Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ադրբեջանական ԶՈՒ ներկայությունը սահմանային գյուղերի հարևանությամբ ՀՀ բնակիչների կյանքի իրավունքի խախտում է․ ՄԻՊ

Հուլիսի 18, 2021
Հանրապետություն
Ադրբեջանական ԶՈՒ ներկայությունը սահմանային գյուղերի հարևանությամբ ՀՀ բնակիչների կյանքի իրավունքի խախտում է․ ՄԻՊ
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
315
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել սահմանային կրակոցների վերաբերյալ։

Հայտարարության մեջ ասված է․

ՀՀ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի 2021 թվականի հուլիսի 15-ի կրակոցները ապացույց են, որ ինքնին նրանց ներկայությունը ՀՀ սահմանային գյուղերի հարևանությամբ և ճանապարհներին ՀՀ բնակիչների կյանքի իրավունքի խախտում է: Հուլիսի 15-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է ահազանգեր, որ ադրբեջանական զինծառայողները Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հատվածում հրաձգություն են սկսել։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքներով պարզվել է, որ կրակոցները լսելի են եղել նաև Կութ գյուղում` քաղաքացիական բնակչության համար։ Ահազանգերի հիման վրա պարզվել է, որ Կութ գյուղի հարակից տարածքում՝ մոտ 3 կմ հեռավորությամբ տեղակայված են ադրբեջանական զինված ուժեր, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում: Դրանք վայրեր են, որոնք քաղաքացիական բնակչության համար ծառայում են՝ որպես արոտավայրեր և խոտհարքեր:

Ադրբեջանական անօրինական ներկայության պատճառով ՀՀ բնակիչները զրկվել են իրենց այդ իրավունքներից: Փաստահավաք աշխատանքները պարզել են նաև, որ հուլիսի 15-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը տարբեր տրամաչափի զենքերից մոտ 40 րոպե տևողությամբ, ինտենսիվ կրակել են հայկական զինված ուժերի դիրքերի ուղղությամբ։

Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինծառայողների այս պարբերական դարձած կրակոցներն իրական վտանգ են ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքի ու առողջությամբ համար: Այդ արարքներն ուղղված են նաև ՀՀ բնակիչներին սեփականության և այլ կենսական իրավունքներից, անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելուն: Նրանք նույնատիպ հանցավոր արարքներ (կրակոցներ, կենդանիների գողություններ, խոտքաղ իրականացնելու խոչընդոտներ և այլն) պարբերաբար կատարում են թե՛ Գեղարքունիքի, թե՛ Սյունիքի համայնքների հարևանությամբ կամ բնակիչների նկատմամբ:

2021թ. հուլիսի 15-ի կրակոցները ևս մեկ անգամ ապացուցում են, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի գյուղերի հարևանությամբ, Սյունիքի մարզի համայնքների միջև ճանապարհներին առաջնահերթ ՀՀ բնակիչների կյանքի իրավունքի խախտում է: Հուլիսի 15-ին ադրբեջանական կրակոցների փաստը Գեղարքունիքի մարզում պաշտոնապես հաստատել է նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը: 

Թեգեր: ԱդրբեջանԱրման ԹաթոյանԳեղարքունիքի մարզՀՀ ՄԻՊսահման
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Արեւմուտքի երկրների դեսպանությունները «Թալիբանին» կոչ են արել դադարեցնելու ռազմական գործողությունները

Արեւմուտքի երկրների դեսպանությունները «Թալիբանին» կոչ են արել դադարեցնելու ռազմական գործողությունները

Հուլիսի 19-ին մեկնարկում է 2021 թվականի բուհերի ընդունելության թափուր մնացած տեղերի լրացուցիչ մրցույթը

Հուլիսի 19-ին մեկնարկում է 2021 թվականի բուհերի ընդունելության թափուր մնացած տեղերի լրացուցիչ մրցույթը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պատմության հետագծով

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հետաքրքրական է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist