Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Հուլիսի 9, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Ծաղիկներ… Տիեզերական վարդապետին

Հուլիսի 7, 2021
Սոցիում
Ծաղիկներ… Տիեզերական վարդապետին
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
123
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ազգային արժեհամակարգի պահպանումը պայմանավորված է ոչ միայն քաղաքական գործընթացներով, այլեւ տվյալ երկրում իրականացվող կրթամշակութային լիարժեք միջոցառումներով, ավանդական տոներով ու սովորություններով, ծիսակատարություններով: Հայապահպանության այդ բաղադրիչների կարեւորությունը լավ են գիտակցում Արցախում, որտեղ հնարավոր բոլոր քայլերը ձեռնարկվում են առօրյա կյանքում ավանդապահ մնալու, սերունդներին դարերից եկող մեր լավագույն ավանդույթները փոխանցելու համար: Ասվածի իրողությունը հաստատող վառ օրինակներից կարելի է համարել «Գրիգոր Նարեկացի» համալսարանում կայացած ամենամյա վարդատոնը՝ նվիրված հայ մեծ բանաստեղծին եւ փիլիսոփային:

Միջոցառումը, որին ներկա էին պետական այրեր, մտավորականության ներկայացուցիչներ եւ ուսանողներ, մեկնարկեց Մեծն Նարեկացու հարթաքանդակին ծաղիկների տեղադրմամբ: Հանդիսության պահին, երբ տոնի մասնակիցներն իրենց ելույթներում արժեւորում էին նրա ազգապահպան առաքելությունը, բուհի պատուհաններից Տիեզերական վարդապետի պատվին առատորեն վարդի թերթիկներ էին թափվում հարթաքանդակի ուղղությամբ, իսկ աղջիկների վարդ-շուրթերից «հոսող» երգերն ու արտասանությունները, շարականները սեր ու խաղաղություն էին «ցողում» խորհրդանշական օրվան…

Համալսարանի ռեկտոր, ԳՄ նախագահ, բանաստեղծ Վարդան Հակոբյանի համոզմամբ՝ «Չնայած ժամանակները դառն ու խրթին են, սակայն հայը շարունակում է պահպանել իր ինքնությունը, արարել եւ ընդվզել սանձարձակությունների դեմ, քայլել դեպի տիեզերական անհունություն, ունկնդրել վարդապետի խորհուրդները»: Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանն էլ կարծում է, թե համաշխարհային գրականության մեջ Գրիգոր Նարեկացին այն եզակի բանաստեղծներից եւ մտածողներից է, ով մարդկությանը տանում է ինքնամաքրման ու բյուրեղացման, ինքնահաստատման, հորդորում է պահպանել բարոյական արժեքները: Վարդատոնը եւս մի առիթ է արժեւորելու ճշմարիտը, շիտակը, առաքինին ու բարոյականը: Հատկանշական է, որ պատերազմից հետո կարեւորվում է ոչ միայն նարեկագիտությունը, այլեւ Վարդատոնը՝ խնկարկելով մեր սրբացած նահատակների հիշատակը:

Տոնական միջոցառման ծրագրում ներառվել էր նաեւ համալսարանի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահրամ Լալայանի՝ նորերս հրատարակված ««Մատյան ողբերգության» երկի խորհրդաբանական ընկալումները» գրքի շնորհանդեսը: Հեղինակը, գրիչը փոխարինելով զենքով, նահատակվել է արցախյան 44-օրյա պատերազմում: Ելույթ ունեցողների հավաստմամբ՝ Վ. Լալայանին հաջողվել է Նարեկացուն արժանի ուսումնասիրություն ստեղծել՝ իր ազնիվ ու պայծառ անունը զուգորդելով Տիեզերական վարդապետի հիշատակած սրբություններին:  Բանասիրական գիտությունների թեկնածու Ամալյա Գրիգորյանն ափսոսանքով խոսեց գրչընկերոջ ազնիվ եւ բարի մղումների, նրա գիտական ձեռնարկումների ու մարդկային շիտակ բնավորության մասին: Միջոցառմանը ներկա հերոսի մայրը՝ Վեներա Լալայանը, չթաքցնելով անափ վիշտը, ցավով նշեց, որ որդին այդպես էլ չհասցրեց լիարժեք վայելել կյանքը, ընտանիք կազմել, իրագործել մտահղացումները: «Նա հանուն հայրենիքի, շատերի պես բռնեց հավերժության ճամփան՝ մեզ պատգամելով ազատագրված տեսնել դրախտավայր Դիզակը, ծննդավայր Մեծ Թաղերը, բերդաքաղաք Շուշին»,- ասաց որդեկորույս մայրը:

Միջոցառման ավարտին նարեկագիտության մեջ ունեցած ավանդի համար մի խումբ գրողներ եւ գիտնականներ պարգեւատրվեցին «Գրիգոր Նարեկացի» մեդալով: Այդ պարգեւին (հետմահու) արժանացավ եւ երջանկահիշատակ Վահրամ Լալայանը:

Թեգեր: ԱրցախԳրիգոր Նարեկացիմշակույթ
ԿիսվելTweetԿիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ժպտերես ու պայծառ Հովհաննեսը

Ժպտերես ու պայծառ Հովհաննեսը

Ipse dixit

Ipse Dixit. Չեզարե ԼՈՄԲՐՈԶՈ

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Առեղծվածայինը՝ Ագարակում

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • «Վերականգնելով Հակոբավանքը՝ կվերանորոգենք ազգային մեր հիշողությունը»

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աղոթքներ ամուսնու համար

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12
  • Հայ-քրդական համագործակցության հեռանկարները

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist