Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Մենք կորած չենք

Այս վիճակից դուրս գալու ուղիներն էլ կորսված չեն

Մայիսի 11, 2023
Հանրապետություն
Համատեղ պատասխան Մոսկվայից
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
389
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի հետ չեն հաշտվելու։ Սա՝ ի գիտություն, իբր, խաղաղությանը հավատացողների։ Եվ այդ խաղաղության անհնարինությունն ապացուցելու համար թյուրքական թաքուն ու հեռահար նպատակներին անդրադառնալու կարիք անգամ չկա, որովհետեւ չափից շատ են նույնիսկ բացահայտ ու տեսանելի փաստերը։

Օրինակ՝ 44-օրյայից հետո հիշում ենք՝ ինչ էին շրջանառում թուրքական ու հայկական, նաեւ՝ միջազգային հատվածներից խաղաղությանը «հավատացող» (կամ՝ առանց չակերտների՝ հայտարարը նույնն է) կողմերը։ Այն, որ հայ-թուրքական տնտեսական համագործակցությունը քաղաքական շատ հարցերի լուծում կտա։ Մինչդեռ իրականում այս թեզը մեծագույն սուտ է, որովհետեւ չկա՛ն զուտ տնտեսական հարցեր։ Ավելին՝ մեր այս դաժան տարածաշրջանում բոլոր հարցերը՝ մշակութային, կրթական, տնտեսական, քաղաքական կոշտ փաթեթավորմամբ են եւ անպայման աշխարհաքաղաքական պատճառաբանությամբ։ Տարիներ առաջ, երբ «Լուսանցք» շաբաթաթերթն էի խմբագրում, ահազանգեցինք, որ պետք է զգոն լինել, քանզի Ադրբեջանը հայերենի խորացված ուսուցմամբ դասընթացներ է սկսում, ուշադրության չարժանացանք։ Թե ինչ եղավ 44-օրյայի ընթացքում, շատերս լսած կլինենք մեր զինվորներից, երբ հաճախ չեն տարբերել թշնամուն, որովհետեւ վերջինս հայերեն է խոսել։

Զուտ տնտեսական համագործակցություն ուզող թուրքական կողմը Երեւանում «Նեմեսիս» գործողությանը նվիրված հուշարձանի բացումից հետո չէր գազազի եւ չէր փակի օդային տարածքը հայկական օդանավերի համար։ Բա չփակեին, թողնեին տնտեսական սերտացումը քաղաքական սերտացում ապահովեր։ Բայց թուրքական կողմը հիմար չէ եւ գիտի՝ ինչ է անում։ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն բացահայտ ասել է, որ իր նախագահի հետ քննարկում են Հայաստանի դեմ կիրառվելիք քայլերի մասին։ Ի՞նչ կանի հայկական կողմը, անկեղծորեն չենք կարող ասել, համենայնդեպս, այս պահի դրությամբ Երեւանի քաղաքապետարանը հայտնել է, թե հուշարձանը քանդելու մտադրություն քաղաքային իշխանությունը չունի։

Մեկ այլ օրինակ մեր հանրության այն շերտի համար, որն իրապես հավատում է կամ ձեռնտու է, որ հավատա թուրքական կողմի հետ բարեկամությանը։ Այս շերտը կարող է մեզ չլսել նույնիսկ։ Միայն թուրքական կողմին լսելով կհասկանա, որ խաղաղության թեզը կեղծ է։ Երբ Թուրքիայում երկրաշարժերի շարքից հետո Հայաստանը օգնության ձեռք մեկնեց, ինչ եղավ Թուրքիայի պատասխանը. «Երկրաշարժից հետո Հայաստանի հետ ցամաքային սահմանը բացվել է մարդասիրական օգնության առաքման համար, սակայն սահմանների բացումը կախված է քաղաքական իրավիճակից։ Հայաստանի հետ ամեն քայլ Թուրքիան համաձայնեցնում է Ադրբեջանի հետ» (Չավուշօղլու)։ Այսինքն՝ չի լինելու տնտեսական համագործակցություն առանց քաղաքական իրավիճակի կարգավորման։ Բնականաբար, այնպիսի կարգավորման, որ ձեռնտու է թուրքական կողմին։ Իսկ Ադրբեջանը բազմիցս նշել է՝ իր համար Հայաստանի Հանրապետություն չկա, կա «Արեւմտյան Ադրբեջան»։ Ի՞նչ է անում այս կարգի թշնամու հետ խաղաղության պատրաստ հայկական կողմը։ Ցավոք, զուտ արձանագրում է, թե ադրբեջանական զինուժն ինչքան հողերի է տիրացել Սյունիքի, Վայոց ձորի ու Գեղարքունիքի մարզերում՝ «մոռանալով», որ այդ ահագնացող թվերի հետեւում զուտ տվյալ տարածքի մեր հայրենակցի սոցիալական վիճակը չէ, այլ՝ մեր պետության լինելիության ու արժանապատվության հարցը։

Իրապես խաղաղությունը լավ բան է, առողջ բանականություն ունեցող որեւէ մարդու սիրտը պատերազմ չի ուզում։ Բայց առողջ բանականություն ունեցող նույն մարդը գիտի՝ խաղաղության պատրանքը խաղաղությունը չէ, եւ չի վազի ընկնելու այն հարեւանի գիրկը, որ ամեն օր ոտնահարում է իր արժանապատվությունը՝ տարածքի, անձի, գույքի նկատմամբ ամենակոպտագույն խախտումներով։ Այն հարեւանի գիրկը, որ ռազմական հանցագործ է ոչ միայն պատերազմի ժամանակ։ Որ միջազգային ահաբեկիչ է բնույթով ու գործելակերպով։ 44-օրյայից հետո ադրբեջանական սոցհարթակներում հարցումներ էին անցկացվում, թե ով ինչ կանի հայի բռնելիս։ Պատասխանողների գերակշիռ մասի ուզածը սա էր՝ «բռնաբարել հայուհիներին», «գլխատել հայ զինվորին» եւն։ Ուզածը, ոչ թե երազանքը, որովհետեւ 44-օրյային նրանք ե՛ւ գլխատել են, ե՛ւ բռնաբարել։ Այսինքն՝ միջազգային մի հատված, մեր ներքին մի հատված հային դրդում են խաղաղության գնալ նույն հային բռնաբարածի, սպանածի, գլխատածի հետ։ Ռազմական հանցագործի ու միջազգային ահաբեկչի հետ բարեկամությունը ո՞րն է։ Ի վերջո, հո բոլորս «ստոկհոլմյան սինդրոմով» չե՞նք տառապում։

Մեկ այլ փաստ եւս հիշեցնենք. ահաբեկիչ, հանցագործ, հայատյացությունն ու հայասպանությունը պետական մակարդակով խրախուսող Ադրբեջանի նախագահ Ալիեւն ինքն է հայերին անվանում ֆաշիստներ՝ նշելով, թե 44-օրյային հաղթել է «հայկական ֆաշիզմին»։ Բնականաբար, չի խոսի, որ «հայկական ֆաշիստը» գերի ընկած թուրք զինվորին վիրահատում էր Ստեփանակերտի հիվանդանոցում ու փրկում  կյանքը…

Միջազգային ահաբեկիչը կխոսի այնքան ժամանակ, քանի դեռ չենք հակադարձել՝ բոլոր օղակներով ու բոլոր ոլորտներում։ Այդ ահաբեկիչը կխոսի այնքան ժամանակ, քանի դեռ մեր պետությունը թույլ է տալիս, որ հանրության մի շրջանում ծլարձակեն միջազգային այն «կտերը», թե սպորտը, շոուն, երգն ու պարը, տնտեսությունը, սոցիալական հարցերը կապ չունեն քաղաքականության հետ։ Մինչդեռ պետք է ցույց տալ ճիշտ հակառակ փաստերը։ Օրինակ՝ ժողովրդավարության հայր համարվող ԱՄՆ-ը ձեռքի մի շարժումով հետ է կանչում իր գործարարներին այն երկրներից, որոնց հետ տվյալ պահին ինչ-ինչ քաղաքական խնդիներ է ունենում։ Ռուս-ուկրաինական զարգացումների համապատկերում Ռուսաստանը զրկվել էր «Եվրատեսիլ 2022»-ին, «Եվրատեսիլ 2023»-ին մասնակցելու իրավունքից, ՖԻԴԵ-ն արգելել էր ռուս եւ բելառուս շախմատիստներին հանդես գալ իրենց երկրների դրոշների ներքո, ՖԻՖԱ-ն Ռուսաստանին արգելել էր հանդես գալ իր դրոշով եւ հիմնով: Արեւմուտքն իր որոշ բուհերում արգելում է նույնիսկ ռուս գրականության դասավանդումը, համերգային ցանկերից հանվում են կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Ինչն էլ, իր հերթին, ՌԴ-ին է թույլ տալիս քարոզչությամբ ցուցադրել «արեւմտյան արժեհամակարգը» եւն։ Նույն ռուս-ուկրաինական դեպքերով պամանավորված՝ եվրոպական շատ երկրներ, սոցիալական կոշտ փոփոխությունների գնալով, մեծացնում են ռազմական ծախսերը։ Այսինքն՝ չկա մի ոլորտ, մի դաշտ, մի տիրույթ, որ քաղաքականության հետ կապ չունենա։ Աշխարհաքաղաքական այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ բոլոր երկրները վերանայում են իրենց ծախսերը, առաջնահերթությունները, գործելաոճը։ Թուրքիան չի հրաժարվում իր նորօսմանական եւ համաթուրանական ծրագրերից։ Ի՞նչ է անում Հայաստանը… Գնում է, իբր, խաղաղության, իսկ իրականում Հայաստանի ու Արցախի ճակատագիրը  վերջնականապես վտանգելու ճանապարհով եւ մարտահրավերներին դիմակայելու ոչ մի քայլ չի ձեռնարկում՝ ոչ տնտեսական, ոչ ռազմաքաղաքական առումներով։

Վերջին հավելումը. բոլոր նրանք, ովքեր համարում են, որ թուրք-հայկական տնտեսական կամ այլ համագործակցությունը քաղաքական հարցեր կլուծի, ճիշտ են։ Իհարկե, կլուծի։ Բայց՝ հօգուտ ո՞ւմ։ Վրաց-թուրքական տնտեսական համագործակցության հետեւանքը աչքներիս առաջ է (այն Վրաստանի, որ թուրքական կողմի հետ, համենայնդեպս, չունի այն խնդիրները, ինչ մենք)։ Այլ կերպ՝ վրացական Աջարիայում Անկարայի տնտեսական էքսպանսիայի՝ Անկարայի համար հաջողված փորձն է, որի հետեւանքով Աջարիան վերածվել է թուրքական ազդեցության գոտու: Մեր պարագայում թուրքական կողմը չի սեթեւեթի եւ «փափուկ ուժի» չի դիմի, ժամանակ չի վատնի, միանգամից կանցնի իր ուզածին։

Մեր իրականության պատճառն այն է, որ ոչ ներսում, ոչ դրսում օրակարգում ձեւակերպված չէ հայկական ազգային ու պետական շահը։ Մեր խնդիրն այս շահերը սահմանելով՝ մեր իսկ հնարավորությունները ստանձնելն է։ Դրա համար ունենք բոլոր հիմքերն ու իրավունքները՝ նաեւ միջազգային նորմերով հաստատված։ Մենք կորած չենք, այս իրավիճակից դուրս գալու ուղիներն էլ կորսված չեն, դրանց մասին մեկ անգամ չէ, որ խոսվել է։ Պետք է պարզապես գործել։

Կիսվել2Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
«Նեմեսիսի» արձանը՝ Թուրքիայում ընթացող ընտրապայքարի հորձանուտում

«Նեմեսիսի» արձանը՝ Թուրքիայում ընթացող ընտրապայքարի հորձանուտում

Կապիտալիզմը վանդակի մե՞ջ է

Կապիտալիզմը վանդակի մե՞ջ է

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist