Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Անմահ երթ

Մայիսի 12, 2023
Սոցիում
Անմահ երթ
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
133
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արդեն 11 տարվա պատմություն ունի «Անմահ գունդ» քաղաքացիական-հայրենասիրական շարժումը, որը Հայրենական մեծ պատերազմի սերնդի հիշատակի պահպանմանն է միտված։ Մեր երկիրը նույնպես մասնակցում է այս շարժմանը։ Այս տարի տոնական երթը կայացավ «Անմահ գունդ» քաղաքացիական-հայրենասիրական շարժման ու Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ։

Երթը մեկնարկեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ եւ ավարտվեց Մեծ հայրենականում տարած հաղթանակին նվիրված հուշահամալիրում՝ հոգեւոր հոր օրհնության խոսքով եւ հարգանքի տուրքով: Մինչ երթի սկսվելը եկեղեցում կայացավ հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Մեծ հայրենականում նահատակված մեր հայրենակիցների։ Բազմամարդ երթն առաջնորդում էր նվագախումբը, որի կազմում էր նաեւ ՀՀ ԵԿՄ Էրեբունու բաժանմունքի «Պատանի երկրապահ» ակումբի թմբկահարների համույթը՝ ավագ ենթասպա Սամվել Խաչատրյանի ղեկավարությամբ։ ՀՀ ԿԳՄՍՆ գեղարվեստական դաստիարակության ու մշակույթի մանկապատանեկան կենտրոնի տնօրեն Սամվել Բալոյանը նամակով դիմել էր ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Ս. Միքայելյանին՝ նշելով, որ փառատոնի կազմակերպիչներից Ռուբեն Հովհաննիսյանի կողմից համույթն իրավունք է ստացել մասնակցելու երթին եւ խնդրել թույլտվություն։

Նվագախմբի հետեւից խորհրդային «Պոբեդա» եւ այլ հին ավտոմեքենաներով անցել էին Մեծ հայրենականի վետերանները, Կարմիր բանակի համազգեստով երիտասարդներ, քաղաքացիական անձինք՝ իրենց հետ տանելով Հայաստանի եւ Ռուսաստանի 100-մետրանոց դրոշներն ու Գեորգիեւյան ժապավենը, ինչպես նաեւ՝ խորհրդային բանակի մարշալների, գեներալների եւ պատերազմի հերոսների լուսանկարներ, փուչիկներ եւ ծաղիկներ։

Այժմ, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում ապրում է 67 վետերան, նրանցից ամենատարեցը 103 տարեկան է: «Անմահ գունդ» շարժման երթին մասնակցել է 8 հոգի։ ՀՀ ԵԿՄ Էրեբունու բաժանմունքի «Պատանի երկրապահ» ակումբի հրամանատար Ս. Խաչատրյանը տեղեկացրեց, որ իր սաները սիրով են մասնակցել երթին եւ աչքի ընկել իրենց կազմակերպվածությամբ եւ արժանացել խորհրդանշական պարգեւների։ Երթին մասնակցել է նաեւ Երեւանի Էրեբունու վարչական շրջանում գործող թիվ 160 հիմնական դպրոցի 7-րդ Զ դասարանը՝ դասղեկ Աննա Դավթյանի հետ։ Մայիսի 10-ին պատանի երկրապահներն ու 7-րդ դասարանցիները ներկա եղան «Դեպի արեւ» եւ «Կանչ» երգչախմբերի գեղարվեստական ղեկավար Վարդուհի Խաչատրյանի «Իմ տեսնող աշխարհը» խորագրով 25-ամյա հոբելյանական համերգ-երեկոյին։

ԿիսվելTweetԿիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Հայրենիքի պաշտպանության դիրքերում

Հայրենիքի պաշտպանության դիրքերում

Իսրայելը ցանկանում է լռեցնել «իրանական ձայնը»

Իսրայելը ցանկանում է լռեցնել «իրանական ձայնը»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist