Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Մեր նոր հաղթանակները հաստատ առջեւում են

Մայիսը պարտադրում է կրկնել բեկումնային էջերը

Մայիսի 9, 2023
Հանրապետություն
Մեծ նպատակ՝ մեծ ծրագիր
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
511
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայրենի հողը մեկ անգամ չեն ազատագրում։ Հայը մեկ անգամ չի պայքարի ելնում։ Պատմության մեր ամբողջ ընթացքը պայքարների շարք է։ Հայը տարբեր ժամանակներում կերտել է գոյատեւման ուղիներ՝ հարատեւման տեսանելի հեռանկարով, նույնիսկ երբ դա անհնարին է թվացել։ Եթե պայքար, ապա՝ հաղթանակ։ Բոլոր հաղթանակներն արժեքավոր են յուրովի եւ հիշատակության արժանի են բոլորը։

Մայիսյան այս օրերին,  44-օրյայից հետո մեր ցավից ելնելով, ամենաշատը հենց Շուշիից ենք խոսում։ 31 տարի առաջ Շուշիում ծածանվեց հայկական Եռագույնը։ Ով այսօր հաշտվել է Շուշիի՝ ադրբեջանական վերահսկողությանն անցնելու փաստի հետ, կամային չէ ու հիմար է, որովհետեւ տուրք է տալիս ներքին ու արտաքին թշնամական հոգեբանական թեզերին։ Այս հիմարները իրենց կդնեն խելոքների տեղ ու Շուշիի վերաազատագրմանը հավատացողներին կանվանեն անհույս լավատեսներ, անուղղելի ռոմանտիկներ։ Բայց հավատացողները մեղավոր չեն, որ հիմարները մասնակի ամնեզիայով են տառապում։ Որովհետեւ Շուշին 1992 թ. ազատագրվեց կրկին անհավանական պայմաններում (մայիսի 8-9, Շուշի քաղաք եւ բնակավայրի մատույցներ)։ Խենթերն ապացուցեցին իրենց ճշմարտացիությունը. երբ կա կամք՝ հաղթանակը երաշխավորված է։

Շուշին ազատագրելով՝ փառահեղ նախնյաց եւ մեր պահանջատիրության ու բնական հայրենիքի վերատիրման վեհ կարոտն առանք։ Դա լոկ ճակատամարտ չէր կամ հերթական հաղթանակ։ Դա վճռական բեկում էր ե՛ւ արցախյան առաջին պատերազմում, ե՛ւ աշխարհասփյուռ հայության սրտերում։

Այդ հաղթանակը նաեւ աննկարագրելի խուճապի սկիզբն էր թշնամու ռազմական եւ քաղաքական ճամբարներում, որը պիտի ավարտվեր թշնամու կողմից մեզ հղված զինադադարի կնքման խնդրագրով… Ի վերջո՝ աշխարհի առջեւ հայի հաղթական ու զորեղ բազկի վերահաստատումն էր դա նաեւ։

Ի՞նչն է մեզ խանգարում վերաազատագրել Շուշին։ Ու՝ ոչ միայն Շուշին, այլեւ՝ ընդհանրապես Արցախը՝ Լեռնային ու Դաշտային։

Ի՞նչն է խանգարում։ Իրականում բարեկամնե՞ր չունենք արտաքին հարթակում։ Այո, չունենք։ Բայց մոռացել ենք, որ այդ նույն հարթակում իրապես բարեկամներ չեն լինում։ Լինում է տվյալ պահի շահ ու ձեռնտու համագործակցություն։ Եվ եթե առայժմ հայկական շահը ոչ մեկին ձեռնտու չէ, ուրեմն սխալ է աշխատում հայկական կողմը։ Ռուսաստանն իրականում բարեկամ չէ՞, եւ թուրք-արեւմտյան ձեռքսեղմումն էլ խանգարո՞ւմ է մեզ։ Հետո՞ ինչ։ 31 տարի առաջ էլի՛ մենակ էինք, ձեռքսեղմող չունեինք, բայց կար Ոգի՛։ Հերոսակա՛ն ոգի։ Տարածվե՜ց, ծավալվե՜ց, հաղթե՜ց, բարեկամ էլ ունեցանք, ձեռքսեղմող էլ։ Մեր ձեռքը սեղմեցին նույն այն պետությունները, որոնք հայապատկան Արցախը կրկին հայապատկան տեսնել չէին ուզում։ Սեղմեցին, որովհետեւ հաշվի են նստում կամայինի ու հաղթողի հետ։

Ի՞նչն է խանգարում։ Կամ՝ ովքե՞ր են խանգարում. նվնվիկնե՞րը, խուճապահարնե՞րը, թերարժեքության բարդույթների փնջով մեծացածնե՞րը ու այդ բարդույթները չհաղթահարածնե՞րը։ Բայց այդ ո՜ր պետությունն է թույլ տալիս, որ նմանները որոշեն պետության ու մեր պարագայում՝ նաեւ ազգի ճակատագիրը։ Ոչ ոք։ Ինչու՞ պիտի մենք թույլ տանք։ Տնտեսագետ Համազասպ Գալստյանը հենց այս առիթով է ասում. «Մեր Նոր Հաղթանակները հաստատ առջեւում են, ու ով չի հավատում, թող ԴՆԹ անալիզ հանձնի… «Նեմեսիսի» ազիզի արեւ…»։

Հաղթանակները հաստատ առջեւում են, բայց պիտի պատրաստվենք ու պայքարենք։ Անբացատրելիորեն հիմարության աստիճանի միամիտ են նրանք, ովքեր հավատում են, որ տարածաշրջանում հենց այնպես խաղաղությունը կգա ու կթեւածի։

Ո՞վ է բերելու այդ խաղաղությունը՝ թո՞ւրքը, որ թեեւ մեր հողերի վրա երկու պետություն ունի, բայց նույն հրոսակն ու արնախումն է։ Տարածաշրջանում թե խաղաղություն եղավ, հա՛յն է բերելու։

Էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանն ասում է. «Ինչքան կուզեն՝ թող իրենց պատեպատ տան, ինչքան կուզեն՝ թող փորձեն ծամածռվել, ծռմռվել ու մանիպուլացնել, եւ ինչպես ուզում են, թող անվանեն։ Մեր տարածաշրջանում կայուն խաղաղությունը կարող է հաստատված համարվել միայն այն ժամանակ, երբ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ Արցախի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունն Արցախի ամբողջ պատմական տարածքի վրա։ Ընդ որում՝ կիրականացնի լիարժեք փոխհատուցում, եւ այն կդառնա հաստատուն ու կայուն դիրքորոշում հաջորդ առնվազն երեք-չորս սերունդների համար։ Մինչ այդ՝ տարածաշրջանային խաղաղությունը հիմնված է լինելու հայ-թուրքական հակամարտության գոյության եւ դրա ռազմական իրացումը զսպող գործոնների վրա` Հայաստանի քաղաքական, տնտեսական ու ռազմական ամրության եւ տարածաշրջանում աշխարհաքաղաքական ազդեցությունների հավասարակշռության պահպանման վրա։ Մնացածը՝ բառախաղ է, իսկ լուծումները՝ ժամանակավոր, հեղհեղուկ եւ անկայուն։ Ադրբեջանը գործոն չէ՝ այն Թուրքիայի կույրաղիքն է։ Հային թուրքի տակ պառկեցնելն անիմաստ ու դատարկ երազանք է։ Չի ստացվելու…»։

Թուրքի տակ չպառկող հայն է բերելու խաղաղությունը՝ իրական, երկարատեւ, արժեքավոր։ Հակառակ պարագան մեր իրականությունն է՝ մարդկային ու տարածքային կորուստներով, վշտով, սգով։ Ընտրությունը մեկն է՝ պառկել կամ ոչ։ Բնավ կոպիտ ասված չէ, ճշմարտություն է, որ, այո, ցավեցնող է։ Բայց մայիսը պարտադրում է մտածել հայրենատիրության մասին, պարտադրում է գործել, պարտադրում է կրկնել բեկումնային էջերը եւ կրկին հաղթանակներ ապահովել։

Կիսվել2Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի

Գերմանական եւ ադրբեջանական ֆաշիզմների դեմ տարած հաղթանակների խորհրդանիշ Մայիսի 9-ը

Արեւմուտքը կտրականապես դեմ է Էրդողանին

Արեւմուտքը կտրականապես դեմ է Էրդողանին

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist