Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 9, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Վիգենը կամավոր առաջնագիծ մեկնեց

Օգոստոսի 2, 2021
Սոցիում
Վիգենը կամավոր առաջնագիծ մեկնեց
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
713
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Քաշաթաղի շրջանից շատ երիտասարդներ կամավոր ու որպես պահեստազորայիններ զինկոմիսարիատի ծանուցագրով մասնակից եղան Արցախյան վերջին պատերազմին։ Շատերը, այդ թվթւմ նաև Վիգեն Վարդանի Խաչատրյանը, մասնակից են եղել նաև 2016թ․ Ապրիլյան պատերազմին։ Աշխատանքի բերումով, սկսած 1996 թվականից, շատ էին լինում շրջանի տարբեր բնակավայրերում և շատերին եմ անձամբ ճանաչել։ Շրջանի Վուրգավան գյուղը, որը վերաբնակեցվել էր 1995 թվականից և անվանակոչվել ի պատիվ Արցախյան առաջին գոյամարտի հերոսներից Սիսական գնդի ջոկատներից մեկի հրամանատար Վուրգ Ոսկանյանի անունով, գտնվում է Հակարի գետի ձախակողմյան հատվածում։ Վերջին տարիներին այս գյուղի երիտասարդները շատ էին համախմբված, միասին փորձում էին շենացնել իրենց գյուղը ու հասել էին զգալի հաջողությունների։ Նույն տղաների հետ էր նաև Վիգենը՝ պատրաստ ցանկաված գործի, եթե այն միտված էր սիրելի բնակավայրի կայացմանը, շենացմանը, հայրենիքի հզորացմանը։ Ծնվել է 1986 թվականի նոյեմբերի 5-ին ՀՀ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքումում, 1992թ. հաճախել է Ջերմուկի թիվ 2 միջնակարգ դպրոց։ 1995 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվել և վերաբնակվել է ԱՀ Քաշաթաղի շրջանի Վուրգավան գյուղում։ Սովորել և ավարտել է Վուրգավանի միջնակարգ դպրոցը, որը տարածքի առաջին կրթօջախներից էր, վերջին տարիներին հիմնանորոգվել էր «Հայրենասեր ՀԿ-ի կողմից, ուներ «ԱՐՄԱԹ» լաբորատորիա։ 2004 թվականին Վիգենը Քաշաթաղի զինկոմիսարիատի կողմից զորակոչվել է Հայոց բանակ և ծառայել ԱԱԾ ՍԶ Ն զորամասում որպես հրաձիգ։

Զորացրվելով բանակից՝ մասնակից է եղել գյուղի կայացման աշխատանքներով, օգնել ծնողներին՝ ստեղծել իրենց տնտեսությունը, ամուսնացավ, ուներ 2 դուստր։ 2016 թվականին, երբ սկսվեց Ապրիլյան պատերազմը, Քաշաթաղի շրջանից շատ կամավորներ մեկնեցին առաջնագիծ։ Վիգենը նույնպես առաջիններից էր։ Մոտ 2 ամիս ու ավելի մարտական դիրքերում, ժամկետային զինվորների ու կամավորների հետ Հայոց հողն էր պաշտպանում։ Այդ ընթացքում աչքի էր ընկել իր քաջությամբ, կարգապահությամբ, նվիրվածությամբ, և պատահական չէ, որ ԱՀ նախագահի հրամանով պարգևատրվեց «Մարտական ծառայության» մեդալով։ Տուն եկավ և նորից իր խաղաղ աշխատանքին էր։ Սակայն դարեր շարունակ դժվար է եղել հայի ճակատագիրը, միշտ է շինականը թողել արարիչ գործիքը և զենք վերցրել, որ պաշտպանի իր տունը։ 2020թ․ սեպտեմբերի 27-ին նորից մռայլվեց Հայոց երկինքը, պատերազմ էր․․․ Վիգենը, որպես պահեստազորային, զորակոչով առաջնագիծ մեկնեց հաջորդ օրը։ Մասնակցել է Ջրականի թեժ մարտերին։ Հոկտեմբերի 2-ի լույս 3-ին թշնամին հերթայան հարձակման է անցել մեծ ուժերով՝ օդուժի ու զրահատեխնիկայի աջակցությամբ։ Առավոտյան ժամը 7-ին երկու ոտքերից ծանր վիրավորվել է Վիգենը։ Պայթող արկերի ու սուլացող գնդակների տարափի տակ ինքն իրեն մի քանի տեղից վիրակապել է և 3-4 ժամ մարտը շարունակել իր նման վիրավոր մարտական ընկերների հետ։ Տեսնելով, որ թշնամին մոտենում է, գերի չընկնելու համար մոտ եղած նռնակով պայթեցրել է իրեն։ Երկար ժամանակ համարվում էր անհայտ կորած։ 2021թ․ ապրիլի 19-ին ԴՆԹ փորձաքննությամբ գտել են նրա մարմնի մասունքները։  Հուղարկավորել ծննդավայրում ապրիլի 21-ին։ Արցախի Նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

Համագյուղացիները, 2016թ․ և  2020թ․ մարտական գործողություններին միասին եղած մարտական ըւնկերները սիրով են խոսում Վիգենի մասին․ «Նա շատ հայրենասեր, ընկերասեր, ազնիվ մարդ էր, լավ ամուսին, լավ հայր, լավ եղբայր և լավ որդի»։

Թեգեր: հերոսպատերազմՎիգեն ԽաչատրյանՔաշաթաղ
Կիսվել3Tweet2Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Թվում էր, թե …

Թվում էր, թե ...

Քայլեր ենք ձեռնարկում մի շարք լիբանանահայերի հայրենադարձման ուղղությամբ. Սինանյան

Քայլեր ենք ձեռնարկում մի շարք լիբանանահայերի հայրենադարձման ուղղությամբ. Սինանյան

Ամենաընթերցվածը

  • Մայիսի 9-ը ընդմիշտ եռատոն կմնա

    Մայիսի 9-ը ընդմիշտ եռատոն կմնա

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Վերարժեւորելով Մայիսի 9-ի խորհուրդը

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Հայերն անպայման վերադառնալո՛ւ են Շուշի

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    297 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 74

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist