Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

«Գնացքի» ընթացքը կասեցնել է պետք

Միայն այդպես հայկական կողմը կվերագտնի իր ձայնի իրավունքը

Մայիսի 16, 2023
Հանրապետություն
«Գնացքի» ընթացքը կասեցնել է պետք
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
449
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Բաբելոնյան կավե սալիկ քարտեզը գիտենք՝ Հայաստանը նշված է աշխարհի կենտրոնում, մյուս երկրներն են Բաբելոնն ու Ասորիքը։ Քարտեզի կենտրոնը մեր Եփրատ գետի ավազանն է, որ հյուսիս ու հարավ է տարածվում։ Այս քարտեզը հենց Եփրատի արեւելյան ափին էլ հայտնաբերել են հետազոտողները։ Բեհիսթունի արձանագրության մասին էլ հայտնի է։ Եռալեզու արձանագրություն է։ Հիշատակվում է Հայաստանը. հին պարսկերենով՝ Արմինա կամ Արմանիյյա, էլամերենով՝ Հարմինուեա, բաբելոնյան գրով՝ Ուրարտու։ Թվագրությունը՝ Ք. ծ. ա. 517 թվական։ Աշխարհագրագետ, պատմաբան Հեկատեոսը Ք. ծ. ա. 476 թ. է խոսել Հայաստանի մասին՝ նշելով Արմենիա անունը։

Քարտեզները պատմության կենդանի վկայագրերն են, եւ բնականաբար, հին քարտեզներում ու արձանագրություններում այսօրվա աշխարհի շատ պետություններ չկան։ «Պատմական հողերից» խոսող Ադրբեջանը ոչ միայն հին, այլեւ՝ 20-րդ դարասկզբի քարտեզներում էլ չկա։ Քարտեզները մի կողմ. 1918 թ. հայկական հողերի վրա արհեստականորեն ստեղծված Ադրբեջան կոչվող պետության իբր ադրբեջանցի «ժողովուրդը» նույնիսկ մարդահամարներում որպես միավոր չի եղել։ Կոչվել են կովկասյան մուսուլմաններ։ Նշել ենք՝ երբ 1926 թ. Խորհրդային Միությունում առաջին մարդահամարը տեղի ունեցավ, «ադրբեջանցիները» դարձյալ տեղ չգտան ազգությունների ցանկում, երբ կային նույնիսկ վայնախները, յակուտները։ Երբ 1929 թ. Թիֆլիսում լույս տեսավ «Անդրկովկասը թվերով» վիճակագրական պաշտոնական տեղեկատուն, «ադրբեջանցիները» դեռ չկային։

Մինչեւ 1936 թ. անուն անգամ չեն ունեցել։ Հետո՝ Մոսկվա, կարգադրություն-այսուհետ տարածքի ժողովուրդը կոչվում է ադրբեջանցի։ Ամեն ինչ արվեց եվրամասոնական ու բոլշեւիկ մասոնական հեռահար հակահայ եւ այլ կեղտոտ նպատակներով։ 1918-ից այս կողմ քարտեզները ակնառու ցույց են տալիս, թե ինչպես են Ադրբեջանին Հայաստանի հաշվին լավություն արել՝ հողերը կտորներով պոկելով։

Հիմա այս՝ իրականում սեփական տարածք չունեցող Ադրբեջանն իր՝ իրականում անուն չունեցող «ժողովրդով», մեր իսկ տարածքներում բնավորված, հավակնություններ ունի մեր մյուս տարածքների նկատմամբ՝ Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության։ Ու անկարելի է քաղաքակիրթ բառերով բնորոշել այն իրավիճակը, որ այսօր է ստեղծվել, եւ խոսել եվրոպական բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարության՝ Հայաստանի՝ 29.800 քառ. կմ եւ Ադրբեջանի՝ 86.600 քառ. կմ  տարածքային ամբողջականության անհեթեթության մասին։ Երկու թվերն էլ անհեթեթ են, բայց անհեթեթ են… Ադրբեջանի օգտին։

Սա նշանակում է՝ ադրբեջանական կողմին է հանձնվում Արցախը՝ մեր 120 հազար հայրենակիցներին ցեղասպանության առաջ կանգնեցնելով։ Նրանց իրավունքների ու ապահովության մասին խոսույթն ընդամենը դատարկ ճամարտակություն է։ Եվ Հայաստանի հերթը հետո՛ չի գալու, այն արդեն եկել է՝ Սյունիքի, Վայոց ձորի եւ Գեղարքունիքի մարզերում հսկայածավալ անվտանգային խնդիրներ ունենք։ Այս 29.8 հազ. քառ. կմ-ն ենթադրում է, որ այն, ինչ «եղբայրության» անվան տակ խորհրդային տարիներին Հայաստանից պոկել են ու տվել Թուրքիայի կովկասյան փշրտուքին, այն, ինչ մենք Արցախյան առաջին ազատամարտում վերաազատագրել էինք՝ շտկելով մեր ազգային արժանապատվության ողնաշարը, հանձնվում է։ Հենց այնպես չէր Ադրբեջանը խոսում այսպես կոչված «անկլավներից»…

Եթե մենք վերջնականապես այնքան շրջահայաց չլինենք, որ գնանք թշնամու առաջադրածով (ուղղակի թշնամու եւ ընդհանրապես հակահայ ուժերի), ապա անվտանգության խնդիրներ են ունենալու նշյալ մեր երեք մարզերից բացի նաեւ Արարատի մարզը, Տավուշի մարզը, հակիրճ՝ մեր ամբողջ երկիրը։ Բայց վտանգը նոր չէ, ծավալներն են մեծանում, երկիրը թշնամու ուղիղ նշանառության տակ է հայտնվում։ Երբ մենք որոշեցինք մի բարձունքի համար չպայքարել, որովհետեւ ձյունապատ է ու Երեւանից հեռու, ճանապարհահատվածի համար չպայքարել, որովհետեւ դարձյալ Երեւանից հեռու է եւ այլն, վտանգեցինք նույն Երեւանը։

Բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե Արցախը զիջելով թշնամին իրեն խելոք կպահի ու  Հայաստանին ձեռք չի տա, ապա կամ տգետ են, կամ հայրենադավ։ Մեր հայրենիքից՝ Հայկական լեռնաշխարհից մեզ մնացած այս փոքրիկ հատվածի համար չպայքարելը ոչ մի արդարացում ու բացատրություն չունի։ Թշնամին անխելք չէ, որ իրեն զուսպ պահի, կամ ինչու պետք է զուսպ պահի։ Երբ Հայաստանի Հանրապետությունն անվանում է «Արեւմտյան Ադրբեջան» ու հայկական կողմից իբրեւ պատասխան ստանում է ոչ թե գործողություն, այլ՝ խղճուկ կոչ, շարունակելու է «մարզել» ախորժակը։

Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղություն չի լինելու։ Ու խոսքը տարիների՛ խաղաղության մասին չէ։ Մեկ օրվա խաղաղություն նույնիսկ  չի լինելու։ Արցախի հարգը չիմանալով՝ մենք նստեցինք անդունդի վրա կախված թվացյալ երկաթգծով սլացող գնացքը։ Եթե գնացքի ընթացքը չկասեցվեց, ապա վերջին կանգառը անդունդում է։ Մեր ասածը հոռետեսության հետ բնավ կապ չունի։ Իրատեսություն է։

Երբ ադրբեջանական կողմն ինչ-որ քարտեզներից էր բարբաջում, հայկական կողմից միայն առանձին քարտեզագիրներ էին խոսում, բայց պետական ձայնը իրականում բացակայում էր։ Մինչդեռ մեր քարտեզագիրները բարձրաձայնում էին, որ ռուսական կողմից ակնարկ կա 1920-26 թթ. քարտեզների մասին, որոնք ԽՍՀՄ գլխավոր շտաբն է հրատարակել, եւ որոնց օրինակը ոչ հայկական եւ ոչ էլ ադրբեջանական կողմերը չունեն։ Եվ այդ քարտեզները վկայում են, որ ադրբեջանական կողմի այսպես ասած «անկլավների» հարցը հիմք չունի։ Թե ինչպես աշխատեցրեց հայկական կողմը դիվանագիտական հարթակը, պատասխանը մեր իրականությունն է։ Ինչ վերաբերում է մասնագիտական հարթակին, ապա… քարտեզագրության պետական ինստիտուտը փակված է։

Ինչի՞ հույսին է Հայաստանը կամ՝ ո՞ւմ հույսին է Հայաստանը։ Մեր ներկայիս վիճակը մեզ կարող է մի ճիշտ բան սովորեցնել՝ սեփական ուժերին հենվելու եւ չհավատալու ոչ ռուսական, ոչ եվրոպական, ոչ էլ որեւէ կողմի։ Բոլոր կողմերն ունեն սեփական շահը, եւ առայժմ այդ շահերը զուգակցվում են թյուրքական շահի հետ։ Մեր շահի հետ որեւէ կողմի շահ կզուգակցվի եւ, շեշտենք, զուգակցվելուց զատ կաշխատի միայն այն պարագայում, երբ այդ որեւէ կողմը տեսնի, որ Հայաստանը պատրաստակամ է սեփական ձայնը վերագտնելու։

Կիսվել2Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Կեղծ, սադրիչ տեղեկատվություն տարածելով

Բրյուսելից նոր բան չհայտնեցին

Հանգուցալուծումը՝ մայիսի 28-ին

Հանգուցալուծումը՝ մայիսի 28-ին

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist