապետության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի

Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Մեր առաքելությունն ու պարտականությունը

Մեր առաքելությունն ու պարտականությունը

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist