Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Հուլիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Մեզ զայրույթ է պետք, ոչ թե զարմանք

Մայիսի 26, 2023
Հանրապետություն
Մեզ զայրույթ է պետք, ոչ թե զարմանք
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
316
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Բառերը հոգեբանություն են կերտում։ Պետական մակարդակում բառերը տվյալ ժամանակահատվածի քաղաքականության ու հետոյի քաղաքականության ցուցիչն են. երբ պարբերաբար, ամեն օր, նույնիսկ թշնամու հետ պատերազմի ժամանակ թշնամին հակառակորդ է որակվում, դա հենց այնպես չէ, մտածված քայլ է՝ հանրային հոգեբանությունում վաղվա քաղաքականության համար հիմքեր գցելու։

44-օրյայի ժամանակ պետական ինստիտուտները Ադրբեջանին հակառակորդ էին որակում։ Դա այնքան էր ասվում ու այնպես «նստեց» մեր մեջ, որ հաճախ «հակառակորդ» բառը շրջանառում էին նույնիսկ խմբագիրներ, լրագրողներ, քաղաքական ու հանրային գործիչներ, որոնք վստահաբար թուրքին թշնամի են համարում։ Բայց այս պարագայում «հակառակորդ» բառն անմիջապես ուղղվում էր, թուրքին թշնամի համարողներն ավելի զգոն էին դառնում եւ թյուրիմացաբար, «տեմպի տակ» գործածված սխալն անմիջապես շտկվում էր։ Բայց պետական համակարգն այդպես էլ մնաց «հակառակորդի» վրա, որովհետեւ թշնամու հետ հաշտության մղելու խնդիր կար. դե, մրցագորգ էր, եկան մրցեցին-գնացին, վաղը մի սեղանի շուրջ հաց կուտեն։ Իսկ եւ իսկը այս հոգեբանությամբ։

Հիմա հայը թուրքի հետ հացի նստել չի ուզում։ Հայը՝ արյամբ, ծագումով, գիտակցությամբ, հոգեբանությամբ։ Չի՛ ուզում եւ չի՛ կարող՝ արյամբ, ծագումով, գիտակցությամբ, հոգեբանությամբ։ Ուզում է եւ կարող է «հայը», որ զուտ այդպիսին է իր ազգանվան «յան»-ով, բայց արնափոխ է, խառնածին է, գենախախտ է կամ հոգեբանական շեղումներ ունի։

«Մի օր այս սերունդները՝ հայերը եւ այլասերվածները, իրար փոր պիտի թափեն» (Ավ. Իսահակյան)։ Հիմա այլասերվածն ուզում է հայի վիզը թոկ գցել ու թուրքի հետ հացի նստացնել։ Թշնամին թշնամի է՝ կապ չունի՝ ներքին, արտաքին, կողքի, վարի, վերի, թե այլասերված։ Ու հասկանալի է, որ թշնամին իր գործը պիտի անի, հային իր իսկ բնօրրանում եկվոր կամ տնվոր կարգի, Արցախը հայկական չհամարի, Որոտանի ու Շուռնուխի հայապատկանությունը վերացնի, Արցախում՝ հայկական հողում ապրող հայի ճակատագիրն էլ համեմատի Ավստրալիայում կամ ԱՄՆ-ում ապրող հայերի կեցության հետ, թե՝ ինչ անենք, որ Արցախում հայեր են ապրում, Ավստրալիայում էլ են հայեր ապրում։ Այսինքն՝ թշնամու համար Արցախը նույնացվում է Ավստրալիայի հետ, այն է՝  պարզապես տարածք, որտեղ հայեր են ապրում։

Թշնամին թշնամի է՝ տգետ կամ խելոքն էլ կապ չունի։ Տգետ է, խելոք թշնամին խոսք կտա կարդալու, խելոք է՝ իր ներսի մաղձը կթափի, թարախային պալարի պես կմեծանա ու կտարածվի հայի երկրով մեկ։ Հայտարարը նույնն է։ Թշնամին՝ կապ չունի՝ ներքին, արտաքին, կողքի, վարի, վերի, թե այլասերված, ատում է հային, Հայկական բնօրրանը ու հայի հետ կապված ամեն բան։

Թշնամու գործը թշնամությունն է, որ պիտի անի, բայց հա՛յն էլ պիտի անի ի՛ր գործը։ Որ պիտի լինի կիրառական։ Անպայմա՛ն կիրառական։ Այո, թշնամու խոսքին պիտի հակադարձի, որ թշնամու ասածը ներքին հարթակում, հանրության որոշ շերտերի համար չշրջանառվի իբրեւ ճշմարտություն, իսկ արտաքին հարթակում տեսնեն, որ հակադարձ խոսք կա։ Բայց հայը չպիտի սահմանափակվի միայն թշնամուն խոսքով հակադարձելով։ Գործնական քայլը անհրաժեշտաբա՛ր պիտի հետեւի։ Թարախի պալարի հետ ինչ են անում՝ բժիշկներից զատ շատերը գիտեն, եթե խոսքը մարդու եւ նրա բուժման մասին է։ Բայց եթե այդ խոսքը երկրի մասով է ու տարածվող պալարը թշնամու պատճառով է, որ սպառնում է կուլ տալ երկիրը, լուծումն արդեն բուժումը չէ։ Պարզ պատճառով՝ թշնամուն բուժելու համար գումար ծախսելն անմտություն է։ Ու կապ չունի՝ որ թշնամին է՝ ներքին, արտաքին, կողքի, վարի, թե վերի…

Թշնամին թշնամություն անելու համար է, որ ընդդեմ հայի այլ թշնամիների հետ միանա, այլ թշնամիներով հային վախեցնի, օրը մի կեղծ թեզ գցի ու հայի սիրտը կանգնեցնի։ Զարմանալու բան չկա։ Զարմանալին հայի պահվածքն է, որ ամեն անգամ զարմանում է թշնամու հերթական անբարոյականությունից։ Հայի գործը զարմանալու փոխարեն պիտի լինի զայրանալը։ Խոյերը թշնամու ճակատին զարմանալուց հետո չեն խփում, այլ՝ զայրանալուց։

Հիմա կամ հայը շարունակում է զարմանալ ու կորցնել իր բնօրրանից՝ Հայկական լեռնաշխարհից մնացած փոքրիկ ոտատեղը՝ Արցախն ու Հայաստանը, կամ, ի վերջո, ծառս է լինում։ Թշնամին մինչեւ հայի զայրույթը չզգա, հայի համար դրական ոչ մի տեղաշարժ չի լինելու։ Մեզ զայրույթ է պետք, այո՛, դաժանություն է պետք թշնամու հանդեպ, որ այդ թշնամին ոչ միայն գործողության դիմելու, այլեւ տգետ  թեզերն արտասանելու ժամանակ անգամ չունենա։ Թշնամին թշնամի է՝ կապ չունի՝ ներքին, արտաքին, կողքի, վարի, վերի…

Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

«Ես հավատում եմ երիտասարդներին»

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    302 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    129 Կիսվել են
    Կիսվել 52 Tweet 32
  • Հազարամյա գյուղը՝ Մռովի զորեղ լանջին

    20 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist