Շաբաթ, Նոյեմբերի 23, 2024

Պատմություն

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը ստեղծվել է ՀՀ Գերագույն խորհրդի 1990 թ. սեպտեմբերի 6-­ի որոշմամբ` հայերեն եւ ռուսերեն տարբերակներով` որպես ԳԽ պաշտոնաթերթ: Առաջին համարը լույս է տեսել 1990 թ. հոկտեմբերի 9­-ին: Հիմնադրման օրվանից թերթը տարածվում է հանրապետության բոլոր մարզերում, Արցախում եւ սփյուռքում:

Առաջին խմբագիրը եղել է Այդին Մորիկյանը: Հետագայում` 1992 թ. նոյեմբերից «Ռեսպուբլիկա Արմենիա» ռուսերեն տարբերակն առանձնացվել է եւ սկսել լույս տեսնել որպես առանձին թերթ:

Անցած ավելի քան 16 տարիների ընթացքում տարբեր տարիների թերթի գլխավոր խմբագիրներ են եղել Այդին Մորիկյանը (1990-1997 թթ.), Մեսրոպ Հարությունյանը (1997­1998 թթ. հունվար), Լիզա Ճաղարյանը (1998 թ. փետրվար-­1998 թ. հոկտեմբեր), Աշոտ Աղաբաբյանը (1998 թ. հոկտեմբեր-2001 թ. փետրվար), Տիգրան Ֆարմանյանը (2001 թ. ապրիլ-2019 թ. մայիս): Այժմ թերթի գլխավոր խմբագիրն է Արթուր Ղարագյոզյանը:

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» պետական լրատվական գործակալության կողմից:

Welcome Back!

Login to your account below

Create New Account!

Fill the forms bellow to register

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist