Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Յուրաքանչյուրի անվտանգությունը սկսվում է Արցախից

Սահմաններ չճանաչող Բաքվի ախորժակը

Մայիսի 10, 2023
Հանրապետություն
Յուրաքանչյուրի անվտանգությունը սկսվում է Արցախից
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
317
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Գործը խոսքից կարեւոր է։ Որքան էլ «առաջընթաց», «կայունություն», «խաղաղություն» կամ այլ ցանկալի խոսքեր օգտագործվեն հայտարարությունների մակարդակում, փաստն այն է, որ Արցախի էթնիկ զտմանն ուղղված գործընթացն ակտիվ փուլում է։ Արդեն հինգ ամիս շարունակ Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում 120.000 մարդու, թույլ է տալիս հայերի, այդ թվում՝ երեխաների, հիմնարար իրավունքների լայնածավալ եւ համակարգային խախտումներ։ 151 օր արցախցին պայքարում է իր հայրենիքում ապրելու համար, այս ընթացքում Ադրբեջանի վարած քաղաքականության հետեւանքով զրկվել է գազից, էլեկտրաէներգիայից, կանգնած է հումանիտար, բնապահպանական, առողջապահական ճգնաժամի առջեւ։

Առայսօր Ադրբեջանը շարունակում է բռնազավթած տարածքներում հայկական հետքը վերացնելուն ուղղված քայլերը. Հադրութի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Վարսիկ Ամիրջանյանը «Արցախպրեսի» հետ զրույցում նշել է, որ գրադարանի շենքից գրեթե ոչինչ չի մնացել։ Այդ հանգամանքը նա պարզել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեսանյութը նայելիս, որտեղ շինությունը բացակայում է: Նշենք, որ Հադրութի կենտրոնական գրադարանի շենքը կառուցվել էր դեռեւս 1932 թ.: 2020-ի տվյալներով` գրադարանի ֆոնդը կազմում էր մոտ 39 հազար 720 կտոր գիրք։ Ամիրջանյանն ասել է, որ դիմելու են Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդին՝ ադրբեջանական մշակութային հերթական վանդալիզմի դրսեւորումը միջազգային ատյաններում բարձրաձայնելու համար:

Ադրբեջանի հանցագործ գործողությունների պատճառով գրեթե ամբողջությամբ ցամաքել է Արցախի ամենախոշոր ջրամբարը՝ Սարսանգը, ինչն աղետալի հետեւանքներ է ունենալու թե բնապահպանական, թե էներգետիկ, թե տնտեսական առումով։ Նշենք, որ Սարսանգի ջրամբարն ունի ավելի քան 600 խմ ջրատարողություն, որից 500 մլն խմ-ն՝ օգտակար: Այս ամենն ապացուցում է, որ օբյեկտիվորեն անհնարին է Ադրբեջանի կազմում Արցախի որեւէ կարգավիճակով համակեցությունը։

Սա դեռ ամենը չէ։ Բաքվի բռնապետ Իլհամ Ալիեւը հոր՝ Հեյդար Ալիեւի ծննդյան 100-ամյակի առթիվ ելույթ էր ունեցել բռնազավթված Շուշիում, որտեղ ներկայացրել է Հայաստանի նկատմամբ նկրտումների հաջորդ ուղղությունը: Եթե նախկինում նա շեշտում էր «Արեւմտյան Զանգեզուրի» մասին, ապա վերոնշյալ ելույթում խոսք է եղել «Ղարաբաղն ու Զանգեզուրը վերածնելու», իսկ մենք հասկանանք՝ բռնազավթելու մասին։ Այս ձեւակերպումն ինքնին պետք է բազմաթիվ հարցեր առաջացնի ինչպես մեր հասարակության ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում, քանի որ բացահայտ ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության նկատմամբ։ Մինչդեռ պատմական արդարությունը վերականգնելու եւ տարածաշրջանին իրական խաղաղություն ապահովելու հայ մարդու ձգտումը պիտակավորվում է խեղաթյուրված ընկալումներով, ինչպիսիք են «գերռազմականացումը», «ռեւանշիզմն» ու «ագրեսիան»։ Ավելին՝ Բաքվի բռնապետն ինքն է շարունակում մեծացնել ռազմական նպատակների համար պետբյուջեով նախատեսված հատկացումները, քանի որ պատերազմից հետո անգամ չեն պատրաստվում կանգ առնել, այլ ընդհակառակը՝ «առաջ են գնում»։ «Առաջ գնալու» տրամաբանության շրջանակներում էր առանց զենքի Քարվաճառն ու հայ զինվորի կյանքի եւ արյան գնով պահված Արցախի տարածքները ստանալը, ՀՀ տարածք ներխուժելն ու տեղակայվելը, իսկ այսօր արդեն «Արեւմտյան Զանգեզուրի» փոխարեն ամբողջ Սյունիքի բռնազավթման մասին բարձրաձայնելը։ Հաջողության գրավականներից մեկը նա համարում է համապատասխան ձեւով կրթված սերունդները, այլ կերպ ասած՝ հայատյացությամբ, կեղծ պատմական գիտելիքներ ստացած, ռեւանշիստական ձգտումներով մեծացած սերունդ։ Եվ նման մարդկային հակաարժեքներով մեծացած սերնդին Բաքվի բռնապետը շռայլում է այնպիսի բարձր հատկանիշներ, որոնք բացարձակապես հեռու են իրականությունից։

Բաքվի վարած քաղաքականությունը պետք է կասեցվի բոլոր հնարավոր միջոցներով եւ հնարավորություններով։ Արդեն ակնհայտ է, որ Արցախն ամբողջությամբ հայաթափելուց հետո հերթը հասնելու է Սյունիքին։ Առանց Իրանի հետ անվտանգ ցամաքային կապի վտանգված կլինի նաեւ ամբողջ Հայաստանը, հետեւաբար մեր յուրաքանչյուրի անվտանգությունն սկսվում է Արցախից։ Մայիսի 9-ին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի էր ունեցել հանրահավաք, որտեղ «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման նախաձեռնող խմբի անդամները վերահաստատել են իրենց պահանջները ուղղված Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին ու ՀՀ վարչապետին: Հիշեցնենք, որ ապրիլի 28-ից «Ո՛չ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» երիտասարդական շարժումն սկսել է ստորագրահավաք՝ պահանջելով դադարեցնել Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի վարած` հայերի էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականությունը եւ ապահովել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարումը: Պահանջագիրն ուղղված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետություններին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության անդամ երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության ղեկավարներին, Ռուսաստանի Դաշնության նախագահին՝ որպես Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող երկրի ղեկավարի, ՀՀ վարչապետին՝ որպես ՀՀ անկախության հռչակագրով Արցախի Հանրապետության հարցում իրավական եւ քաղաքական պատասխանատվություն ստանձնած պետության կառավարության ղեկավարի։

Հայաստանում նույնպես Արցախի շրջափակման խնդրով մտահոգ քաղաքացիները փորձում են հանրային համընդհանուր պահանջ ձեւակերպել կրկին ստորագրահավաքների, հանրահավաքների եւ գործողությունների միջոցով։ Արդյունքը, սակայն, դեռեւս բավարար չէ՝ 1988 թ. ազգային զարթոնքի կրկնությունն ապահովելու համար։  

Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist