Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ցեղասպանության ժխտումը` որպես ռասիզմի եւ ռասայական խտրականության դրսեւորում

Թուրքիան շարունակում է պահպանել հանցագործ պետության օրակարգը

Մայիսի 6, 2023
Հանրապետություն
Ցեղասպանության ժխտումը` որպես ռասիզմի եւ ռասայական խտրականության դրսեւորում
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
222
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայաստանի հարցում Թուրքիայի մոտեցումները հստակ են եւ անմիջականորեն առնչվում են «մեծ թուրան» նախագծին։ Այդ երկրի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նախօրեին «TRT World»-ում հրապարակված հոդվածում անդրադարձել էր տարածաշրջանային զարգացումներին՝ Հայաստանի մասով մոտեցումները փաթեթավորելով «հարաբերությունների լիարժեք կարգավորում» տրամաբանության մեջ։ Հատկանշական է, որ հարաբերությունները դիտարկվում են եռանկյան ձեւաչափով, այսինքն՝ Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա, ինչը հերթական անգամ արձանագրում է, որ Հայաստանի վերաբերյալ բոլոր գործողությունները փոխկապակցված են Ադրբեջանի հետ եւ արտահայտում են այդ երկու հանցագործ պետությունների եւ նրանց ղեկավարների օրակարգը։

Հոդվածում երկու առանցքային հարց է քննարկվում, որոնցից մեկը տարիներ շարունակ Թուրքիայի կողմից Հայաստանին ներկայացված նախապայման է եղել։ Խոսքը վերաբերում է Հայոց ցեղասպանության հարցը այսպես ասած «պատմաբանների» հայեցողությանը թողնելուն, պատմական անցյալ, որի արյունոտ հետքը հանգիստ չի տալիս ցեղասպան թուրքի այսօրվա հետնորդներին։ Ձեռնպահ կմնանք Թուրքիայի պաշտպանության նախարարի պատմական փաստերն ու իրողությունները խեղաթյուրելուն ուղղված հայտարարություններն ու «եզրակացությունները» մեջբերելուց, սակայն պետք է շեշտենք, որ դրանք արտահայտում են ավելի քան մեկ դար ձգվող թուրքական ժխտողական քաղաքականությունը։ Իրականում «պատմաբանների համատեղ հանձնաժողովի» ստեղծումը ճահիճ կդառնա, որտեղ կթաղվի ճշմարտությունը։ Ի դեպ, այս օրերին Անկարայում անցկացվում է խորհրդաժողով, որտեղ քննարկվում է Հայոց ցեղասպանության ճանաչման եւ ընդհանրապես բարձրաձայնման դեմ պայքարելու համար ուղեցույց մշակելու հարցը։

Ցեղասպանությունը մեկանգամյա գործողություն չէր, այն շարունակական գործընթաց է, որը անպատժելիության պատճառով չի կանխվում առայսօր: Նկատենք, որ խնդիրը միայն Հայոց ցեղասպանության ճանաչումը, դատապարտումն ու մեղավորներին պատասխանատվության կանչելու հարցը չէ։ Անպատժելիությունն ու ժխտողականությունը նպաստել են, որպեսզի առաջադեմ համարվող 20-21-րդ դարերում տեղի ունենան այլ ժողովուրդների ցեղասպանություններ եւս։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտության գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Էդիտա Գզոյանն իր հոդվածներից մեկում գրում է. «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը վերածվել է հսկայական «արդյունաբերության», որը հիմնված է գիտական անազնվության, կեղծ տեղեկատվության, քաղաքական ճնշումների ու սպառնալիքների վրա եւ ֆինանսավորվում է թուրքական իշխանությունների կողմից»։ Այդ կերպ թուրքական իշխանությունները նախեւառաջ փորձում են խուսափել պատասխանատվությունից՝ առաջնորդվելով ռասիզմի եւ հայատյացության շարժառիթներով։ Նույն գործելաոճը նկատվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նախկին նախագահ Գ. Սթենթոնն առանձնացնում է ցեղասպանության գործողության 10 փուլ. ժխտումը ցեղասպանության 10-րդ փուլն է, որը մշտապես հաջորդում է յուրաքանչյուր ցեղասպանության: Բազմաթիվ գիտնականներ կարծում են, որ հայտնի ցեղասպանությունների ծրագրված ժխտումը վտանգավոր գործողություն է եւ պետք է հավասարեցվի իրական ցեղասպանության անմիջական կամ ոչ անմիջական աջակցության հետ։ «Կազմակերպված, կանխամտածված ժխտումն ագրեսիայի ձեւ է, որը պետք է դիտվի որպես աջակցություն իրականացված ցեղասպանությանը»,- գրում է Գզոյանը: Թե ինչպես է ցեղասպանության ժխտումն ուրիշների հանդեպ բռնություն, անդրադարձել է հայտնի ցեղասպանագետ Իսրայել Չարնին, մասնավորապես՝ նա նշում է, որ ցեղասպանության ժխտումը թաքցնում է հանցագործության սահմռկեցուցիչ բնույթը եւ արդարացնում դրա մեղավորներին: Այս գաղափարն այնուհետեւ արծարծվել է Հոլոքոստը վերապրած Դեբորա Լիփշտադի կողմից, ըստ որի՝ ցեղասպանության ժխտման նպատակն է վերաձեւել պատմությունը` հանցագործներին արդարացնելու եւ զոհերին մեղադրելու համար: Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքն ու հետագա տարիները ապացուցեցին, որ ժխտումն իրապես վտանգ է ներկայացնում, քանի որ պարարտ հող է դառնում անցյալի հանցագործությունների վերստին նյութականացման համար։

Վերադառնալով Հայոց ցեղասպանության հարցը «պատմաբանների» հայեցողությանը թողնելու թուրքական առաջարկին՝ ընդգծենք, որ աշխարհի բազմաթիվ երկրների կողմից արդեն իսկ ճանաչվել է, իսկ որոշ երկրներում ժխտումը քրեորեն պատժելի է համարվում։ Այդպիսով՝ ցեղասպանության ժխտումը զուտ պատմական տիրույթից անցնում է նաեւ իրավական դաշտ։ «Ցեղասպանության ժխտման դեպքում դատարանի դերը պատմական ճշմարտությունը քաղաքական քարոզչությունից տարանջատելն է: Հենվելով այս տրամաբանության վրա` ինչպես միջազգային իրավունքը, այնպես էլ որոշ երկրների ներպետական օրենսդրությունները քրեորեն պատժելի են համարում ցեղասպանության, ինչպես նաեւ մարդկության դեմ իրականացված եւ պատերազմական այլ հանցագործությունների ժխտումը»,- նշում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտության գծով փոխտնօրենը: Հետեւաբար, պատմությունը խեղաթյուրելուն եւ սեփական ժխտողական գիծը առաջ տանելուն ուղղված թուրքական առաջարկն ապտակ է ոչ միայն Հայաստանին եւ հայությանը, այլեւ միջազգային հանրությանն ու միջազգային իրավունքին։

Ինչ վերաբերում է Թուրքիայի պաշտպանության նախարարի հոդվածում Հայաստանին առնչվող մյուս առանցքային խնդրին, ապա կրկին բարձրաձայնվում է «թուրանական միջանցք» կամ «մեծ թուրան» ստեղծելու էրդողանյան երազանքի հարցը։ Այսպիսով Հայոց ցեղասպանության ժխտումը հեռանկարային կտրվածքում, իսկ «թուրանական միջանցքի» ստեղծումն արդեն անմիջական սպառնալիք է՝ ուղղված հայոց պետականությանը։

Թեգեր: Թուրքիա
Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Գնդակը կրկին ՌԴ-ի դաշտ տեղափոխվեց

Գնդակը կրկին ՌԴ-ի դաշտ տեղափոխվեց

Հայկական ատոմակայանում զգալի աշխատանք է արվել

ՀՀ-ի համար նոր ատոմակայան ունենալը ռազմավարական անհրաժեշտություն է

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    301 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    128 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    431 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 108
  • «Երբ Հալեի հին եկեղեցիներից մեկում սկսելու էինք համերգը…»

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Ջիվանու առածանին

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist