Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հերթական ֆիլմը՝ նվիրված Էմմա Անտոնյանին

Սեպտեմբերի 1, 2021
Սոցիում
Հերթական ֆիլմը՝ նվիրված Էմմա Անտոնյանին
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
237
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երեւանի «Նարեկացի» արվեստի միությունում ցուցադրվեց  ռեժիսոր, դերասան Իվան Անտոնյանի «Լոռու արվեստագետներ» ֆիլմաշարի հերթական ֆիլմը՝ նվիրված  մանկավարժ, մի շարք երգերի ու բեմադրությունների հեղինակ Էմմա Անտոնյանին:  Ֆիլմը նկարահանվել է 2016 թ.՝ Լոռիում: Ցուցադրվել է «Ֆորտունա» հեռուստաընկերությամբ, համացանցով:

Այս նոր ցուցադրությունից առաջ Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ ծայրագույն պատրիարք Գարեգին Բ-ի օրհնությունը փոխանցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Ռուբեն Սեւակ» թանգարանի տնօրեն տեր Սեւակ քահանա Սարիբեկյանը: Նախաձեռնության կարեւորության մասին խոսեց ֆիլմաշարի գլխավոր խմբագիր, ՀՀ վաստակավոր լրագրող Ֆահրադ Ափուջանյանը: Նա բարձր գնահատեց Էմմա Անտոնյանի տարիների վաստակը: Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի անունից շնորհավորեց  եւ միությանը շնորհակալագիր հանձնեց մարզպետարանի մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Արամ Ռեւազյանը:

Ֆիլմի դիտումից հետո դրական կարծիք արտահայտեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արթուր Պետրոսյանը, ով կարեւորեց մարզերի ու մայրաքաղաքի համագործակցությունը: Իր խոսքում ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթեւոսյանն ասաց. «Այսօր հիացա ու ճանաչեցի եւս մի ուսուցիչ-մտավորականի, ով իր երկար տարիների քրտնաջան աշխատանքն ի նպաստ է դրել դպրությանը»: ՀՀ ժողովրդական արտիստ Սասուն Պասկեւիչյանը նշեց. «Այս ֆիլմով մենք ճանաչեցինք մի ուսուցչի, ով հրաշալի երգերի հեղինակ է»: Վանաձորի համայնքապետարանի շնորհակալագիրը Էմմա Անտոնյանին հանձնեց իր նախկին սան, համայնքապետի տեղակալ Արման Բերնեցյանը: Բանաստեղծական ու խոսքառատ էր աշուղ Աստղանուշի ելույթը: Իր ուսուցչի մասին խոսեց ԵՊՀ  իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհի Աստղիկ Ղազարյանը: Նա շեշտեց, որ Էմմա Անտոնյանի յուրաքանչյուր դաս սերտել են սիրով ու երախտագիտությամբ:

Հնչեց Էմմա Անտոնյանի «Լոռի իմ չքնաղ» երգը, որի գործիքավորումը կատարել է Վանաձորի «Հորովել» երգի-պարի համույթի գործիքային մասի ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էլմիրա Կռոյանը: Երգը Է. Կռոյանի նվագակցությամբ առաջին անգամ ներկայացրեց համույթի տնօրեն, գեղարվեստական ղեկավար եւ մեներգիչ Արմեն Ներսիսյանը:

Վերջում Էմմա Անտոնյանը շնորհակալություն հայտնեց ելույթ ունեցողներին եւ ներկաներին: Ավանդույթի համաձայն՝ բեմահարթակ հրավիրվեց «Հորովելի» մենակատար, ՀՀ վաստակավոր արտիստ Ստեփան Դալլաքյանը, նրան միացան Արմեն Ներսիսյանը, Ջիվան Սարգսյանը, Իվան Անտոնյանը եւ ողջ դահլիճը, ու հնչեց գուսան Զաքարյանի «Անմահ Թումանյան» երգը, որին հաջորդեց Ի. Անտոնյանի թումանյանական ասմունքը:

Միջոցառումը վարեցին դերասան, ասմունքող, վանաձորի Պոեզիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ջիվան Սարգսյանը, Հայաստանի հանրային ռադիոյի «Ստերէո» ստուդիայի հաղորդավար Անահիտ Նավասարդյանը: 

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Լոռի

Թեգեր: Էմմա ԱնտոնյանՖիլմ
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Մոսկվան կանի ամեն բան, այդ թվում՝ օգտագործելով տաջիկա-աֆղանական սահմանին գտնվող ռուսական ռազմաբազայի ներուժը՝ ՀԱՊԿ-ի դաշնակիցների դեմ ագրեսիվ գործողություն թույլ չտալու համար. Լավրով

ՌԴ-ն Հայաստանի հետ ունի շատ հարուստ երկկողմ օրակարգ. Սերգեյ Լավրով

Գազաբալոնային ավտոմեքենաները պարտադիր պետք է անցնեն վկայագրման և ստուգումների. նախագիծ

Գազաբալոնային ավտոմեքենաները պարտադիր պետք է անցնեն վկայագրման և ստուգումների. նախագիծ

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist