Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Լույս, դեպի լույս հոգով

Մայիսի 13, 2023
Մշակույթ
Լույս, դեպի լույս հոգով
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
337
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երեւանի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) Գեղարվեստական դաստիարակության եւ մշակույթի մանկապատանեկան կենտրոնի (ԳԴՄՄՊԿ) «Կանչ» եւ «Դեպի լույս» երգչախմբերի գեղարվեստական ղեկավար Վարդուհի Խաչատրյանի բեմական եւ ստեղծագործական 25-ամյա հոբելյանական «Իմ տեսնող աշխարհ» խորագրով համերգ-երեկոն։ «Դեպի լույս» երգչախումբը գործում է  Երեւանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում, որի տնօրենն է վաստակաշատ մանկավարժ Ալեքսան Ահարոնյանը։ «Կանչ» երգչախումբը գործում է ԳԴՄՄՊԿ-ում, որն արդեն 40 տարի է՝ ղեկավարում է մշակույթի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Սամվել Բալոյանը։ Համերգը նվիրված էր հիշյալ երգչախմբերին։ Ներկա էին ծնողներ, երգարվեստի սիրահարներ, աշակերտներ, ուսուցիչներ։ Բացի «Դեպի լույս» եւ «Կանչ» երգչախմբերից, համերգի ընթացքում ելույթ ունեցան նաեւ հատուկ հրավիրված երաժշտական խմբեր։

ՀՀ ԿԳՄՍՆ ԳԴՄՄՊԿ «Միլենում» ժամանակակից պարի ստուդիայի սաները (գեղարվեստական ղեկավար՝ Քրիստինա Ավագիմյան, պարուսույց՝ Շուշան Դաբաղյան) հանդես եկան պարային կատարումներով, որոնցից վերջինը շնորհավորհական էր։ «Մայրիկ» երգը հնչեց մեներգիչ Արամ Հովհաննիսյանի կատարմամբ՝ ԳԴՄՄՊԿ Սաթենիկ Թոփուզյանի անվան մարիոնետների թատրոնի սաների (գեղ. ղեկ.՝ Մարո Անդրիասյան) եւ թիվ 14 հատուկ դպրոցի պարի խմբակի (գեղ. ղեկ.՝ Նելլի Աբովյան)  աջակցությամբ։ Արմեն Դիվանյանի անվան «Արեւներ» մանկապատանեկան համույթի սաները գեղարվեստական ղեկավար Արփինե Հովհաննիսյանի գլխավորությամբ հանդես եկան Վարդուհի Խաչատրյանի արդեն 15 տարվա պատմություն ունեցող եւ աշխարհի տարբեր երկրների բեմերից հնչած «Իմ քոչարին» երգի կատարմամբ, որն ուղեկցվեց գեղեցիկ պարով։ «Վան» ակորդեոնահարների համույթը՝ Հարություն Մուրադյանի ղեկավարությամբ, նույնպես հատուկ հյուրերի կազմում էր։ Ներկաներին իրենց հրաշալի կատարումով ողջունեցին նաեւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի քանոնահարուհիներ Աննա Հայրապետյանը՝ հանրապետական ու միջազգային «Վերածնունդ» մրցույթների բազմակի դափնեկիր, եւ Գոհար Սոլկարյանը՝ նույն մրցույթների առաջին կարգի դափնեկիր։ Համերգի հաղորդավար Սոնա Վերդյանը սիրով տեղեկացրեց՝ քանոնահարուհիների ղեկավարն է կոնսերվատորիայի դասախոս, պրոֆեսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Անժելա Աթաբեկյանը, որը ներկա էր համերգին եւ օրերս դարձավ 85 տարեկան։ Հաղորդավարուհին շնորհավորեց տաղանդաշատ քանոնահարուհուն, ով մեր ժողովրդի կողմից ճանաչված է որպես «Քանոնի թագուհի»։ Համերգի կազմակերպիչների կողմից Ա. Աթաբեկյանին նվիրվեց ծաղկեփունջ, որից հետո հնչեց «Ալեկոծ ծովը»  ստեղծագործությունը քանոնահարուհիների կատարմամբ։ Համերգի հիմնական մասում հանդես եկան «Դեպի լույս» երգչախմբի սաները, ովքեր, չնայած որոշ տեսողական խնդիրներին, կարողացան մոտ 1 ժամ իրենց հրաշալի կատարումներով հիացնել ունկնդրին, հուզել, հավատ ներշնչել, որ պետք է ուժեղ լինել հոգով ու ձգտել դեպի լույս ու երջանկություն։

Համերգի սկզբում ներկայացվեց ֆիլմ «Հայ արեւ» համույթի՝ «Հայաստան» երգի կատարմամբ։ Հաղորդավար Ս. Վերդյանը, ներկայացնելով երեկոյի ծրագիրը, ասաց. «Այս գեղեցիկ եւ, ընդհանրապես, մեր բոլոր գեղեցիկ օրերի եւ կյանքի համար պարտական ենք մեր հերոսներին, մեր քաջերին…»։ Եղավ լռության րոպե՝ ի հարգանք անմահ հերոսների վառ հիշատակի։ Այնուհետեւ հաղորդավարն անդրադարձավ Վարդուհի Խաչատրյանի ստեղծագործական գործունեությանը։ Երգչուհին 1998 թ. «Արձագանք» ստուդիայում ձայնագրել է իր առաջին երգը, այնուհետեւ թողարկել հեղինակային «Սիրո անուրջներ» առաջին ձայնասկավառակը։ Շուտով նույն սկավառակի հիման վրա նկարահանվել է տեսահոլովակ։ Արդեն Վիա բեմական ահունով Վ. Խաչատրյանը հանդես է եկել բազում համերգներով, ձայնագրություններով, մշակութային այլ գործունեությամբ։ Այս 25 տարվա ընթացքում բազում մրցույթներում արժանացել է մրցանակների, դարձել դափնեկիր։ Այնուամենայնիվ, նրա ստեղծագործական կյանքում ամենակարեւոր փուլն սկսվում է 2016-ից։ Համերգի ընթացքում հիմնականում հնչեցին Վ. Խաչատրյանի գրած երգերը փոքրիկների համար։ «Դեպի լույս» անվանումը երգչախումբն ստացել է իր ղեկավարի համանուն երգից, որն էլ դարձել է երգչախմբի օրհներգը։ Եվ այս երգով էլ պատանի երգիչների խումբն սկսեց համերգը։ Պարզապես տեսնել ու լսել է պետք՝ ինչպիսի սիրով էին երգում «Դեպի լույս»-ը երգը այն երեխաները, ովքեր ձգտում են լույսի, ովքեր տեսնում են սրտով։ Ու «Դեպի լույս»-ի կողմից հնչեցին «Իմ դպրոց», «Հավատում ենք», «Տեսնող սրտեր», «Իմ մայրիկը» եւ այլ երգեր՝ մեկը մյուսից լավ ու հրաշալի կատարմամբ։ Երեկոյի ընթացքում հնչեց նաեւ «Հայի երազ» երգը, որ կատարվեց առաջին անգամ։ Երբեմն «Դեպի լույս» եւ «Կանչ» երգչախմբերը հանդես էին գալիս միասնական երգերով։ «Կանչի» սան, Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պետական քոլեջի ուսանող Արթուր Նիկոլյանը դերասանական վարպետությամբ կատարեց «Հայոց կռունկ» երգը՝ արժանանալով ներկաների ծափողջույններին։

Համերգի վերջում «Դեպի լույս»-ի պատանիների հետ «Հայ զինվոր» երգը կատարեցին նաեւ Երեւանի Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտները՝ Շուշան Անտոնյանի ղեկավարությամբ։ Մոտ 2 ժամ տեւած համերգի ընթացքում եղան այլ ելույթներ եւս։ Համերգին ներկա էին նաեւ ՀՀ ժողովրդական արտիստ, բանասիրական գիտությունների դոկտոր, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր եւ «Սայաթ-Նովա» մշակութային միության ղեկավար Թովմաս Պողոսյանը, ԿԳՄՍՆ ԳԴՄՄՊԿ տնօրեն Սամվել Բալոյանը, ինչպես նաեւ թիվ 14 հատուկ դպրոցի տնօրեն Ալեքսան Ահարոնյանը։ Իրենց արդեն 80-ամյա դպրոցի մշակութային կյանքում մեծ ձեռքբերումների համար Ա. Ահարոնյանը Նիկողայոս Տիգրանյանի անվան ոսկե մեդալով պարգեւատրեց Վարդուհի Խաչատրյանին՝ շնորհավորելով երեկոյի առթիվ։ Դպրոցի տնօրենն առավել կարեւորեց այն, որ մինչեւ արցախյան 44-օրյա պատերազմը «Դեպի լույս» երգչախումբը ղեկավարի գլխավորությամբ այցելել է Արցախ, հանդես եկել զորամասերում։ Առանձնահատուկ ոգեւորություն են իրենց  պարգեւել Արցախի զորամասերի համերգները: «2018 թ. սեպտեմբերի 10-15-ը եղանք Արցախի զորամասերում, համերգներում շատ ջերմ էին անցնում, երեխաները մեծ ուրախություն ապրեցին, երբ զինվորները նրանց հետ գրկախառնված պարեցին, երգեցին: Բոլոր զորամասերի կողմից պարգեւատրվեցինք պատվոգրերով: Մեր հուզմունքն ավելի մեծ էր, երբ այցելեցինք եւ համերգ ունեցանք Ստեփանակերտի անհետ կորածների եւ զոհվածների հուշ-թանգարանում: Մեծ բավականություն ստացած վերադարձանք»,-մի առիթով ասել է երգչախմբի գերղարվեստական ղեկավար Վարդուհի Խաչատրյանը: Երեկոյի վերջում Վ. Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին եւ իրենց համերգի կայացմանն աջակցողներին։

Հ. Գ. 1938 թ. Կույրերի միավորումում միտք է հղացել եւ կազմակերպվել Հայաստանում կույր մանուկների կրթության եւ դաստիարակության գործը: 7-ամյա գիշերօթիկ դպրոցն իր գործունեությունն սկսել է 1939 թ. ապրիլի 29-ից: Դպրոցը 7-ամյա ծրագրով գործել է մինչեւ 1954 թ., որից հետո ՀԽՍՀ լուսավորության մինիստրության կողմից մտցվել է 10-ամյա միջնակարգ կրթությունը:

Կիսվել1Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
IPSE DIXIT. Լյուդվիգ ՎԻՏԳԵՆՇԹԱՅՆ

IPSE DIXIT. Լյուդվիգ ՎԻՏԳԵՆՇԹԱՅՆ

Բացելով պատմության մութ էջերը

Բացելով պատմության մութ էջերը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist