Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 24, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Դեսպաններին հրավիրեցին ԱԳՆ. նրանց երկրները խորապես չէին վերլուծել Արցախյան հիմնախնդրի իրավական եւ զգացական կողմերը

Հուլիսի 15, 2021
Հանրապետություն
Դեսպաններին հրավիրեցին ԱԳՆ. նրանց երկրները խորապես չէին վերլուծել Արցախյան հիմնախնդրի իրավական եւ զգացական կողմերը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
151
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ադրբեջանի հրավերով Արցախի օկուպացված հայկական տարածքներ այցելած դեսպանների ներկայացրած երկրները խորապես չեն վերլուծել Արցախի հիմնախնդրի իրավական եւ զգացական կողմերը, իսկ առանձին երկրներ պարզապես ցանկանում են տնտեսական օգուտներ ստանալ Ադրբեջանի քաղաքականությունից:

 «Արմենպրես»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց տարածաշրջանի քաղաքական հարցերի վերլուծաբան Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով նշված երկրների դեսպաններին ՀՀ ԱԳՆ հրավիրելու փաստին:

Վերլուծաբանի խոսքով՝ Ադրբեջանի հրավերով Շուշի այցելած դեսպանների երկրների՝ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին արտգործնախարարություն հրավիրելու եւ հայկական կողմի դժգոհությունը արտահայտելու քայլը ողջունելի է:

«Հասկանալի է, որ ժամանակային առումով դրա որոշակի ուշացումը պայմանավորված է ԱԳՆ-ում ստեղծված իրողություններով, եւ պետք է հույս հայտնել, որ իրավիճակի կարգավորումից հետո Հայաստանի արտգործնախարարությունը շատ ավելի ակտիվ կերպով կանդրադառնա Ադրբեջանի կողմից պարբերաբար շարունակվող ոչ բարեկամական, հավակնոտ եւ ապակայունացնող գործողություններին, ընդ որում՝ ոչ միայն դիվանագիտական ճակատում, այլեւ քաղաքական, ռազմական, մշակութային, հումանիտար եւ այլ ոլորտներում», – ասաց Արմեն Պետրոսյանը:

Պատասխանելով հարցին, թե դեսպաններին արտգործնախարարություն հրավիրելը ազդեցություն կունենա՞ նրանց երկրների դիրքորոշման վրա Լեռնային Ղարաբաղի հարցում, Արմեն Պետրոսյանը շեշտեց, թե չի կարծում, որ Ադրբեջանի հրավերով այդ քայլին գնալը նշանակում է, որ նրանք կիսում են Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում:

«Իմ կարծիքով՝ Ադրբեջանի իշխանությունների հրավերով Արցախի օկուպացված տարածքներ այցելած դեսպանների ներկայացրած երկրների որոշում կայացնողները կա՛մ խորապես չեն վերլուծել խնդրի բարոյական, զգացական, ինչու ոչ, նաեւ իրավական կողմերը, կա՛մ պարզապես ունենալով որոշ նեղ նպատակներ գնացել են նման քայլի՝ ակնկալելով Ադրբեջանից որոշակի քայլեր կամ շահեր: Չմոռանանք, որ Ադրբեջանի իշխանությունները փորձում են Արցախի Հանրապետության՝ իրենց վերահսկողության տակ անցած շրջաններում ակտիվ տնտեսական, վերականգնողական ծրագրեր իրականացնել, եւ կարծում եմ՝ առանձին երկրներ պարզապես այդ քաղաքականությունից օգտվելու նպատակներ ունեն եւ ցանկանում են որոշակի տնտեսական, նյութական օգուտներ ստանալ», – նշեց մեր զրուցակիցը:

Հուլիսի 13-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարության լրատվության եւ հանրային դիվանագիտության վարչությունը տեղեկացրեց, որ հուլիսի 9-10-ը Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներ կազմակերպված այցելությանը որոշ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցության առնչությամբ ՀՀ ԱԳՆ են հրավիրվել համապատասխան դիվանագիտական առաքելությունների ղեկավարները։ Դեսպաններին է փոխանցվել նրանց երկրների կառավարություններին ուղղված հայտագրեր, որտեղ նշվել է, որ ՀՀ-ն բացարձակապես անընդունելի է համարում Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների այցելությունը Արցախի օկուպացված տարածքներ, այդ թվում՝ Հադրութ եւ Արցախի պատմական կենտրոն՝ Շուշի քաղաք, որոնք ենթարկվել են էթնիկ զտումների, իսկ բնակչության նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրագործվել են պատերազմական հանցագործություններ եւ զանգվածային ոճրագործություններ։

Ընդգծվել է, որ Ադրբեջանի իշխանությունները նմանատիպ միջոցառումներով փորձում են օրինականացնել Արցախի ժողովրդի դեմ իրականացված ագրեսիան եւ ամրապնդել հակամարտությունն ուժի կիրառմամբ լուծելու սեփական պնդումները։ Դեսպանների ներգրավումը նմանօրինակ այցելություններին, ըստ ՀՀ ԱԳՆ-ի, հակասում է Հայաստանի եւ տվյալ երկրների համագործակցության ոգուն, ինչպես նաեւ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիրքորոշմանը: Այս տեսակետից Հայաստանը կոչ է անում ձեռնպահ մնալ ուժի կիրառումը եւ տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը խաթարող ցանկացած գործողություններից:

«Ուժի կիրառումը եւ զանգվածային ոճրագործությունները չեն կարող լուծել ղարաբաղյան հակամարտությունը, որի կարգավորումը հնարավոր է միայն բանակցությունների միջոցով՝ միջազգային մանդատ ունեցող միակ ձեւաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում», – ընդգծել է Հայաստանի արտգործնախարարությունը:

Բաքվում հավատարմագրված 46 երկրների դիվանագիտական ներկայացուցիչները հուլիսի 9-10-ը Ադրբեջանի կառավարության հրավերով այցելել էին Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական զինուժի կողմից օկուպացված տարածքներ, այդ թվում՝ Արցախի մշակութային մայրաքաղաք Շուշի: ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետությունների՝ Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի դեսպանները, սակայն, մերժել էին Ալիեւի հրավերը: Ադրբեջանական ԶԼՄ-ները եռանախագահների այս քայլը որակել էին որպես «դեմարշ» Ալիեւի դեմ:

Շուշի այցելած դեսպանների թվում եղել են Թուրքիայի, Իտալիայի, Ավստրիայի, Շվեդիայի, Իսրայելի, Չինաստանի, Ճապոնիայի, Բելառուսի եւ Ուկրաինայի դեսպանները:

Թեգեր: Արմեն ՊետրոսյանԱրցախդեսպանՀՀ ԱԳՆՇուշի
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Ամերիաբանկն արժանացել է Euromoney ամսագրի 2021թ. գերազանցության մրցանակին՝ որպես տարվա լավագույն բանկը Հայաստանում

Ամերիաբանկն արժանացել է Euromoney ամսագրի 2021թ. գերազանցության մրցանակին՝ որպես տարվա լավագույն բանկը Հայաստանում

ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանին ՀՀ-ն մանրամասն ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքները

ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանին ՀՀ-ն մանրամասն ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքները

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist