Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Տոն, որ երկար կհիշվի

Հուլիսի 20, 2021
Սոցիում
Տոն, որ երկար կհիշվի
14
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.4k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կազմակերպել էր դիպլոմների հանձնման արարողություն:

Համալսարանականների համար այս ուսումնական տարին հեշտ չէր` պայմանավորված կորոնավիրուսային համավարակով ու 2020 թ. 44-օրյա պատերազմով: Այնուամենայնիվ, եւ՛ պրոֆեսորադասախոսական կազմը, եւ՛ ուսանողությունը հաջողությամբ հաղթահարեցին 2020-21 ուստարվա դժվարությունները` միմյանց աջակցելու շնորհիվ:

Միջոցառումը սկսվեց 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով: Պատերազմում ընկած հերոսների շարքերում են նաեւ ԲՊՀ ուսանողներ: ԲՊՀ ռեկտոր Կարինե Հարությունյանն իր ելույթում նշեց, որ գրեթե կանոնավորել էին համավարակի պայմաններում ուսուցումը, սակայն պատերազմն էլ իր հերթին ավելի խաթարեց ուսումնական բնականոն գործընթացը: Եվ այդ ծանր օրերին համալսարանի ողջ ուսանողությունն ու դասախոսները հանձն էին առել ռազմաճակատում կռվող զինվորներին օգնելու, սատարելու եւ Արցախից տեղահանվածներին աջակցություն ցույց տալու պատասխանատու գործը: Հուլիսի 16-ը ուսանողների կյանքում միակ տոնն էր համավարակի եւ պատերազմի արհավիրքներից հետո: Ռեկտորի խոսքերով` շուրջ 800 ուսանող ստացել է ավարտական դիպլոմ եւ ԲՊՀ-ի ուսանողները բավական արագ են աշխատանքի տեղավորվում` լինելով շատ մրցունակ, քանի որ տիրապետում են նվազագույնը երկու օտար լեզվի:

Ելույթ ունեցավ նաեւ համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Հակոբյանը, ով իր խոսքում նշեց, որ գուցե պատահական չէ, որ պատերազմից հետո են ուսանողները ստանում դիպլոմները, քանի որ հենց նրանց է վիճակված հաղթահարել այդ տրամադրությունները եւ ծաղկեցնել մեր երկիրը:

Շրջանավարտների անունից ելույթ ունեցող Եվա Հարությունյանն էլ, բացի շնորհակալական խոսքերից, հավաստիացրեց, որ ԲՊՀ ուսանողներն իսկապես բավական մրցունակ մասնագետներ են, ովքեր անպայմանորեն նպաստելու են մեր երկրի հզորացմանը:

Ի դեպ, «ՀՀ» աշխատակցուհի Մարիամ Ավագյանը եւս ԲՊՀ այս տարվա շրջանավարտներից է, ում հանձնվեց գերազանցության կարմիր դիպլոմ, ինչի առթիվ ջերմորեն շնորհավորում ենք նրան եւ մաղթում նոր հաջողություններ:

Թեգեր: դիպլոմպատերազմՎ. Բրյուսովի անվան պետական համալսարան
Կիսվել6Tweet4Կիսվել1
Մարիամ Ավագյան

Մարիամ Ավագյան

Ծնվել է 1996 թ. Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 186 միջնակարգ դպրոցը, այնուհետև` «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամը: 2015-2019 թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի քաղաքագիտության բաժնում, իսկ 2021 թ. ավարտել է միջազգային հարաբերությունների մագիստրատուրան` ստանալով միջազգայնագետի որակավորում: Ներկայումս աշխատում է «Հայաստանի Հանրապետություն» պետական օրաթերթում, հրապարակում է հոդվածներ:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Մահացել է հանրահայտ դուդուկահար Ջիվան Գասպարյանը

Ջիվան Գասպարյանը կհուղարկավորվի Կոմիտասի անվան պանթեոնում. հայտնի է վերջին հրաժեշտի արարողության օրը

ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնի հավակնորդների թվում կա երեք կին

ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնի հավակնորդների թվում կա երեք կին

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist