Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները շարունակում են կատարել կողմերի սահմանազատման գծում հրադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգի եւ Բերձորի միջանցքով երթեւեկության, սննդամթերքի եւ տարբեր ապրանքների տեղափոխման անվտանգության ապահովման խնդիրներ:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի դիտակետերի անձնակազմը պարբերաբար մարտական պատրաստության գործողություններ եւ վարժանքներ է անցկացնում խախտումները, ինչպես նաեւ դիտակետի վրա հնարավոր հարձակումը կանխելու սցենարով:
«Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը հագեցած են «Ստուգակետ» ամրություններով, որոնք նախատեսված են զինծառայողներին փոքր զենքերից եւ բեկորներից պաշտպանելու, ինչպես նաեւ հարակից տարածքի բազմակողմանի դիտարկումներ իրականացնելու համար»,-հայտնում է ՌԴ ՊՆ-ն: