Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Տոհմատների երկրի նկարիչ բանաստեղծը

Հուլիսի 24, 2021
Սոցիում
Տոհմատների երկրի նկարիչ բանաստեղծը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
105
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Արեւշատ Ավագյանը բացառիկ տաղանդով օժտված գեղանկարիչ է բանաստեղծության մեջ: Հողածին ու հողաբույր նրա պոեզիայում բոլոր առարկաները երկինքոտ են: Հողն ու երկինքն արտացոլված են իրար մեջ, եւ այդ արտացոլանքն այնպիսի գույներ է տալիս, որ նկատված են, թերեւս, միայն հեղինակի կողմից:

Այդ նույն տպավորությունն եմ ստանում գեղանկարիչ Արեւշատ Ավագյանի կտավներից: Գեղանկարների մեջ նա նույն անկրկնելի բանաստեղծն է: Հողի ու երկնքի հարեւանությունը իրար մեջ, նրանց արտացոլանքն է Ավագյանի գեղանկարչության հիմքն ու հավատամքը: Այստեղից էլ՝ Հայաստանի բիրտ ու դաժան, խիստ ու խոժոռ բնության այնքան քնքշությունը, ես կասեի՝ գերող կանացիությունը, գույների մեղմությունն ու նրանց ինքնադրոշմ կերպավորումը»:

Համո ՍԱՀՅԱՆ

Սահյանական այսպիսի բնութագրումը, որ գրառվել է տասնամյակներ առաջ, չափազանց համահունչ է Արեւշատ Ավագյան բանաստեղծի ու գեղանկարչի՝ նաեւ այսօր արարվող գրքերին ու կտավներին: Ժամանակները, անշուշտ, փոխվել են, շատ իրողություններ շրջվել գլխիվայր, փոփոխվել արժեքներն ու դրանց գնահատման չափանիշները, սակայն այդ ամենն անզոր են խեղաթյուրելու ճշմարիտ արվեստը, բառն ու բանը: Արեւշատ Ավագյանի նորօրյա պոեզիայի պարագայում նորից ու նորից պատկերների ու գույների առատություն է, երկնքի ու երկրի մտերմություն՝ լցված երկրային հավատով ու սիրով.

Հայր երկինքը եւ մայր երկիրը

Գրկախառնվել են մի էության մեջ…

Եվ այդ էության մեջ հայրենիքն է՝ տոհմածառերի երկիրը՝ իր տարափոխիկ եղանակներով, ուր «ձնաշունչ, ծաղկաշունչ գարունները լցված են տաք հավատի լույսերով ու հույսերով», որտեղ «ամառները հալածում ու տեղահան են անում մարդկանց տուն ու տեղից», որտեղ «ձմեռները նոր գարունների ծաղկազարդվող հույսերով են զարդարում տոնածառը Ամանորի…», որտեղ ապրում է հայ մարդը՝ «հայոց հողում ամրանալու, հայոց դրախտային երկիրը պտղաբերող տոհմածառերով հարստացնելու եւ հավերժացնելու համար»:

Տողացի այս մեջբերումներն Արեւշատ Ավագյանի հերթական՝ «Տոհմածառերի երկիր» ժողովածուից են, որում կրկին ու կրկին ներդաշնակ են բանաստեղծն ու նկարիչը: Շատ բանաստեղծական էջեր առավել ուշագրավ, խոսուն ու ամբողջական են դառնում, թվում է, թե հպանցիկ արված, երբեմն էլ չափածո տողերով «լրումի բերված» ասելիքով, ինչը շահեկանորեն եզակի երեւույթ է մեզանում: Սա արդեն զուտ ավագյանական զարմանք հարուցող ձեռագիր է ու ասելիք:

Ամենատես ու զգայուն, անհատնում երեւակայությունների բանաստեղծ է Արեւշատ Ավագյանը: Նրա շատ ու շատ ստեղծագործություններ հոգեբուխ աղոթքներ են հիշեցնում.

Վտանգներից հեռու,

Եղեռնից, սպանդից,

Ասկյարների յաթաղաններից հեռու

Տեսնել եմ ուզում անմահների

Դրախտային բնակավայրը…

Ասենք, որ անսպառ ասելիքով, թեմատիկ բազմազանությամբ շնչող այս ժողովածուն, որն ամփոփում է «Տոհմածառերի երկիր», «Տարեգրություններ», «Պտղակալող սեր», «Սիրերգեր» ենթաբաժինները, հայ նորօրյա պոեզիայի ամենաուշագրավ երեւույթներից է, գրականագիտական լուրջ մոտեցումների, նորոգ արժեւորման ու գնահատանքի կոչված արարում: Բնավ պատահական չեն մեր դասական բանաստեղծների, գրաքննադատների, օտար հեղինակների՝ տասնամյակներ առաջ լիասիրտ ասված բազմաթիվ այն խոսքերը, որոնցից մեկի՝ մեծն Պարույր Սեւակի գնահատանքի տողերով էլ ամփոփենք մեր համեստ արձագանքը. «Միայն ճշմարիտ բանաստեղծը կարող է անկենդան նատյուրմորտը ներկայացնել այնքան կենդանի, ասես ոչ թե գրիչ է բանեցրել, այլ վրձին՝ երկրորդ անգամ նկարելով այն, ինչ մենք չենք տեսել…»:

Կարդանք ու փորձենք նկատել այն, ինչ մեծերն են նկատել:

Թեգեր: Արեւշատ ԱվագյանբանաստեղծՀամո Սահյանմշակույթ
ԿիսվելTweetԿիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Նա ինքներս մեզ լսելի դարձրեց. քաղաքացիները վերջին հրաժեշտը տվեցին Ջիվան Գասպարյանին

Նա ինքներս մեզ լսելի դարձրեց. քաղաքացիները վերջին հրաժեշտը տվեցին Ջիվան Գասպարյանին

Եվրոպա արբանյակի ուսումնասիրման համար նախատեսված NASA-ի զոնդը տիեզերք կուղարկի SpaceX-ը

Եվրոպա արբանյակի ուսումնասիրման համար նախատեսված NASA-ի զոնդը տիեզերք կուղարկի SpaceX-ը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist