Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հուլիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Թուրքիայի օդային տարածքը փակ է հայկական օդանավերի համար․ Հայաստանը կդիմի՞ ՔԱՄԿ

Օգոստոսի 4, 2021
Հանրապետություն
Թուրքիայի օդային տարածքը փակ է հայկական օդանավերի համար․ Հայաստանը կդիմի՞ ՔԱՄԿ
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
363
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

2020-ի սեպտեմբերից Թուրքիայի օդային տարածքը փակ է հայկական օդանավերի համար։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի փոխանցմամբ՝ վերջին անգամ այդ երկիրն  իր երկնքով հայկական քաղաքացիական օդանավի թռիչքի թույլտվություն տվել է 2020 թ. օգոստոսի 29-ին, դրանից հետո բոլոր հարցումները մերժել է:

Փոխարենը թուրքական օդանավերը շարունակում են թռչել Հայաստանի տարածքով։ Փորձագետների պնդմամբ՝  հայկական կողմը հարցը պետք է բարձրացնի Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում, որի անդամ են  և Հայաստանը, և Թուրքիան։ Քաղավիացիայի կոմիտեի օրակարգում, սակայն, նման հարց առայժմ չկա։

Պաշտոնական հիմնավորում ու մերժում չկա, բայց հայկական օդանավերը Թուրքիայի օդային տարածքով արդեն շուրջ 1 տարի թռչել չեն կարողանում։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից «Ռադիոլուր»-ին պարզաբանում են՝  առաջին անգամ Թուրքիան   հայկական ավիաընկերության՝ Թուրքիայի օդային տարածքով թռիչք իրականացնելու «թռիչքային ծրագիրը» մերժեց  2020թվականի սեպտեմբերի 9-ին։ Կոմիտեի օդանավակայանների սերտիֆիկացման և օդային  երթևեկության կազմակերպման վարչության պետ Դավիթ Սարուխանյանը տեղեկացմամբ՝   օդային տարածքի օգտագործմանը վերաբերող աերոնավիգացիոն հրապարակում անելը պարտադիր պահանջ է։ Երկրներն այդ կերպ են հայտնում օդային տարածքի փակ լինելու մասին։ Նման որևէ հրապարակում  Թուրքիայի կողմից չի արվել, ինչը նշանակում է, որ այդ երկիրն իր օդային տարածքը փակել է՝ առանց  ծանուցման ու պաշտոնական հիմնավորման։

«Ուղղակի երբ մեր ավիաընկերությունները թռիչքից առաջ դիմել են իրենց՝  ներկայացնելով «թռիչքային ծրագիրը»,  նրանք այդ ծրագիրը չեն ընդունել, այսինքն՝ մերժել են իրենց տարածքով տարանցիկ թռիչք իրականացնելու հարցումը»։

Ավիաընկերություններն օդային տարանցիկ տարածք մուտք գործելու համար տվյալ երկրին   թռիչքային ծրագիր ներկայացնում են ամեն թռիչքից առաջ։ Թուրքիայի օդային տարածքով անցնելու հայտ  հայկական ավիաընկերությունները վերջին անգամ ներկայացրել են մայիսին ու նորից մերժում ստացել։  Դրանից հետո հայկական ավիաընկերությունները ընտրել են հարևան պետությունների՝  Վրաստանի կամ Իրանի օդային տարածքները։ Իսկ արդյո՞ք թուրքական ու ադրբեջանական  օդանավերն անցնում են Հայաստանի օդային տարածքով։

«Այսօրվա դրությամբ Թուրքիան Հայաստանի օդային տարածքով թռիչքներ կատարում է։ Մենք չենք արգելել։ Ադրեբջանը 2014 թվականից Հայաստանի տարածքով  չի թռչում, մենք էլ՝ իրենց, քանի որ չկա դրա անհրաժեշտությունը»։

Ավիացիոն փորձագետ Նավիկ Խաչատրյանը  «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ստեղծված իրավիճակից դուրս գալու  քայլերի հերթականությունն է թվարկում։ Ասում է՝  հայկական կողմը պետք է դիմի միջազգային համապատասխան կառույցներ՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն, որի անդամ են  և Հայաստանը, և Թուրքիան։ Պետք է բարձրացվի օդային տարածքի խտրական օգտագործման  հարցը, որն արգելվում է Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայով։

«Մեր քաղաքացիական ավիացիայի կոմիտեն պետք է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն դիմի և ասի, որ Թուրքիան  խախտում է համահավասարության սկզբունքը։ Եթե իրենց թույլ է տրվում, որ արգելեն մեր օդանավերի մուտքն իրենց օդային տարածք, նույնը կարող ենք մենք անել։ Սա շատ ընդունված է ավիացիայում»։

Քաղավիացիայում այս պահին նման հարց չի քննարկվում՝ ասում է կոմիտեի օդանավակայանների սերտիֆիկացման և օդային  երթևեկության կազմակերպման վարչության պետ Դավիթ Սարուխանյանը և հավելում, որ դրա կարիքն առայժմ կոմիտեում  չեն տեսնում։ Ընդգծում է՝ եթե օդային տարածքում որևէ խնդիր նկատեին, անմիջապես համապատասխան միջոցներ կձեռնարկեին, ճիշտ այնպես, ինչպես արվեց 44–օրյա պատերազմի ընթացքում, երբ  Հայաստանի օդային տարածքը փակվեց  ամբողջությամբ կամ մասնակիորեն։

Թեգեր: ԹուրքիաՀայաստանօդային տարածք
Կիսվել2Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Կիևում խոստացել են Բայդենի հետ բարձր տոնով չխոսել

Կիևում խոստացել են Բայդենի հետ բարձր տոնով չխոսել

Նիկոլ Փաշինյանը մեկնում է Իրան

Նիկոլ Փաշինյանը մեկնում է Իրան

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    129 Կիսվել են
    Կիսվել 52 Tweet 32
  • Հայ զինվոր-ռազմիկի վարքականոնը

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist