Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Ում համար են Բաքվի էժանագին սուտն ու հերյուրանքը

Հարեւան երկրի առաջնորդի հերթական անհեթեթ ու ամբոխահաճ հայտարարությունը

Հուլիսի 16, 2021
Տարածաշրջան
Ում համար են Բաքվի էժանագին սուտն ու հերյուրանքը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
197
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Անկախացումից ի վեր ինչպես Թուրքիայի հետ սահմանի, այնպես էլ Հայաստանի պետական սահմանի Իրանին հարող հատվածի պահպանությունն իրականացնում են ՌԴ սահմանապահ զորքերը: Այն միջպետական համաձայնագրի շրջանակներում է իրականացվում: 44-օրյա պատերազմից հետո Սյունիքում ՌԴ 102-րդ ռազմաբազայի նոր ուժեր տեղակայելու նպատակով Հայաստանն անհատույց հատկացրել է համապատասխան տարածքներ, ինչը նշանակում է, որ հանրապետության հարավում էականորեն կմեծանա ռուսական բազայի զորամիավորումների թվաքանակը: Այսօր արդեն հայ-ադրբեջանական շփման գծի հարավային եւ կենտրոնական շրջաններում առկա են ռուսական զինուժի հենակետեր: Այս ամբողջ գործընթացը կարգավորվում է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքված մի քանի համաձայնագրերով ձեւավորված ռազմական փոխգործակցության իրավապայմանագրային բազայի բաղադրիչներով։

Այստեղ ավելորդ չէ նշելը, որ Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազայի տեղակայման մասին միջպետական պայմանագիրը 2011-ին փոփոխության է ենթարկվել, որով Ռուսաստանը պարտավորություն է ստանձնել պաշտպանելու ՀՀ բոլոր սահմանները՝ ոչ թե միայն Թուրքիայի եւ Իրանի հետ ունեցածը: 1997 թ. Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքված «Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ կետը սահմանում է, թե ինչ մեխանիզմ կարող է գործել ՀՀ-ի նկատմամբ ագրեսիայի վտանգի, իսկ 3-րդ կետը` ագրեսիայի դեպքում։

Հայ-ռուսական ռազմական համագործակցության նման իրավապայմանագրային բազայի առկայության պայմաններում նախօրեին Իլհամ Ալիեւը հերթական սանձարձակ հայտարարությունն է արել: Բաքվի Խոջասան թաղամասում կազմակերպված արարողության ժամանակ վերջինս դարձյալ կրկնել է արդեն ծեծված սուտ դրույթը, թե Զանգեզուրն ադրբեջանական պատմական հող է, եւ կոչ է արել գնալ ու բացել 100 տարվա վաղեմության փաստաթղթերը եւ համոզվել դրանում: Եթե 100 տարվա պատմություն ունեցող արհեստածին պետության համար այդ ժամկետը պատմական է, ապա հազարամյակներով Լեռնահայաստանում ապրող հայի համար դա լոկ մի հատված է, որն առկա է անհիշելի ժամանակներից եկող եւ հավերժություն ձգվող նրա պատմության ժամանակագրական ուղում:

Անիմաստ համարելով պատմական հիմքերի շուրջ հարյուրամյա պատմություն ունեցող պետության ղեկավարի հետ բանավիճելը, բերենք միայն մեկ փաստ հիշատակված 100 տարվա պատմությունից: 1920 թ. նոյեմբերի 30-ին եւ դեկտեմբերի 1-ին Խորհրդային Ադրբեջանի ղեկավար Նարիման Նարիմանովը երկու անգամ պաշտոնապես հայտարարել եւ ընդունել էր, որ Արցախը, Զանգեզուրը եւ Նախիջեւանը հայկական տարածքներ են: Սակայն Ադրբեջանի առաջնորդի վերջին հայտարարության մեջ ուշադրության է արժանի մեկ այլ դրույթ: «Արեւմտյան Զանգեզուրը մեր նախնիների երկիրն է: Ես ասացի, որ մենք կվերադառնանք այնտեղ: Ես դա ասել եմ 10 տարի առաջ: Սա մեր նախնիների երկիրն է, մենք պետք է վերադառնանք այնտեղ եւ կվերադառնանք: Ոչ ոք չի կարող մեզ կանգնեցնել: Մենք անպայման կվերադառնանք, քանի որ այլ ճանապարհ չկա»,- ասել էր Ալիեւը:

Նրա այս հայտարարությունը, բացի Հայաստանից, ուղղակիորեն հասցեագրված էր ՌԴ-ին, որի զինված ուժերը կանգնած են Սյունիքի ողջ սահմանի երկայնքով եւ որը միջպետական պայմանագրերով պարտավորվել է պաշտպանել ՀՀ սահմանները արտաքին ագրեսիայի դեպքում: Այն ուղղված էր նաեւ ՀԱՊԿ-ին:

Ադրբեջանի առաջնորդն արդեն բացահայտորեն հայտարարում է, որ իր համար որեւէ նշանակություն չունի, թե Սյունիքի սահմաններին կանգնած են նաեւ Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները, հետեւաբար՝ նաեւ չի հուզում այն փաստը, որ անխուսափելիորեն ռազմական կոնֆլիկտի մեջ է մտնելու իր հյուսիսային հարեւանի հետ: Այս հայտարարությունը փաստում է մեկ բան՝ Ադրբեջանը լիովին անցել է Թուրքիայի ազդեցության տակ եւ իր անվտանգության երաշխավոր բացառապես համարում է վերջինիս: Բաքվի անվտանգային հայեցակարգում այս անցումն այնպիսի արագությամբ ընթացավ, որ դեռ մի քանի ամիս առաջ Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական սերտ հարաբերությունների մասին խոսող Ալիեւն այսօր հայտարարում է, որ իր համար միեւնույն է, թե իր ճանապարհին ՌԴ զորքերն են կանգնած, որ ինքը սեփական նպատակին հասնելու համար պատրաստ է հակամարտել նաեւ նրա հետ:

Ալիեւի հայտարարությունն ավելորդ անգամ փաստում է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի թիվ մեկ նպատակը տարածաշրջանը Ռուսաստանի ազդեցությունից դուրս բերելն է: Ադրբեջանի առաջնորդի նման մերկ, առանց ենթատեքստերի հայտարարությունները համարժեք միջոցների կիրառման պետք է դրդեն ոչ միայն Հայաստանին, այլեւ Ռուսաստանին, եթե, իհարկե, վերջինս ցանկանում է պահպանել իր ազդեցությունն ավանդական հետաքրքրությունների տարածքում, որն առաջին հերթին ՌԴ-ի համար անվտանգության գոտի է, եւ եթե իրոք ցանկանում է իր դարավոր բարեկամ ժողովրդի՝ հայի կողքին մնալ:

Թեգեր: 102-րդ ռազմաբազաԱդրբեջանԶանգեզուրԹուրքիաԻրանՀայաստանՌուսաստանսահման
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Նորատ Տեր-Գրիգորյանց. «Հայաստանի Հանրապետությունն ունի մեկ իրական դաշնակից` Հայոց բանակը…»

Նորատ Տեր-Գրիգորյանց. «Հայաստանի Հանրապետությունն ունի մեկ իրական դաշնակից` Հայոց բանակը...»

Ուզբեկստանը, ԱՄՆ-ը, Աֆղանստանը եւ Պակիստանը պայմանավորվել են Աֆղանստանի շուրջը կոնսուլտացիաների ձեւաչափի շուրջը

Ուզբեկստանը, ԱՄՆ-ը, Աֆղանստանը եւ Պակիստանը պայմանավորվել են Աֆղանստանի շուրջը կոնսուլտացիաների ձեւաչափի շուրջը

Ամենաընթերցվածը

  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հայ բեմի «մետաքսե դուստրը»

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • 34 տարի առաջ ծնունդ առավ Արցախյան շարժումը

    24 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist