Մայրաքաղաք Ստեփանակերտի Թումանյան 82 հասցեում կառուցվող նոր բազմաբնակարան շենքում ներկայում ընթանում են արտաքին և ներքին հարդարման աշխատանքներ: Ավարտվել է դուռ-պատուհանների տեղադրումը:
<<ԱԶԱՏ ԱՐՑԱԽ>>-ի թղթակցի հետ զրույցում շինարարությունն իրականացնող՝ ,,ՔԱՐԱՎԱՆ,, ՍՊ ընկերության աշխղեկ Արբակ Հարությունյանի փոխանցմամբ նախատեսում են շինաշխատանքներն ավարտել ընթացիկ տարվա դեկտեմբերին:
Բնակարաններում կգործի ջեռուցման համակարգ : Շենքի 13 հարկից 1-ը կծառայի որպես ապաստարան, մյուս հարկերը կունենան ընդհանուր թվով 108 բնակարան:
Մեր հաջորդ կանգառը՝ Տիգրան Մեծ փողոցի հարակից տարածքում կառուցվող նոր թաղամասի շինհարթակն էր, որտեղ ավարտվել են հողային աշխատանքները, այժմ հավաքվում է բետոնային հիմքի մետաղական կառույցը:
– Շինաշխատանքներն իրականացնում ենք առանց խոչըդոտների, չունենք ոչ աշխատուժի, ոչ անհրաժեշտ տեխնիկայի խնդիր: Բետոնային հիմքի համար նախատեսում ենք օգտագործել ավելի քան 84 տոննա կցամասեր: Աշխատանքների այս փուլը կավարտենք առաջիկա մեկ ամսվա ընթացքում,- մեզ հետ զրույցում ասաց կապալառու՝ ՙՙՊԱՆՏ՚՚ ՍՊԸ աշխղեկ՝ Պավել Հարությունյանը , հավելելով , որ շինաշխատանքները նախատեսում են ավարտել 2 տարվա ընթացքում :