Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 25, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ջրային ռեսուրսների պահպանությունը բոլորիս խնդիրն է

ՀՀ գետերի աղտոտման կանխարգելման մեխանիզմները

Սեպտեմբերի 4, 2021
Հանրապետություն
Ջրային ռեսուրսների պահպանությունը բոլորիս խնդիրն է
15
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.5k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ՇՄՆ «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը կարծում է, որ պետք է միջոցներ ձեռնարկել, որպեսզի գետային համակարգերը չկեղտոտվեն, քանի որ կեղտոտելուց հետո շատ ավելի դժվար է լինելու դրանց մաքրումը: Ըստ մասնագետի՝ գործող տնտեսավարողների նկատմամբ պետք է խիստ պահանջներ դրվեն, որպեսզի նրանց ազդեցությունը նվազագույն լինի ջրային օբյեկտների վրա:

«Մաքրման կայանների կառուցումը Հայաստանի համար օրախնդիր է, քանի որ շատ ջրային ռեսուրսներ չունենք, դրան գումարած նաեւ՝ համաշխարհային մակարդակով երկրներում ջրային ռեսուրսների նվազում է նկատվում: Մենք էլ, որպես փոքր երկիր, մեր կողմից միջոցներ պետք է ձեռնարկենք, որ կեղտաջրերը մաքրվեն, եւ դրանց երկրորդային կիրառելիությունը կյանքի կոչվի»,- ասաց Գ. Շահնազարյանը:

ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալի խոսքերով՝ անհրաժեշտ է հանքարդյունաբերական հատվածում հսկողության ուժեղացմամբ կամ նորմատիվային դաշտի փոփոխություններով խիստ նորմեր սահմանել տնտեսավարողների համար, որպեսզի արտանետվող կեղտաջրերը չունենան այն բաղադրությունը, որը ներկայում ունեն, կամ այն ծավալներով չունենան, ինչն այսօր է: Նա հայտնեց, որ ծանր մետաղները ջրային ռեսուրսներում կուտակվում եւ ինքնուրույն չեն մաքրվում, նրանց համար ինքնամաքրումը նոսրացումը կամ գետի հատակին նստելն է, որի հետեւանքով սեգմենտացիա է տեղի ունենում, բայց դա չի նշանակում, թե աղտոտումն ինքնամաքրվել է, այս դեպքում ջրային ֆազայից անցել է հատակային, հատակամերձ շերտ՝ էկոհամակարգի մի բաղադրիչից մեկ այլ բաղադրիչի, որը վտանգավոր է այդ գետի կենդանական աշխարհի համար: Գ. Շահնազարյանը հայտնեց, որ կոմունալ կենցաղային կեղտաջրերի պարագայում խնդիրն այլ է, որովհետեւ այնտեղ հեշտ քայքայվող նյութեր կան, որոնք օքսիդանալով՝ հեռանում են միջավայրից կամ անցնում են ոչ վնասակար տեսակների, օրինակ՝ CՕ2-ի:

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի նախկին ազգային համակարգող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Արամ Գաբրիելյանն էլ, իր հերթին, նկատեց. «Ներկայում, երբ բնությունը հակադարձում է կլիմայի փոփոխությամբ, մարդիկ փոխանակ ձգտեն բնության հետ ներդաշնակվելուն (օրինակ, խնայողաբար օգտագործեն իրենց հասանելի ջրային ռեսուրսը), կառուցում են ջրամբարներ՝ էլ ավելի խաթարելով բնությունը, որը, բնականաբար, հակադարձելու է այդ նույն ռեսուրսի նվազմամբ։ Նկատենք՝ Ապարանի ջրամբարում ամբարվող ջրերի 40 տոկոսը ներծծվում է ու գոլորշիանում, իսկ Քասախ գետը կորցրել է իր ջրային էկոհամակարգն ու էկոհամակարգային ծառայություն մատուցելու հատկությունը։ Հրազդան գետը կարելի է անվանել «գետ» խիստ պայմանական։ Նրա ակունքները Սեւանից չեն, այլ ստորգետնյա՝ «Սեւան» ՀԷԿ-ի ելքային մասից, որ այնուհետեւ սովորական ու թունելային ջրատարներով, ներառելով նաեւ Մարմարիկ գետը, հասնում է Երեւանյան «լիճ» (իրականում՝ ջրամբար)»։

Գիտությունների թեկնածուն նաեւ կարեւորեց կեղտաջրերի մաքրման համակարգի ներդնումը: Նա հուսադրող համարեց Փարաքարի կենցաղային կեղտաջրերի մաքրման կայանի օրինակը, որ կառուցվելուց հետո գործել էր 2.5 տարի։ Ներկայումս այն վերակառուցվել է ու պատրաստ է գործարկման։ «Դրա առանձնահատկությունն այն է, որ ջրերի կենսաբանական մաքրումը կատարվում է էկոհամակարգային լճակներում, որտեղից դուրս եկող ջուրը բարձրորակ է, ոռոգման համար պիտանի ու օգտակար»,-հայտնեց Գաբրիելյանը։

Ոլորտի մասնագետներն անհրաժեշտ համարեցին փոխել ջրօգտագործման իրավանորմատիվային դաշտը եւ ջրօգտագործողների կողմից բնապահպանական նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողության գործուն համակարգի ներդրումը:  Այս ուղղությամբ վերջին տարիներին կատարվել են էական քայլեր՝ ընդունվել է «Ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենք, ըստ որի՝ սահմանվել է ջրային ռեսուրսների երկրորդային կամ կրկնակի օգտագործման խրախուսումը: Ընդունվել են գետերի բնապահպանական թողքերի գնահատման նոր մեթոդաբանությունը, շրջակա միջավայրի պետական մոնիթորինգի զարգացման հայեցակարգը, փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման եւ շահագործման համար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման չափորոշիչները, ջրային ռեսուրսների պետական կադաստրի վարման նոր կարգը, ջրավազանային կառավարման մոդելային պլանը, հիդրոէներգետիկայի զարգացման հայեցակարգը։ ԱՄՆ ՄԶԳ «Ջրային ռեսուրսների մասնակցային եւ արդյունավետ օգտագործում» ծրագրի շրջանակներում (2017-2020 թթ.) մշակվել են ջրային ոլորտի օրենսդրության բարելավմանը միտված «Ջրային ռեսուրսների կառավարման ոլորտի քաղաքականության եւ իրավակարգավորման շրջանակների գնահատում եւ կատարելագործման ուղիներ», «Ջրային ռեսուրսների մասնակցային, թափանցիկ, հաշվետու կառավարման օրենսդրության կատարելագործման ռազմավարություն»:

Խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների բարելավման ուղղությամբ իրականացվում են ծրագրեր ՎԶԵԲ-ի, Եվրոպական ներդրումային բանկի, Գերմանիայի զարգացման վարկերի բանկի եւ ԵՄ հարեւանության ներդրումային մեխանիզմի աջակցությամբ: Իրականացվող ծրագրերի շրջանակներում բարելավվում է Երեւանի ջրամատակարարման եւ ջրահեռացման ցանցը, վերականգնվում են 6 քաղաքի եւ 37 գյուղական բնակավայրերի ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերի առաջնային հատվածները, մշակվում է 560 ինքնասպասարկվող գյուղական բնակավայրերի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վերականգնման ծրագիր:

Հայաստանի ջրային էկոհամակարգերի եւ ռեսուրսների պահպանման ու արդյունավետ օգտագործման ուղղությամբ պետական կառույցները, նաեւ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ, իրականացնում են իրավանորմատիվային դաշտի բարեփոխում եւ համապատասխան ծրագրեր: Կատարելագործվում են նաեւ բնապահպանական նորմերի պահպանման վերահսկողական մեխանիզմները: Սակայն դրանք արդյունավետ չեն լինի, եթե քաղաքացին չգիտակցի իր դերը ջրի խնայողական օգտագործման եւ դրանց պահպանման հարցում, ինչի համար առաջնային կարեւորություն ունեն երկրում էկոկրթության զարգացումը եւ հանրության իրազեկման մակարդակի բարձրացումը:

Արեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Թեգեր: բնական պաշարներջուր
Կիսվել6Tweet4Կիսվել1
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
…Եվ լարերի շիկնանքից ծնվում է սերը

…Եվ լարերի շիկնանքից ծնվում է սերը

Զվարթնոց օդանավակայանում վայրէջք կատարեց Հալեպ-Երևան-Հալեպ չվերթով ժամանած առաջին օդանավը

Զվարթնոց օդանավակայանում վայրէջք կատարեց Հալեպ-Երևան-Հալեպ չվերթով ժամանած առաջին օդանավը

Ամենաընթերցվածը

  • Հետաքրքիր է իմանալ

    Հետաքրքրական է

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հանճարեղ պարզության նկարիչը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Լոռի բերդը՝ դասագիրք

    8 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist