Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հուլիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Մթերումների նպատակով տրվող վարկերի չափը կավելանա

Կփոխվի նաեւ մարման ժամկետը

Սեպտեմբերի 3, 2021
Հանրապետություն
Մթերումների նպատակով տրվող վարկերի չափը կավելանա
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
127
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Կառավարության երեկվա նիստում փոփոխություններ ու լրացումներ արվեցին 2019 թ. փետրվարի 28-ի որոշումում՝ գյուղատնտեսական հումքի, մասնավորապես խաղողի մթերումների գործընթացն ապահովելու նպատակով պետական օժանդակություն ցուցաբերելու, նաեւ մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի ընթացքի վերահսկողության բարելավման հետ կապված։

Այս ծրագիրը մեկնարկել է 2017-ից, որի հիմնական նպատակը գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տնտեսավարողներին մատչելի պայմաններով նպատակային վարկերի տրամադրումն է: Ամեն տարվա մթերումների գործընթացն ապահովելու եւ տվյալ տարվան բնորոշ խնդիրներին լուծում տալու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ծրագրում պարբերաբար փոփոխություններ են արվել։

Օրինակ՝ 2020 թ., էկոնոմիկայի նախարարության տվյալներով, գյուղհումքի, այդ թվում՝ խաղողի մթերումների նպատակով ընդունվել են կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման միջոցառումներ, որոնցով վերամշակող ընկերություններին տրամադրվել են մինչեւ 3.0 մլրդ դրամի նպատակային վարկեր՝ 2 տարի մարման ժամկետով, 0 տոկոս տոկոսադրույքով, իսկ գյուղատնտեսական հումքի մյուս տեսակների մթերման նպատակով տրվել են մինչեւ 1.8 մլրդ դրամի նպատակային վարկեր՝ 1.5 տարի մարման ժամկետով, 0 տոկոս տոկոսադրույքով։ Ծրագրից օգտվել է 91 շահառու, որոնք գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ներգրավել են շուրջ 23.5 մլրդ դրամի վարկ։

Դարձյալ, ըստ նույն պետական գերատեսչության տվյալների, 2020 թ. պետական աջակցության շնորհիվ մթերվեց 235.0 հազ. տ խաղող։ Դրա ավելի քան 90 տոկոսն ուղղվեց կոնյակի սպիրտի արտադրությանը, որը կարող է իրացվել առնվազն 3 տարի հնեցումից հետո։ Մյուս կողմից՝ համավարակի պատճառով 2020 թ. 2019-ի համեմատ կոնյակի եւ կոնյակի սպիրտների արտահանման ծավալները կրճատվել են շուրջ 30 տոկոսով կամ 9.5 մլն բացարձակ լիտրով։ Չնայած 2021 թ. 6 ամսում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ արտահանման ծավալներն ավելացել են շուրջ 12 տոկոսով կամ 1.2 մլն բացարձակ լիտրով, սակայն դեռ դանդաղ է կոնյակի եւ կոնյակի սպիրտների արտահանման ծավալների 2019 թ.  մակարդակի ապահովումը, եւ իրացումից ստացվող սակավ մուտքերը դժվարացնում են տնտեսավարողների կողմից ներգրավված վարկերի սպասարկումը։ Դրա համար էլ ոլորտի տնտեսավարողներին աջակցելու կարիք կա։ 

Եվ այսպես՝ երեկ ընդունված փոփոխություններով առաջարկվեց. 1. վերամշակման գործունեություն իրականացնող վարկառուներին խաղողի մթերումների նպատակով յուրաքանչյուր տարի տրամադրել մինչեւ 4.0 մլրդ դրամի վարկ (3 տարի մարման ժամկետ, 12 ամիս արտոնյալ ժամկետ), իսկ մյուս ուղղությունների համար՝ 1.5 տարի մարման ժամկետ, 6 ամիս արտոնյալ ժամկետ։

2. Նույն վարկառուի կողմից տարբեր նպատակներով մթերումներ կատարելու դեպքում վերջինիս ընտրությամբ դրանցից մեկի նպատակով կարող է տրամադրվել սահմանված առավելագույն չափով վարկ, իսկ մյուս նպատակներով տրամադրվող վարկերի չափերը չպետք է գերազանցեն տվյալ նպատակի համար սահմանված վարկերի առավելագույն չափի 50 տոկոսը, ընդ որում՝ տարբեր նպատակների համար վարկերի տրամադրումը պետք է կատարվի առանձին հայտերի հիմամբ։

Ի դեպ, 2020-2021 թթ. տրված վարկերի եւ ստացված հայտերի գնահատականների հիման վրա սպասվում է ծրագրի վարկային պորտֆելի ավելացում շուրջ 4.5 մլրդ դրամի չափով։ Ըստ հաշվարկների՝ 2022 թ. ծրագրի գծով պետբյուջեով նախատեսված ծախսերը կավելանան շուրջ 1.3 մլրդ դրամով, որը գրեթե ամբողջությամբ կփոխհատուցվի մթերված գյուղատնտեսական հումքի արտահանման եւ վերամշակումից ստացվող պատրաստի արտադրանքի արտադրության եւ արտահանման ծավալների ակնկալվող աճով պայմավորված՝ բյուջեի լրացուցիչ մուտքերի հաշվին։ Մասնավորապես՝ միայն շահութահարկի գծով ակնկալվող լրացուցիչ մուտքերը կկազմեն շուրջ 1044.0 մլն դրամ։

Թեգեր: գյուղգյուղատնտեսությունՏնտեսություն
ԿիսվելTweetԿիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Հումանիտար ճգնաժամը Աֆղանստանում եւ աշխարհում

Հումանիտար ճգնաժամը Աֆղանստանում եւ աշխարհում

Նախկին նախագահին կփորձեն քավության նոխազ դարձնել

Նախկին նախագահին կփորձեն քավության նոխազ դարձնել

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    18 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 5
  • «Ես այն ցեղին մեկ բեկորն եմ, որ դու խաչեցիր, գազա՜ն…»

    27 Կիսվել են
    Կիսվել 11 Tweet 7

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist