Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

ԱՐՑԱԽԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Հուլիսի 22, 2021
Տարածաշրջան
ԱՐՑԱԽԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
68
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը <<ԱԶԱՏ ԱՐՑԱԽ>>-ի հետ զրույցում  մեկնաբանել է Արցախում ռուս խաղաղապահների ներկայության վերաբերյալ քաղաքագիտական որոշ շրջանակների տարաբնույթ տեսակետները, ինչպես նաև ՌԴ և Ադրբեջանի նախագահների հանդիպման առանձնահատկությունները:  

 -Ինչպե՞ս կմեկնաբանեիք այն հանգամանքը, որ Մոսկվայում կայացած հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին` իրավիճակի կարգավորմանն ուղղված փոխզիջումների համար: Ընդհանուր առմամբ ի՞նչը կառանձնացնեիք այդ հանդիպումից, ի՞նչն եք համարում դրական ու բացասական և ինչո՞ւ: 

– Ցանկացած հանդիպման, հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև, առավել ևս, ՌԴ  և Ադրբեջանի ղեկավարության հանդիպումներին, բացառապես պետք է փորձենք նայել առանց էմոցիաների, չփորձենք փնտրել ինչ-որ բան, որն իրականում տեղի չի ունեցել: Նախ և առաջ այդ  բոլոր բարի խոսքերը, դիվանագիտության էթիկետի մաս են կազմում , հատկապես, երբ նման հանդիպումների ժամանակ  ներկա են ԶԼՄ-ները:

  Կուզենայի երկու կարևոր հանգամանք ընդգծել այդ հանդիպումից. առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության նախագահը շեշտել է , որ անհրաժեշտ  է գնալ փոխզիջումների, որը շատ բարդ, ցավոտ խնդիր է, բայց պետք է գնալ: Սա ոչ այլ ինչ է, քան ԵԱՀԿ  համանախագահ երկիր ՌԴ-կողմից` ինչ-որ տեղ նաև պատգամ` որ նման ապակառուցողական քաղաքականությունը և միակողմանի քաղաքական էգոիզմի քաղաքականությունը չի ընդունվում, որովհետև, փաստորեն Ալիևի պահվածքում, Ադրբեջանի քաղաքականության մեջ որևէ դրական քայլ անգամ չկա:

  Հաջորդ կարևոր հանգամանքը Մոսկվայում ՌԴ և Ադրբեջանի նախագահների հանդիպման վայրն է: Սրահում, որտեղ հանդիպել են նրանք, Ռուսաստանի նախագահն սովորաբար ընդունում է Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարներին, ինչպես նաև Հայաստանի:

Այդ սրահը հետաքրքիր է այն տեսանկյունից, որ հենց այնտեղ է տեղադրված է մի քանդակ, որը խորհրդանշում է ռուսական բանակի հաղթական արշավանքը Թուրքիայի դեմ: Սա պատահականություն չէ, այլ նյույնպես պատգամ է, որ  ՌԴ-ի համար անընդունելի է այնպիսի քաղաքականությունը, հատկապես` Ադրբեջանի  և Թուքիայի կողմից, որն ուղղված կլինի իրավիճակի ապակայունացմանը: Այս ամենը մենք պետք է հաշվի առնենք և շատ սառնասրտորեն մոտենանք` չտրվելով էմոցիաների: Ընդհանրապես, նման հանդիպումներն ինքնին դրական են, քանի որ ցանկացած այդպիսի հանդիպում, նշանակում է խաղաղ գործընթացի շարունակություն և ՌԴ-ի կողմից իր ազգային շահերի հստակեցում:

-Ինչպե՞ս կմեկնաբանեիք քաղաքագիտական որոշ շրջանակներում և տեղեկատվական հարթակներում շրջանառվող այն տեսակետները, որոնք դիտարկում են Ռուսական խաղաղապահ զորակազմի դուրսբերման, կամ այլ երկրների խաղաղապահ զորակազմերի  տեղակայման այլընտրանքներ: Ընդ որում` նման քննարկումները ծավալվում են Ֆրանսիայի նախագահի Հայաստան կատարելիք հնարավոր այցի համատեքստում:

-Ես կարծում եմ սրանք լոկ խոսակցություններ են, որովհետև ռուս խաղաղապահների առաքելությունը տարածաշրջան է մտել  ամենակրիտիկական պահին, երբ Արցախի լինել-չլինելու խնդիրն էր: Ռուս խաղաղապահներն իրենց առաքելությունը կատարում են շատ բարձր մակարդակով:Արցախը ծանր վիրավոր է, և մենք պետք է ապաքինվենք,  նման ու տարբեր տեսակի  շահարկումներից պետք է հեռու մնանք:

 Հարցազրույցը` Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆԻ

Թեգեր: ԱրցախԴավիթ Բաբայանխաղաղապահ ուժեր
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Համաշխարհային ինֆլյացիան կհարվածի զարգացող երկրներին

Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խմբի փաստահավաք այցը Երասխ՝ տեսանյութով (Video)

Կգործի ուղիղ ոչ կանոնավոր չվերթ Լիոնից դեպի Երևան

Կգործի ուղիղ ոչ կանոնավոր չվերթ Լիոնից դեպի Երևան

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • «Հայաստանի սիրտը՝ Արարատյան դաշտավայրը, հնարավոր չէ պահել առանց Արցախի… »

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ժպտերես ու պայծառ Հովհաննեսը

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist