Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Արցախցիները հունիսի համար եւս կստանան 68-հազարական դրամ

Հուլիսի 15, 2021
Սոցիում
Արցախի կառավարությունը առաջիկա օրերին կհաստատի տեղահանվածների բնակարանային խնդրի լուծման ծրագիրը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
60
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Կառավարությունը վերաբաշխում կատարեց 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքում, որի նպատակն է 44-օրյա պատերազմի տնտեսական եւ սոցիալական հետեւանքները մեղմելու համար Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակվող քաղաքացիներին սոցիալական օգնության տրամադրման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ապահովելը հունիս ամսվա համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Նարեկ Մկրտչյանը նշեց, որ կառավարության 2021 թվականի  փետրվարի 12-ի որոշմամբ հաստատվել է Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնություն տրամադրելու միջոցառումը։ Միջոցառման շրջանակում դրամական օգնությունները շահառուներին արդեն իսկ վճարվել են մարտ-մայիս ամիսների համար։

«Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է ընդունել ներկայացվող նախագիծը, որով ՀՀ 2021 թվականի պետական բյուջեից միջոցներ են հատկացվում խնդրո առարկա միջոցառման շրջանակում շահառուներին վերջին՝ հունիս ամսվա, իսկ դրամական օգնության իրավունքը առաջին անգամ հունիս ամսին ձեռք բերած անձանց՝ նաեւ նախորդ ամիսների դրամական օգնությունը տրամադրելու համար»,- ասաց Նարեկ Մկրտչյանը՝ ավելացնելով, որ խոսքը 68-հազարական դրամի մասին է:

Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ պահանջվող գումարը կազմում է 7 մլրդ 744 մլն դրամ, որից պետական բյուջեից հատկացվող գումարը կազմում 5 մլրդ 864 մլն դրամ, իսկ պահուստային ֆոնդից պահանջվող գումարը՝ 2 մլրդ 200 մլն է, մնացած 3 մլրդ 684 մլն դրամը կտրվի նախարարության միջոցով իրականացվող միջոցառումների հաշվին:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ պետք է Արցախում կամաց-կամաց աջակցության ծրագրերից անցում կատարել զարգացման ծրագրերին, տնտեսության ակտիվությունը խթանող ծրագրերին:

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն էլ տեղեկացրեց, որ միայն սոցիալական բլոկով կառավարությունը ծախսել է 61,8 մլրդ դրամ, որը հասնելու է 80 մլրդ դրամի: «Արցախցիներին բնակարաններով ապահովելու համար «Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ պետք է մոբիլիզացնենք 104 մլրդ դրամ, ինչը նշանակում է, որ երեք տարվա կտրվածքով կառավարության ծախսը կկազմի 52 մլրդ դրամ»,- ասաց փոխվարչապետի պաշտոնակատարը:

Թեգեր: Արցախժողովուրդ
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Կառավարությունը երեք եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներին շոշափելի աջակցություն է ցուցաբերելու

Կառավարությունը երեք եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներին շոշափելի աջակցություն է ցուցաբերելու

Թալիբները Քաբուլին զինադադար են առաջարկել բանտարկյալներին ազատելու փոխարեն

Թալիբները Քաբուլին զինադադար են առաջարկել բանտարկյալներին ազատելու փոխարեն

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Հայկական բանակի հզորացումը հրամայական է

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist