Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Եկատերինբուրգում կայացել է «Սվերդլովսկի մարզում Հայաստանի օրեր» նախագծի գալա համերգը

Մայիսի 13, 2023
Մշակույթ
Եկատերինբուրգում կայացել է «Սվերդլովսկի մարզում Հայաստանի օրեր» նախագծի գալա համերգը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
106
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մայիսի 12-ին «Ռուսաստանի տարածաշրջաններում Հայաստանի օրեր» նախագծի շրջանակներում Եկատերինբուրգի Սվերդլովսկյան պետական մանկական ֆիլհարմոնիայի Եկատերինինսկի դահլիճում կայացել է «Հայաստան-Ռուսաստան. Մշակույթների երկխոսություն» խորագրով գալա համերգը։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունից։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը և Սվերդլովսկի մարզի փոխնահանգապետ Վասիլի Կոզլովը։

Վ.Հարությունյանն իր խոսքում նշել է «Սվերդլովսկի մարզում Հայաստանի օրեր» նախագիծը Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի օրվա տոնից հետո անցկացնելու խորհուրդը ՝ ընդգծելով, որ դա խորհրդային ժողովրդի ընդհանուր հաղթանակն էր ֆաշիզմի դեմ։ ՀՀ դեսպանը նաև նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդներին միավորում են եղբայրական կապերը, դարավոր պատմությունը, ընդհանուր հաղթանակներն ու մշակութային անքակտելի կապերը։

Իր հերթին, Սվերդլովսկի մարզի փոխնահանգապետ Վ.Կոզլովը շնորհակալություն է հայտնել դեսպանությանը «Սվերդլովսկի մարզում Հայաստանի օրեր» նախաձեռնության և հայկական հարուստ մշակույթին առավել հանգամանալից ծանոթանալու հնարավորության համար և վստահություն հայտնել, որ նախագիծը կնպաստի երկու երկրների միջև մշակութային և հումանիտար կապերի հետագա զարգացմանը:

Երեկոն շարունակվել է Ռուսաստանի պետական ​​ակադեմիական Մարիինյան թատրոնի մենակատարների, Մոսկվայի Ս.Փարաջանովի թատրոնի արտիստների, Ա.Բաբաջանյանի անվան միջազգային հիմնադրամի  մենակատարների, «Արարատ Բենդ» ազգային նվագարանների համույթի և այլ երաժշտական ​​խմբերի ելույթներով։

Միջոցառմանը Սվերդլովսկի մարզի կառավարության, Եկատերինբուրգի վարչակազմի, ինչպես նաև ծրագրի իրականացմանն աջակցած այլ տարածաշրջանային կազմակերպությունների ներկայացուցիչներին հանձնվել են դեսպանության շնորհակալագրեր:

«Սվերդլովսկի մարզում Հայաստանի օրեր» նախագիծը մեկնարկել է նախօրեին՝ Եկատերինբուրգի «Главный проспект» պատկերասրահում կայացած «Սարյանից մինչև Փարաջանով» խորագրով կերպարվեստի ցուցահանդեսի բացմամբ։ Նախագծի շրջանակներում կանցկացվեն նաև Հովհաննես Թումանյանի հեքիաթների վրա հիմնված մուլտֆիլմերի և Հայկական կինոյի 100-ամյակին նվիրված ռետրոսպեկտիվ ցուցադրումներ, ինչպես նաև Պ.Տրետյակովի հիմնադրամի՝ Հայաստանի մշակույթին և արվեստին նվիրված «Ռուսական արվեստ» ամսագրի հատուկ թողարկի շնորհանդեսը:

«Սվերդլովսկի մարզում Հայաստանի օրերի» փակումը տեղի կունենա 2023 թվականի մայիսի 16-ին Սվերդլովսկյան Պետական ​​ֆիլհարմոնիայում՝ Ուրալի ակադեմիական ֆիլհարմոնիկ նվագախմբի և հայ նշանավոր թավջութակահար Նարեկ Հախնազարյանի մասնակցությամբ։

«Սվերդլովսկի մարզում Հայաստանի օրեր» նախագծի կազմակերպիչներն են Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը և դեսպանության մշակութային կենտրոնը։ Նախագիծն իրականացվում է Սվերդլովսկի մարզում ՀՀ պատվավոր հյուպատոսի,  Եկատերինբուրգի վարչակազմի և քաղաքի հայ համայնքի աջակցությամբ։ Ծրագրի ղեկավարն է Մշակութային կենտրոնի ղեկավար  Վլադիմիր Գաբբեն։

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Բոլորի դեմ դուրս գալու անխոհեմ քայլի հետեւանքներին սպասելիս

Շրջանցելով արդարությունն ու արդարադատությունը

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist